Հնարավո՞ր է հեղափոխական վիճակ

Aug 06, 2011 02:36

Այնպիսի տպավորություն է, որ թե իշխանությունը եւ թե ՀԱԿ-ը երկխոսությունից առանձնապես մեծ ակնկալիք չունեն ու
երկխոսությունը ծառայեցնում են բացառապես իրենց մարտավարությանը:
Այսօր ՀՀԿ միանգամից երկու գործիչ, ըստ էության, մերժել է արտահերթ ընտրության հնարավորությունը:
ՀԱԿ-ն, իր հերթին, նշում է, որ եթե մինչեւ սեպտեմբեր երկխոսությունն արդյունք չտա, արտահերթ ընտրությունների պահանջը կթելադրվի փողոցի կողմից:
Անկեղծ լինեմ. ես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում չեմ կանխատեսում հեղափոխական վիճակի ստեղծում, երբ իշխանությունը կկազմալուծվի, իսկ թելադրողը կլինի փողոցը:
Չլուծված պրոբլեմները, մոտեցող ընտրությունները լարվածություն առաջացնելու են, բայց հեղափոխական վիճակ՝ ոչ:
Հետեւաբար, եթե նույնիսկ, ասենք, տեսականորեն անցկացվեն խորհրդարանի արտահերթ ընտրություններ, դրա որոշումը կընդունվի ոչ թե փողոցի ճնշման արդյունքում, այլ՝ իշխանություն-ՀԱԿ շահերի համընկնման, պայմանավորվածությունների դաշտում:
Արդյո՞ք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հնարավոր է հեղափոխական վիճակ: Ի՞նչ են կարծում իմ ընկերները:

ՀԱԿ, հեղափոխություն, կարծիք, իշխանություն, երկխոսություն

Previous post Next post
Up