Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է

Jul 14, 2011 17:40

ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը մեր նորագույն պատմության ամենահակասական կերպարներից մեկն է:
Նա իրավմամբ արցախյան պատերազմի հերոսներից մեկն է, մյուս կողմից` մարդ, ով պատերազմի ավարտից հետո հեշտությամբ ինտեգրվեց ձեւավորված օլիգարխիկ համակարգին:

Թերեւս սա է պատճառը, որ հասարակությունը միասնական ընկալում չունի այս կերպարի հանդեպ. նա հերոս է, բայց նաեւ` օլիգարխ:
Քաղաքական համակարգը, մեծ հաշվով, միասնական ընկալում ունի Մանվելի հանդեպ:
Թե իշխանության եւ թե ՀԱԿ գործիչների համար նա մի տեսակ` որպես դավաճան է ընկալվում:
Միանգամից ասեմ, որ թե իշխանության եւ թե ՀԱԿ մոտեցումները համարում եմ անպարկեշտ, էգոիստական:
2008-ին, Մանվելը եւ ԵԿՄ-ն կռվախնձոր էին դարձել իշխանություն-ընդդիմություն նախընտրական պայքարում:
Իշխանությունն ուզում էր, որ Մանվելը կրակի անզեն ժողվրդի վրա, բայց գեներալն այդ բանը չարեց եւ չէր կարող անել:
Տեր-Պետրոսյանն ուզում էր, որ Մանվելը կանգնի իր կողքին` հարթակում: Մանվելը դա էլ չէր կարող անել, որովհետեւ քաղաքական գործիչ չէ:
Արդյունքում, Մանվելը հեռացավ պետական պաշտոնից, ու նաեւ` քաղաքական գործընթացից:
Այսօր Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է:
Ես սիրում եմ նրա տեսակը, հերոսի տեսակը` քաղաքականությունից, ու տնտեսական հարթությունից դուրս:

տարեդարձ, Մանվել Գրիգորյան, օր

Previous post Next post
Up