Թերարժեք վիժվածք մտայնության «վերարտադրվելու» հուսահատ ճիգերը

Jun 10, 2010 11:12

Իմ մատյանի ընթերցողները թերևս նկատած կլինեն, որ չնժդեհական «հանրապետականների» վերջին հայադավ ձեռնարկի` օտարալեզու դպրոցների վերաբացման մասին ես համարյա ոչինչ չեմ գրել: Խոստովանեմ, որ գրելն էլ արդեն ավելորդ եմ համարում: Նման անասունությանը գրավոր խոսք ուղղելն անգամ մեծ պատիվ է: Անկարող լինելով Քարվաճառից մասնակցել ամենօրյա բողոքի ցույցերին` հոգեպես միանում եմ բոլորիդ` ապավինելով ձեր հաստատակամությանը և ձեր ոգու զորեղ և միասնական կորովին: Այդ դպրոցները չպետք է բացվեն, իսկ եթե բացվեն անգամ` չպետք է գործեն, իսկ եթե գործեն անգամ` նախքան դրանց շուտափույթ փակումն այնտեղ ուսանած հայ մանուկները պետք է օր առաջ նզովեն իրենց մտովի տհաս և պետականորեն անբարո ծնողներին, ում մեղքով նրանք դարձան հերթական թշվառ նախաձեռնության զոհը:

Հայալեզու կրթության խնդրի բուն էությունը չպետք է աղավաղվի: Հայալեզու հանրային կրթությունը պետականաշինական ԲԱՑԱՐՁԱԿ ՍԿԶԲՈՒՆՔ Է, որն իր բացարձակությամբ անխզելիորեն փոկապակցվում է ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ գերագույն արժեք լինելու ՊԵՏԱԿԱՆԱԿԵՐՏ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ հետ: Հայոց պետության մեջ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ բացարձակ գերակայության իրավունքի նկատմամբ փոքրագույն իսկ ոտնձգություն հավասարազոր է տարածքային զիջումների թույլատրելիության կամ հայ-թուրքական ներկայիս բաժանարար գծի` որպես միջպետական սահման ճանաչելու վերաբերյալ հակապետական հանցագործ նկրտումներին:

Տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը պատմության աղբանոց շպրտվելու եղած փաստի հանրային մարմնացումից առաջ իր գլխին ու վզին է կուտակում Հայոց աշխարհի կայնքի դեմ սրբապղծորեն թշնամացած անձանց «ի ժամուն իւրեանց»հասանելիք երկնային անեծքի ողջ ծանրությունը: Այսուհանդերձ, համոզված եմ, որ օտարալեզու դպրոցների սույն խորշելի «նախաձեռնությունը» կունենա նույնպիսի վախճան, որն և «հայ-թուրքական արձանագրությունները» կամ` մեռելածին «Մադրիդյան սկզբունքները»: Այս ամենը (տարածք հանձնելը, թուրքական սահման ճանաչելը, հայերենը ոչ մրցունակ լեզու դիտարկելը) հարկ է ընկալել` որպես հազարամյա ստրկությամբ սերմանված թերարժեք վիժվածք մտայնության «վերարտադրվելու» վերջին հուսահատ ճիգը: Հենց այդպե՛ս:

Սակայն, կայացող Հայոց պետությունը Հայության ԿԱՄՔԻ ՎՃՌԱՇԱՏ և ԱՆՈՂՈՐՄ ԲԱԶՈՒԿՈՎ Հայոց հանրային գիտակցության միջից կվիժեցնի պարտվողականության ախտն ու ազգային թերարժեքության բարդույթը: եթե անհրաժեշտ է` նաև դրանք կրողներին:  

Армянский язык, Ողբամ զքեզ, Образование

Previous post Next post
Up