Նինբո քաղաքում տեղի է ունենում շախմատի աշխարհի թիմային առաջնությունը՝ 10 առաջատար երկրների մասնակցությամբ:
Յուրաքանչյուր հավաքականում ընդգրկած է 4 հիմնական եւ մեկ պահեստային շախմատիստ:
Մեր հավաքականի կազմում են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:
Խաղերն անցկացվում են հուլիսի 17-21-ը եւ 23-26-ը:
Առաջին տուրում Հայաստանի ընտրանին տպավորիչ հաղթանակ է տարել Իսրայելի հավաքականի նակտմամբ՝ 3,5-0,5:
Երկրորդ տուրում մեր հավաքականը խաղաղ դաշինք է կնքել ամերիկացիների հետ:
Ե
րկու տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ դասավորությունը՝ Ռուսաստան՝ 4 միավոր, Հայաստան, Ադրբեջան, Չինաստան՝ 3-ական միավոր, Ուկրաինա, Իսրայել՝ 2-ական միավոր, Հնդկաստան, Հունգարիա, ԱՄՆ՝ 1-ական միավոր, Եգիպտոս՝ 0 միավոր:
Վաղը, տուրի գլխավոր հանդիպմանը կմրցեն Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականները:
Մյուս զույգերն են՝ Չինաստան-Իսրայել, Հունգարիա-Ադրբեջան, Հնդկաստան-Ուկրաինա, Եգիպտոս-ԱՄՆ: