Քաղաքականությունն ու լեզուն

Aug 06, 2011 00:48

Քաղաքական առումով ՀԱԿ վերջին հանրահավաքը զուրկ էր բովանդակությունից. չհնչեց ոչ մի նոր գաղափար, նոր խոսք:
Սակայն այդ հանարահավաքը թերեւս երկար կհիշվի:
Դրա ընթացքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջանառության մեջ դրեց, գոնե՝ լայն հանրության համար,
օրինակարգ բառը, որը միանգամայն տեղին կարող է փոխարինել օտարահունչ լեգիտիմ բառին:
Տեր-Պետրոսյանի գեղեցիկ հայերենը, դրա մատուցման անզուգական կուլտուրան միշտ գերել են տասնյակ հազարավոր մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր չեն կիսում առաջին նախագահի տեսակետները:
Օրինակ, ինձ վերջին հանրահավաքը չի բավարարել քաղաքական առումով, սակայն միանգամայն գոհ եմ մեր քաղաքական բառապաշարի հարստացման հանգամանքով:

Լեւոն Տեր-Պետրոսյան, քաղաքականություն, լեզու

Previous post Next post
Up