ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթական այցն ամփոփել են հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Բաքվում և Երևանում
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում համանախագահները վերահաստատել են Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու անհրաժեշտությունը` որպես վերջնական կարգավորման բանակցությունների շրջանակ: Նրանք շեշտել են, որ եկել է տևական խաղաղության, անվտանգության և տարածաշրջանի ժողովուրդների հաշտեցման հասնելուն անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորելու ժամանակը: Նախագահները հանձնառել են առաջիկայում ներկայացնել իրենց արձագանքները առաջարկված շրջանակային փաստաթղթի վերջին ձևակերպումներին և շարունակել աշխատանքը համանախագահների և համանախագահող երկրների կառավարությունների հետ` խաղաղ կարգավորման որոնման գործընթացում»:
Այս լակոնիկ հայտարարութան մեջ աչքի է զարնում «առաջարկված շրջանակային փաստաթղթի վերջին ձևակերպումներ» արտահայտությունը:
Արդյո՞ք համանախագահները ներկայացրել են կարգավորման նոր սկզբունքներ: Եթե` այո, արդյո՞ք այդ սկզբունքներում ներառված են Ադրբեջանի նոր 10 առաջարկները, որոնք հնչեցվել են Կազանում: Ի՞նչ կարծիք ունեն ընկերներս: