Այսօր կայացել է իշխանության եւ ՀԱԿ պատվիրակությունների առաջին հանդիպումը:
Դատելով կողմերի արտահայտած կարծիքներից՝ նրանք դրական են գնահատել առաջին հանդիպումը եւ երկխոսությունը շարունակելու ցանկություն են հայտնել:
Իմ կարծիքով՝ երկխոսությունն ունի պոտենցիալ, եթե կողմերը ձեռնպահ մնան մաքսիմալիստական պահանջներից:
Իմ պատկերացրած երկխոսության հիմնական առաքելությունը՝ իշխանություն-ընդդիմություն հակադրության ռեժիմի փոխարինումն է մրցակցային միջավայրի ստեղծմամբ:
Արդյո՞ք կարող ենք արձանագրել, որ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկեց: Ի՞նչ են կարծում իմ ընկերները: