nrbakert-tashuk-ի համար.
Դարձ
Ես հեռավոր տնակ մ'ունիմ
Շինված լիճին ափն ամայի:
Դուռը բաց է. - հոն մտերիմ
Ճրագս է վառ ու կնայի:
Անկե մեռել մ'հանեցին դուրս. -
Աքսորեցին հոգիս անկե:
Այժմ շեմին վրա կատուս
Աղիողորմ կմլավե:
Օր մը նորեն դառնամ գուցե,
Մարա՜ծ գտնեմ ճրագս հավետ.
Դողդոջ ձեռքս դուռը գոցե,
Ու լամ լացող կատուիս հետ:
Դանիել Վարուժան
(Կնոջս ալպոմը)
(
Read more... )