Այսօր կայացել է իշխանության եւ ՀԱԿ պատվիրակությունների առաջին հանդիպումը: Դատելով կողմերի արտահայտած կարծիքներից՝ նրանք դրական են գնահատել առաջին հանդիպումը եւ երկխոսությունը շարունակելու ցանկություն են հայտնել: ( իմ կարծիքը )
Երկխոսության գործընթացն իր մեջ ռիսկայնություն է պարունակում. կարող է եւ հաջողություն արձանագրել, եւ ձախողում: Մեծ իմաստով՝ ողջունելի է, որ երկրի երկու հիմնական դերակատարները փորձում են ընդհանուր օրակարգ ձեւակերպել:
Ես միանգամայն համաձայն եմ ու իրատեսական եմ գտնում այն միտքը, որ երկխոսությունը կսթափըցնի երկու կողմերին ավելի հաշվետու ու զգաստ վարքագիծ ձևավորելու ու հատկապես առաջիկա ընտրություններին այն ցուցաբերելու: Կարելի է նույնիսկ ծայրահեղության գնալ ու ասել, որ կողմերը երկխոսության չգնալու տարբերակ չունեն, սա արդեն բարոյականության խնդիր է:
Comments 4
Reply
Reply
Reply
Reply
Leave a comment