Մեր ազգային հերոսները- Մովսես Գորգիսյան

Aug 07, 2011 02:02

«Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք և դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը»:
Այս խոսքերը պատկանում են անկախության նվիրյալ մարտիկ, Ազգային հերոս Մովսես Գորգիսյանին, ով նահատակվեց 1990-ի հունվարին, Երասխավանի պաշտպանության մարտերում:
Մոսոն, նրա գաղափարները 88-ին շատերի կողմից չէին հասկացվում, բայց իր նվիրումի շնորհիվ անկախության
մարտիկը դարձավ Շարժման կենդանի խորհրդանիշներից մեկը, հետո՝ լեգենդ:
1990-ի ձմռան մի դաժան օր կտրվեց Մոսոյի կյանքի թելը, մեր ժողովուրդը զրկվեց իր լուսավոր զավակներից մեկից:
Ավաղ, Մոսոն չտեսավ անկախ Հայաստանը, իր կողմից վեր պարզված Եռագույնի հաղթարշավը՝ նահատակվելով դրա կայացման ճանապարհին մղված առաջին ինքնապաշտպանական մարտերից մեկում:
... Ամեն անգամ Ծիծեռնակաբերդ գնալիս՝ խոնարհվում եմ Ցեղասպանության զոհերի հուշարձանի հարեւանությամբ գտնվող նրա շիրմի առջեւ, փառք տալիս այն Հայաստանին, որը Մոսոյի երազածն էր ու վաղն, անշուշտ, գալու է:
1991թ-ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հանրաքվեի օրը, ընտրական իրավունք տակավին չունեի, բայց հուզմունքով նայում էի տեղամաս շտապող ու ԱԶԱՏՈւԹՅԱՆՆ ԱՅՈ ասող հազարավոր մարդկանց ու ինձ թվում էր՝ ամբողջ հայ ժողովուրդը Մովսես Գորգիսյան է դարձել:
Հազար լույս նրա փառավոր հիշատակին...

Մեծեր, Մովսես Գորգիսյան, Ազգային հերոս

Previous post Next post
Up