(no subject)

Oct 06, 2015 20:00

nrbakert-tashuk-ի համար.

Դարձ

Ես հեռավոր տնակ մ'ունիմ
Շինված լիճին ափն ամայի:
Դուռը բաց է. - հոն մտերիմ
Ճրագս է վառ ու կնայի:

Անկե մեռել մ'հանեցին դուրս. -
Աքսորեցին հոգիս անկե:
Այժմ շեմին վրա կատուս
Աղիողորմ կմլավե:

Օր մը նորեն դառնամ գուցե,
Մարա՜ծ գտնեմ ճրագս հավետ.
Դողդոջ ձեռքս դուռը գոցե,
Ու լամ լացող կատուիս հետ:

Դանիել Վարուժան
(Կնոջս ալպոմը)


քնարերգություն, Դանիել Վարուժան, Կնոջս ալպոմը

Previous post Next post
Up