Մեր ազգային հերոսներին շատ եմ գնահատում: Երկիրն ու ժողովրդին սիրող, հայրենասեր մարդիկ են:
Բայց միշտ ամաչում եմ, երբ մեր ազգային հերոսների ցանկում կարդում եմ նախկին ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովի անունը:
Ինչո՞ւ ենք նրան ազգային հերոսի կոչում շնորհել:
Շնորհակալության հատուկ ձե՞ւվ է՝ 70-ամյա օկուպացիայի համար:
Թե՞ շնորհակալություն ենք հայտնում ԽՍՀՄ կառավարությանը, որի անգործունեության հետեւանաքով՝ 88-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի թիվը մի քանի հարյուրով կամ հազարով ավել եղավ:
Նիկոլայ Ռիժկովի անունը, ինչպես սովետական կայսրության այլ ղեկավարների անուններ, իմ մոտ ասոցացվում է մեր անկախության կորստի, անարդյունավետ կառավարման, եթե կուզեք՝ «աղետի գոտի» հասկացության հետ:
Մի տեսակ անհարմար է, եթե մենք Հանրապետության 20-ամյակը տոնենք՝ Ռիժկովի պես հերոսի հանդուրժելով: Դա անարգանք է մեր իսկական հերոսների հիշատակին:
Առաջարկում եմ դիմել ՀՀ նախագահին՝ Ռիժկովին ազգային հերոսի կոչում շնորհելու հրամանագիրը չեղյալ հայտարարելու կոչով:
Սպասում եմ ձեր արձագանքին: