Ազգային ժողովի նախկին նախագահներից մեկը հայտնի է նրանով, որ օտարերկրյա այցելություններից մեկի ժամանակ հյուրանոցից խալաթ է գողացել: Հիմա այս պարոնը դեսպան է: ( օրվա հարցը )
Տեսականորեն ընդունենք, որ իշխանությունը բավարարել է ընդդիմության պահանջը եւ վաղը նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են: Ես սարսափով հայտնաբերեցի, որ երկու դեպքում էլ իմ թեկնածուն կլինի «դեմ եմ բոլորին» նշումը: ( օրվա հարցը )
Հայաստանում նախընտրական դաշինքները, կարծես թե, կենսունակ չեն լինում եւ չեն դիմանում մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները: ( դաշինքների պատմություն )
Այսօր կայացել է իշխանության եւ ՀԱԿ պատվիրակությունների առաջին հանդիպումը: Դատելով կողմերի արտահայտած կարծիքներից՝ նրանք դրական են գնահատել առաջին հանդիպումը եւ երկխոսությունը շարունակելու ցանկություն են հայտնել: ( իմ կարծիքը )