Ռիժկովը չի կարող հերոս լինել

Aug 07, 2011 23:38

Մեր ազգային հերոսներին շատ եմ գնահատում: Երկիրն ու ժողովրդին սիրող, հայրենասեր մարդիկ են:
Բայց միշտ ամաչում եմ, երբ մեր ազգային հերոսների ցանկում կարդում եմ նախկին ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովի անունը:

Read more... )

նախաձեռնություն

Leave a comment

koreolan August 8 2011, 05:23:13 UTC
Մի այսպիսի բան էլ ասեմ: Հայաստանի Ազգային Հերոս է նաև Կարեն Դեմրճյանը: Որքան գիտեմ, Դուք շատ բարձր եք գնահատում նրա վաստակը, բայց անկախ դրանից՝ պիտի որ ակնհայտ լինի, որ Կարեն Դեմրճյանին Ազգային Հերոսի կոչում տալը քաղաքական որոշում էր, մեկը այն քայլերից, որոնք հնարավորություն տվեցին Ռոբերտ Քոչարյանին պահել իշխանությունը: Դա ակնհայտ է, որովհետև, եթե Կարեն Դեմրճյանը չվերադառնար քաղաքականություն և չզոհվեր հոկտեմբերի 27-ին, այլ վախճանվեր իր տանը խոր ծերությունում, ապա լավագույն դեպքում այդ մասին կասեին լուրերի թողարկումներում, կտային կարճ կենսագրականը, միգուցե հուղարկավորության համար պետական հանձնաժողով ստեղծվեր և միգուցե մի հատ էլ փողոց անվանակոչվեր Երևանում: Ու դա այն դեպքում, որ Կարեն Դեմրճյանի վաստակը երկու դեպքում էլ նույնն է:

Էլ չասեմ, որ Կարեն Դեմրճյանի գործունեության վերաբերյալ կան նաև բավականին տարածված բասական կարծիքներ, որոնց չեմ ցանկանա հիմա անդրադառնալ:

Հիմա, այս ամենը հաշվի առնելով, արդյո՞ք պետք է հիմա պահանջենք, որ Կարեն Դեմրճյանը զրկվի Ազգային Հերոսի կոչումից, քանի որ այդ կոչումը տրվել է քաղաքական նկատառումներից ելնելով (ինչպես, հավանաբար, և Ռիժկովի դեպքում): Ես կարծում եմ, որ ոչ: Եթե ինչ-որ մեկին Հերոսի կոչում տալը սխալ ու անհիմն է եղել, ապա այդ կոչումից ուղիղ տեղը զրկելը կլինի կրկնակի սխալ:

Ի դեպ, ունեմ նաև կոնստրուկտիվ առաջարկ. եկեք մի կողմ թողնենք Ռիժկովին իր կոչումով: Այսօր կան իրական ու փառավոր այնպիսի հերոսներ, ինչպիսիք են օրինակ Լեոնիդը, Ասկոլկան, ովքեր չեն արժանացել Հայաստանի Ազգային Հերոսի կոչմանը: Հայաստանի Նախագահին այս հարցով է, որ պետք է դիմել: Առիթն էլ՝ Անկախության 20-ամյակը, հեռու չէ:

Reply

surenyants August 8 2011, 17:11:00 UTC
Քո գաղափարի հետ համաձայն եմ:
Հիմա՝ ըստ էության:
Իսկապես Կարեն Դեմիրճյանին ազգային հերոսի կոչում է շնորհվել քաղաքական որոշման արդյունքում:
Բայց չեմ ուզում նույն հարթության մեր դիտարկենք Դեմիրճյանին եւ Ռիժկովին: Կարեն Սերոբիչը բացառիկ տաղանդավոր մարդ է եղել, որ նույնիսկ խորհրդային իրականության պայմաններում կարողացել է անգնահատելի ծատայություններ մատուցել Հայաստանին: Նա վաստակել է ազգային հերոսի կոչումը:

Reply


Leave a comment

Up