Ռիժկովը չի կարող հերոս լինել

Aug 07, 2011 23:38

Մեր ազգային հերոսներին շատ եմ գնահատում: Երկիրն ու ժողովրդին սիրող, հայրենասեր մարդիկ են:
Բայց միշտ ամաչում եմ, երբ մեր ազգային հերոսների ցանկում կարդում եմ նախկին ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովի անունը:

Read more... )

նախաձեռնություն

Leave a comment

Comments 39

Գագիկ Հարությույան ext_736135 August 7 2011, 19:08:16 UTC
Ես համամիտ եմ Ձեր հետ :Մեր համար պատվախնդիր չէ այն ,որ մեր հերոսների կողքին լինի մի մարդ,որը ունի ոչ միայն ռուսական ,այլ նաև խորհրդային ծագում ուներող մարդ:Իսկ Մոնթեի,Վազգենի, Թաթուլի ,Վիտյայի... կողքին նրանց տեսնելը ?????Չգիտեմ ինչ ասեմ
Չէ որ վերջերս դարձանք Զորավար Անդրանիկի արաձանի հանման ռուս թուրքամետ քաղաքականության զոհը:Որը ակներև ցույց է տալիս այն,որ մենք դարձել ենք դիվիդենտ ռուսների ձեռքին և տնտեսական և քաղաքական և ռազմական առումներով..........

Reply

Re: Գագիկ Հարությույան surenyants August 7 2011, 19:10:07 UTC
Ոչ մի իրեն հարգող անկախ երկիր հերոսի կոչում չի տա 70 տարի իրեն օկուպացրած կայսրության վարչապետին:

Reply


sos_movsisyan August 7 2011, 21:19:38 UTC
Գուցե նրան հերոսի կոչում տալը այնքան էլ ճիշտ չէր: Բայց ինչպես կարելի է կրկնել այն անհեթեթությունը, թե 70 տարի օկուպացված ենք եղել: Բոլոր մեր նշանավոր մտավորականները բազմիցս գրել են, որ խորհրդայնացումը փրկեց Արևելյան Հայաստանը և 70 տարվա ընթացքում Հայաստանը դարձավ ծաղկուն ու բարձր զարգացած հանրապետություն: 20 տարի է անկախ ենք, ի՞նչ է ավելացել, միայն ծայրահեղ աղքատությունը, անբարոյականությունը, էմիգրացիան, մասնավոր դղյակները, ջիպերը, այլանդակվել են կրթական և առողջապահական համակարգերը.... Իսկ Օկուպանտները կառուցեցին Երևանի մետրոն, Արփա-Սեվան ջրանցքը, Սեվան- Հրազդան կասկադը, հրաշալի Սպորտային համալիրը, Լաւսակերտ, Գագարինավան, Աբովյան, Քաջարան և այլ քաղաքներ: Իսկ ի՞նչ տվեց 20 տարին, բոլորը լավ գիտեն:

Reply

surenyants August 7 2011, 21:22:31 UTC
Պարոն Մովսիսյան, խորհրդային ժամանակշրջանի մասին մեր պատկերացումները մաինգամայն տարբեր են եւ դա բնական է:
Ինչ վերաբերում է այսօրվա թշվառ իրականությանը՝ դրա մեղավորը ոչ թե անկախությունն է, այլ՝ անարդյունավետ եւ ապաշնորհ կառավարումը:

Reply

sos_movsisyan August 7 2011, 23:24:18 UTC
Հիմիկվա իշխանություններն անարդյունավետ են ու ապաշնորհ: Իսկ որ՞ն է շնորհքովն ու արդյունավետը, Լեվո՞նը, Քոչարյա՞նը: Սուրեն ձեր տրամաբանությունն ինձ անհասկանալի է, պախարակում եք 70 տարիների նվաճումները և գովաբանում քայքայման ու ծայրահեղ թշվառության հասցրած նոմինալ անկախության 20 տարիները: Այո մեր, ոչ թե պատկերացումները, այլ մոտեցումները խարհրդային ժամանակաշրջանի նկատմամբ խիստ տարբեր են և այդպիսին էլ կմնան: Որովհետև ես սովոր եմ ապրել ազնիվ աշխատանքով...և ահավոր զայրույթով եմ նայում, թե ինչ է կատարվել ու կատարվում հիմա:

Reply

surenyants August 8 2011, 15:17:03 UTC
Պարոն Մովսիսյան, ես Ձեզ շատ արժեւորում եմ եւ անչափ գնահատում եմ Ձեր անձը: Ես էլ չեմ հանդուրժում ներկա վիճակը, որն արդյունք է ոչ միայն գործող, այլ նախորդ երկու նախագահների ոչ արդյունավետ կառավարման: Բայց եթե ներկաները լավը չեն, պետք է պայքարել նրանց դեմ՝ ոչ թե անցյալը վերականգնելու, այլ՝ մեր ժողովրդի երազանքներին համահունչ ապագա կերտելու համար:

Reply


!!! anonymous August 8 2011, 01:33:05 UTC
70 amya okupacian dzec !!!! Mexq eq mexq!

Reply

Re: !!! surenyants August 8 2011, 15:18:19 UTC
Ինչի՞ համար ենք մեղք. որ ազատվե՞լ ենք օկուպացիայից, թե՞ որ եղել ենք օկուպացիայի մեջ:

Reply


koreolan August 8 2011, 04:53:52 UTC
70 տարի, այո, եղել ենք ռուսական կայսրության գաղութ ու դրանից առաջ մի 200 տարի էլ ենք եղել այդ կարգավիճակով: Բայց խորհդրային անցյալի անվերապահ սևացումն անընդունելի է: Թեկուզ միայն մշակույթային այն վերելքի պատճառով, որ եղավ այդ տարիներին, վերելք, որը երևի համեմատել կլինի միայն 5-րդ դարի հետ: Ու այդ վերելքում էական ու որոշիչ ֆակտորներից մեկն էր եղել հենց ԽՍՀՄ-ը: Էլ չասեմ կրթության, գիտության, սպորտի ու այլ բնագավառների մասին: Վերջիվերջո այսօր էլ Հայաստանը շատ հարցերում ապրում է շահագործելով խորհրդային ժառանգությունը, օրինակ՝ Հայաստանի ինֆրաստրուկտուրան:

Ինչ վերաբերում է Ռիժկովին, չգիտեմ: Եթե մարդն անձնական մեծ ներդրում է ունեցել Սպիտակի աղետի հետևանքների վերացման հարցում, կրկնում եմ, եթե իսկապես ունեցել է, ապա, թեև մեր հերոսների շարքին դասել չի լինի ու մեր կողմից երբեք չի ընդունվի որպես հերոս, բայց այնուամենայնիվ այդպիսի կոչում տալը կարելի է մի կերպ հանդուրժել: Ընդհանրապես, նման դեպքերի համար ճիշտ կլինի սահմանել օտարերկրացիներին տրվող բարձրագույն կոչում:

Reply

gago_berlin August 8 2011, 07:49:24 UTC
>70 տարի, այո, եղել ենք ռուսական կայսրության գաղութ

արա լավ էլի... բլոգի տիրոջը բան չունեմ ասելու, բայց քեզանից չէի սպասում... գաղութը որն ա՞

Reply

koreolan August 8 2011, 08:07:51 UTC
Դե փաստացի էտա: Հայաստանը եղելա ռուսական, հետո խորհրդային, որը էլի ռուսական էր, կայսրության մաս: Եթե դա գաղութ չի, ապա ինչա՞:

Reply

gago_berlin August 8 2011, 08:30:17 UTC
կայսրության մասը չի նշանակում գաղութ... մի հատ ման արի Երևանի փողոցներում ու տես որ էսօրվա Հայաստանն ա գաղութ, բայց ոչ Սովետականը... ու դա հեչ կապ չունի էֆեկտիվ կառավարման հետ... դա երազանք չունենալու խնդիր ա

էս տարի Երևան գալուց հետո հասկացա որ ինչքան որ զզվում եմ Սերժի շուրջը ֆռֆռացող կոմսոմոլ նոմենկլատուրայից 10 էդքան զզվում եմ էս նոր արևմտամետ շերտից, որի մտավոր անասունությունը ու հոգևոր տկարությունը գերազանցում են ցանկացած պատկերացում... սրանց նմաններն էին որ Եղեռնից առաջ խաղեր էին տալիս ու կյանք սովորացնում

Reply


koreolan August 8 2011, 05:23:13 UTC
Մի այսպիսի բան էլ ասեմ: Հայաստանի Ազգային Հերոս է նաև Կարեն Դեմրճյանը: Որքան գիտեմ, Դուք շատ բարձր եք գնահատում նրա վաստակը, բայց անկախ դրանից՝ պիտի որ ակնհայտ լինի, որ Կարեն Դեմրճյանին Ազգային Հերոսի կոչում տալը քաղաքական որոշում էր, մեկը այն քայլերից, որոնք հնարավորություն տվեցին Ռոբերտ Քոչարյանին պահել իշխանությունը: Դա ակնհայտ է, որովհետև, եթե Կարեն Դեմրճյանը չվերադառնար քաղաքականություն և չզոհվեր հոկտեմբերի 27-ին, այլ վախճանվեր իր տանը խոր ծերությունում, ապա լավագույն դեպքում այդ մասին կասեին լուրերի թողարկումներում, կտային կարճ կենսագրականը, միգուցե հուղարկավորության համար պետական հանձնաժողով ստեղծվեր և միգուցե մի հատ էլ փողոց անվանակոչվեր Երևանում: Ու դա այն դեպքում, որ Կարեն Դեմրճյանի վաստակը երկու դեպքում էլ նույնն է ( ... )

Reply

surenyants August 8 2011, 17:11:00 UTC
Քո գաղափարի հետ համաձայն եմ:
Հիմա՝ ըստ էության:
Իսկապես Կարեն Դեմիրճյանին ազգային հերոսի կոչում է շնորհվել քաղաքական որոշման արդյունքում:
Բայց չեմ ուզում նույն հարթության մեր դիտարկենք Դեմիրճյանին եւ Ռիժկովին: Կարեն Սերոբիչը բացառիկ տաղանդավոր մարդ է եղել, որ նույնիսկ խորհրդային իրականության պայմաններում կարողացել է անգնահատելի ծատայություններ մատուցել Հայաստանին: Նա վաստակել է ազգային հերոսի կոչումը:

Reply


Leave a comment

Up