Կհանդիպե՞ն Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը

Jul 22, 2011 17:40

Հուլիսի 26-ին տեղի է ունենալու ՀԱԿ եւ կոալիցիոն պատվիրակությունների երկրորդ հանդիպումը:

Այս գործընթացից դժգոհներ կան թե իշխանության եւ թե ՀԱԿ ճամբարում:
Իշխանության որոշ ներկայացուցիչներ կարծում են, թե Սերժ Սարգսյանն անհարկի զիջումներ է անում ընդդիմությանը:
ՀԱԿ-ի որոշ համակիրներ էլ ասում են, որ իշխանությունը ժամանակ է ձգում` մինչեւ բանը հասնի հերթական ընտրություններին:
Էլ չասած երրորդ ուժերի մասին, որոնք իսկական ողբերգություն են ապրում երկխոսության գործընթացից:
Որոշ մարդիկ էլ, որ սկզբունքորեն կողմ են երկխոսությանն` ասում են, թե ներկա ձեւաչափն արդյունավետ չէ եւ կարեւորում են Սերժ Սարգսյան- Լեւոն Տեր-Պետրոսյան չմիջնորդավորված հանդիպումը:
Իմ կարծիքով` ի վերջո, այդ հանդիպումը կայանալու է, եթե, իհարկե, երկխոսությունը դրական ընթացք ունենա:
Կհանդիպե՞ն Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը. ի՞նչ են կարծում իմ ընկերները:

Լեւոն Տեր-Պետրոսյան, կարծիք, Սերժ Սարգսյան, երկխոսություն

Previous post Next post
Up