Ո՞րն է հերոսի ընկալումը

Aug 15, 2011 16:26

Երբ Կենդանի Մատյանի իմ էջում նախաձեռնեցի ՀՀ Ազգային հերոսների մասին շարք ( այստեղ, այստեղ, այստեղ եւ այստեղ), թեման կապել էի Հանրապետության 20-ամյա տարեդարձի հետ:
Գրառումներիցս մեկում կարծիք եմ հայտնել, որ Նիկոլայ Ռիժկովը արժանի չէ ՀՀ Ազգային հերոսի կոչմանը:
Ընթացքում այլ մարդիկ որոշակի վերապահումներ հայտնեցին նաեւ այլ հերոսների հանդեպ:
Ազգային հերոսի ( Read more... )

կարծիք, Ազգային հերոս

Leave a comment

Comments 35

arman666 August 15 2011, 11:58:37 UTC
Ցուցակում եղածները բոլորն էլ արժանի են (Ռիժկովի պարագայում վերապահումներով հանդերձ կոչումը խլել նպատակահարմար չի), սակայն Լեոնիդ Ազգալդյանը միանշանակ արժանի է:
Նաև, կարծում եմ, ողջերից էլ արժանավորներ կան: Օրինակ, Մանվել Եղիազարյանը, թեև շատ համեստ է իրեն պահում, բայց հաստատ արժանի է:

Reply

koreolan August 15 2011, 12:33:50 UTC
Ողջերից էլ կան, այո, բայց ինչ-որ հավատս չի գալիս, որ կենդանության օրոք շարժմանը կամ ազատամարտին մասնակցած որևէ մեկին կտան այդ կոչումը: Ու, գիտե՞ս, կարողա տենց նույնիսկ լավա, հաշվի առնելով մեր մամուլի սրան-նրան ցեխոտելու բնատուր «տաղանդը»: Մահացածների վրա ցեխ շպրտելու մոտիվներ ավելի քիչ են լինում:

Reply

arman666 August 15 2011, 12:45:04 UTC
Դե թող Արաբոյի Մանվելին կոչումը տան, տենամ ում ռիսկը կհերիքի ցեխ շպրտել

Reply

surenyants August 15 2011, 12:54:17 UTC
Երեւի իսկապես պետք է ձեռնպահ մնալ կենդանի մարդկանց հերոսի կոչում տալուց: Դա միշտ շահարկումներ է ծնում:

Reply


so_vetnik August 15 2011, 12:13:17 UTC
Может мои мысли не очень "народные", Сурен-джан, но в таком случае в чем геройство Демирчяна?

Reply

surenyants August 15 2011, 12:56:21 UTC
Գիտե՞ս, ամեն դեպքում այս մարդու անունն ասոցացվում է տնտեսական ձեռքբերումների, բարեկեցության հետ: Հետո կա նաեւ հանրային կարծիքի գործոնը. նա հայ իրականության ամենասիրված ղեկավարն է ժողովրդի կողմից:

Reply

so_vetnik August 15 2011, 13:22:07 UTC
не знаю, не знаю...

Reply

surenyants August 15 2011, 14:08:00 UTC

Reply


koreolan August 15 2011, 12:41:53 UTC
Սահմանում տալ չեմ կարող, բայց իմ պատկերացումներով հերոսը դա ավելի շուտ պատերազմի կամ անռնվազն կյանքը վտանգելու հետ ասոցացվող հասկացություն է: Ու համապատասխանաբար Նիկոլայ Ռիժկովին, Կարեն Դեմրճյանին, Շառլ Ազնավուրին, Ալեք Մանուկյանին ու Քըրք Քըրքորյանին որպես հերոս դժվարանում եմ ընկալել: Չեմ ասում, թե արժանավոր մարդիկ չեն, ուղղակի այլ պատիվներ պետք էր տալ: Չգիտեմ, միգուցե ԽՍՀՄ-ում ճիշտ էին արել, որ մտցրել էին նաև «Սոցիալիստական աշխատանքի հերոս» հասկացությունը:

Reply

surenyants August 15 2011, 12:58:51 UTC
Ազգային հերոսը պետք է անուրանալի ծառայություններ մատուցած լինի Հայրենիքին, լինի հասարակական կոնսոլիդացիայի խորհրդանիշ: Նրա գործունեության բնագավառը երկրորդական է: Մյուս կողմից՝ մեզանում բնական է, որ Ազգային հերոսների մեծ մասը կապ ունեն արցախյան պատերազմի հետ: Դա ամենաառանցքային դրվագն է մեր պետության կյանքում:

Reply

koreolan August 15 2011, 13:10:43 UTC
Դե ես ասեցի, որ դա իմ պատկերացումներն են, ընդ որում ոչ այնքան հստակ: Օրինակ՝ նշածս պայմանին Վազգեն 1-ինն ու Վիկտոր Համբարձումյանը չեն բավարարում:

Reply

surenyants August 15 2011, 13:14:05 UTC
Բայց նրանք անուրանալի ծառայություն ունեն:
Վազգեն Առաջինը նաեւ ազգային համաձայնությանն խորհրդանիշ է, մեր պատմության ամենահարգված Կաթողիկոսներից մեկը:

Reply


(The comment has been removed)

surenyants August 15 2011, 13:03:37 UTC
Ես կարծում եմ, որ Ժիրոն այնքան խոհեմ կլինի, որ առնվազն կենդանության օրոք կհրաժարվի այդ կարգավիճակից:

Reply

(The comment has been removed)

surenyants August 15 2011, 13:09:34 UTC
Հաշվի առնելով Պարույրի անցած ուղին, որպես հայ քաղկալանավորների հավաքական կերպար՝ նա արժանի է այդ կոչմանը: Բայց քաղաքականությունը լքելուց հետո:

Reply


(The comment has been removed)

surenyants August 15 2011, 13:16:59 UTC
Ես կարծում եմ, որ Ազգային հերոսի կոչումը մասսայական չպետք է լինի. պետք է չափանիշները խիստ ու կոնկրետ լինեն: Մյուսների համար կան այլ կոչումներ:

Reply

(The comment has been removed)

surenyants August 15 2011, 14:13:38 UTC
Զինվորները պետք է խրախուսվեն: Իհարկե, ոչ թե հերոսի կոչումով, այլ՝ համարժեք իրենց արածին:

Reply


Leave a comment

Up