Իմ հոդվածը ejournal.am կայքում- Իշխանություն-ՀԱԿ «հանրային» երկխոսություն

Jul 17, 2011 00:14

...Թվում էր՝ իշխանությունը կատարել էր ՀԱԿ հերթական պահանջը, եւ մեր ընդդիմությունն ոգեւորությամբ պետք է արձագանքեր կատարվածին: Բայց առաջին նախագահի թիմը մեկ ամբողջ շաբաթ մեկնաբանությամբ հանդես չեկավ. նրանք շարունակ կրկնում էին, որ կարծիք կհայտնեն, եթե իշխանության պատվիրակների նշանակումն ամրապնդվի Սերժ Սարգսյանի հրամանագրով կամ այլ ակտով: Ճիշտն ասած, այս մոտեցումն ինձ անչափ զարմացնում է, որովհետեւ ՀԱԿ-ում նախագահին մղում են ակնահայտորեն հակասահմանադրական քայլի, գործողության, որի համար նա լիազորություն չունի: Մյուս կողմից՝ եթե ՀԱԿ-ում սկսել են այքան կարեւորել ու արժեւորել Սարգսյանի «մեծական» խոսքը, տրամաբանական կլիներ, որ կոալիցիոն պատվիրակությունից զատ՝ Ազատիչի հրամանագրով նշանակվեր նաեւ ՀԱԿ պատվիրակությունը: Գոնե նրա համար, որ պահպանվեր երկու պատվիրակությունների կարգավիճակային հավասարությունը, լեգիտիմությունը...
...Գուցե իշխանությունը ՀԱԿ-ի հետ երկխոսության համար միտումնավո՞ր է ընտրել Հանրային խորհրդի նիստերի փոքր դահլիճի սրահը՝ ցույց տալու համար իր վերաբերմունքը այդ գործընթացի հանդեպ: Եթե՝ այո, ապա շատ ընդդիմադիրներ դեռ կփոշմանեն, որ չեն ընդունել՝ «Օջախ» ռեստորանում երկխոսելու Գալուստ Սահակյանի առաջարկը...

ՀԱԿ, ejournal.am, ես, իշխանություն, հոդված, երկխոսություն

Previous post Next post
Up