Ֆեյսբուքում բացվել է Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի խումբը:
Այնտեղ տեղադրված են ազգային հերոսի նկարներ, նրան նվիրված երգեր եւ այլն: Պետք է շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին՝ այս գեղեցիկ մտահաղացման համար:
Անցած երկու օրվա ընթացքում՝ ամեն անգամ, երբ այս խմբում «լայք» եմ տվել Թաթուլ Կրպեյանի նկարին, ինձ թվացել է, որ մոմ եմ վառում՝ հավերժացնելու համար ազգային հերոսի անմար հիշատակը:
«Հրացանակիր ուսուցիչը» շատ ավելին է, քան՝ ազատամարտիկը. նա կարողացավ ստեղծել Գաղափարի եւ Զենքի ներդաշնակություն:
Հերոսի պես մաքառող, արնաքամ լինող Գետաշենին՝ զենքից ոչ պակաս, գաղափար էր պետք, հողը պահելու, հավատով աշախարհին նայելու գաղափար:
Թաթուլը դարձավ Գետաշենի խորհրդանիշը. նա դարձել էր պայքարող գետաշենցու հույսն ու հրամանատարը, ճրագն ու լույսը:
...Մարեց ճրագը, ընկավ Թաթուլը, ընկավ նաեւ աննման Գետաշենը:
...Այսօր մայրական տատիկիս գյուղում՝ Թաթուլ դարձած Արեգում, նաեւ Գետաշենի մասունքներն են հողին հանձնված:
...Ու էս գյուղում բոլորը Թաթուլ են, նաեւ՝ Գետաշեն սիրող ու նրա կարոտով ապրող մարդիկ...
Click to view