Տպիչ` Քարվաճառի գրաբարի կայացող դպրոցի համար

Oct 04, 2011 12:00

Սիրելի ընկերնե՜ր:

Անցեալ շաբաթուանից սկսել եմ գրաբարի եւ յարակից հայագիտական նիւթերի դասաւանդումը Քարվաճառի աւագ տարիքի դպրոցականներին: Հաւաքուել են շուրջ 20 պատանիներ: Վաղուցուայ երազանքս` Քարվաճառը գրաբարագիտութեան օջախի վերածելու  մասին սկսում է իրականութիւն դառնալ: ՃՃՃ Դպրոցի տնօրէնը թոյլատրել է դասերից յետոյ օգտուել Հայոց լեզուի «կաբինետից»: Ճ Քանի որ դասընթացները կազմակերպւում են իմ անձնական նախաձեռնութեամբ եւ չեն վայելում պետական կամ հասարակական որեւէ մարմնի աջակցութիւն, ծագում է երեխաներին դասագրքերով եւ ուսուցողական այլ տպագիր նիւթերով օժտելու անհրաժեշտութիւն: Խնդրի ամենաարագ լուծումը մի լազերային տպիչ հայթայթելն է` երեխաներին ուսումնական նիւթերը բաշխելու համար: Թղթի ու ներկի հարցը կը փորձենք լուծել տեղական ուժերով:

Грабар, Армянский язык, Карвачар, Образование

Previous post Next post
Up