Անցեալ շաբաթուանից սկսել եմ գրաբարի եւ յարակից հայագիտական նիւթերի դասաւանդումը Քարվաճառի աւագ տարիքի դպրոցականներին: Հաւաքուել են շուրջ 20 պատանիներ: Վաղուցուայ երազանքս` Քարվաճառը գրաբարագիտութեան օջախի վերածելու մասին սկսում է իրականութիւն դառնալ: ՃՃՃ Դպրոցի տնօրէնը թոյլատրել է դասերից յետոյ օգտուել Հայոց լեզուի «կաբինետից»: Ճ
( Read more... )
Այսօր Քարվաճառում տեղի կ'ունենայ միջնակարգ դպրոցի նոր մասնաշէնքի հանդիսաւոր բացումը: Քաղաքաշինական առաջնահերթութիւնների վերաբերեալ որոշ վերապահումներ ունենալով հանդերձ` անչափ ուրախ եմ, որ այս տարուանից մեր երեխաները կը յաճախեն բարեկարգ, ընդարձակ եւ քաղաքային բնակավայրին վայել դպրոց: