«Մենք չունենք վերջնական քաղաքական որոշում՝ որեւէ հրամանագիր, ակտ, որը մեզ պարզ դարձնի, թե Սերժ
Սարգսյանն ինչպես է պատրաստվում բանակցել ՀԱԿ-ի հետ»,- այսպես է արձագանքել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այն հարցին, թե ինչո՞ւ իրնք չեն արձագանքում երկխոսության նպատակով իշխանության աշխատանքային խմբի ստեղծման փաստին:
Աշխատանքային կոալիցիոն խմբի ձեւավորումը հաջորդել է նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակի հայտարարությանը: Դժվար եմ պատկերացնում, որ հանրապետության նախագահը պետք է իր հրամանագրով կամ ակտով վավերացնի այս խմբի ստեղծումը: Անկեղծ ասած, դա չի մտնում նախագահի սահմանադրական լիազորությունների մեջ:
Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունն ու ՀԱԿ-ը վստահ են, որ երկխոսությունը տապալվելու է եւ կանխավ փորձում են մեկը մյուսի վրա բարդել պատասխանատվությունը:
Ասենք, իշխանութոյւնը մեղադրում է ՀԱԿ-ին` ռադիկալ պահանջներ առաջ քաշելու համար` մոռանալով, որ երկխոսության ընթացքում կարող է քննարկվել ցանկացած հարց` ընդունվելու կամ մերժվելու հեռանկարով:
ՀԱԿ-ն էլ իշխանությունից, ըստ էության, կապիտուլյացիա է պահանջում` մոռանալով, որ դա էլ հակասության մեջ է երկխոսության տրամաբանության հետ:
Արդյո՞ք իմ ընկերները համաձայն են Լեւոն Զուրաբյանի հետ եւ կարծում են, որ իշխանության աշխատանքային խումբը պետք է ձեւավորվի նախագահի հրամանագրով կամ ակտով: