Շատ ենք հպարտանում մեր հիասքանչ բնությամբ, մեր Ծաղկաձորով ու Հանքավանով, Աղվերանով ու Սեւանով:
Հպարտանում ենք հատկապես այն ժամանակ, երբ դրսից հյուր կա:
Իսկապես տեսարժան ու գեղեցիկ վայրեր շատ կան մեր երկրում:
Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակության մի զգալի մասը, նույնիսկ կարելի է ասել՝ մեծ մասը, չի կարողանում գոնե ամառվա մի քանի օր այդ վայրերում հանգստանալ:
Գները շատ թանկ են, մարդիկ նույնիսկ ասում են, որ Քոբուլեթի գնալ-հանգստանալն ավելի էժան է, քան՝ դա Սեւանում կամ Ծաղկաձորում անելը:
Արդյո՞ք մարդիկ կարող են իրենց թույլ տալ՝ ընտանեկան հանգիստ կազմակերպել Սեւանում, Ծաղկաձորում: Ինչպիսի՞ վիճակ է ֆրենդներիս շրջապատներում: