Մտքեր․․․

Oct 18, 2021 16:09

Հետաքրքիր է՝ իսկ ուրիշների մոտ ինչպես է։ Ապրու՞մ են իրենց ուզած կյանքը։ Թե՞ միայն ինձ մոտ է, որ ապրում են այն կյանքը, որը ստացվել է։

մտազբաղումներ, Անկապ վիճակ

Leave a comment

Comments 21

iparika October 18 2021, 09:25:45 UTC
Իսկ ո՞րը կլիներ քո ուզած կյանքը։ Շա՞տ կտարբերվեր քո իրական կյանքից (ինչո՞վ)։
Ու ի՞նչն է խանգարում ապրել էնպես, ինչպես ուզում ես։

Reply

urish October 19 2021, 01:13:53 UTC
Վերջից պատասխանելով սկսեմ․ ի՞նչն է խանգարում ապրել էնպես, ոնց կուզենայի։ Նախ, հենց մանկությունից սկսած մենք ստիպված ենք լինում մեր ընտրությունները կատարել առկա հանգամանքների պայմաններում և հնարավորությունների միջև։ Իրականում, մանկության տարիներին մենք էդ ընտրություններին համարյա մասնակցություն չունենք էլ․ մեր փոխարեն են կատարում էդ ընտրությունները, որոնք էլ մեզ համար հետագայում դառնում են հանգամանքներ։ Ի՞նչն է խանգարում փոխել հետագայում՝ ապրելու մեր ուզած կյանքը։ Անցյալում արված ընտրությունները (այդ ժամանակների հանգամանքների պայմաններում) արդեն որոշակի setting-ներ են հաստատում քո հետագա կյանքի համար, որոնցից շատերը իրենց շղթայական շարունակությամբ դառնում են կամ հանգեցնում են քո ներկայի (առկա) հանգամանքներին, ու դու հիմա էլ ստիպված ես լինում ընտրությունդ կատարել է՛դ հանգամանքների պայմաններում (կամ դրանք հաշվի առնելով)։ Այլ կերպ ասած՝ խանգարողը միշտ տվյալ պահի հանգամանքներն են, ու էդպես՝ ողջ կյանքիդ ընթացքում։ Անտեսել առկա հանգամանքները կամ ինչ-որ ձևով հաղթահարել դրանք կամ "թքել" դրանց վրա՝ առանց մտածելու հետևանքների մասին (ինչը ( ... )

Reply


mar_amirchanyan October 18 2021, 12:22:56 UTC
Որը ստացվել է, առկա խրոնիկական խնդիրներով ու սահմանափակումներով:)

Reply

urish October 19 2021, 01:14:29 UTC
․․․ ու զիջումներո՞վ, զոհողությա՞մբ։

Reply

mar_amirchanyan October 22 2021, 17:41:10 UTC
իհարկե
կյանքիս որոշ հատվածներում լուրջ զոհողություններ եմ արել՝ փոխարենը բայց ձեռք բերելով այնպիսի որակներ, որոնք մասին գլխի էլ չէի ընկնում, և կենսակերպ, որի մասին չէի էլ մտածում

կարո՞ղ էր այլ կերպ լինել
իհարկե, բայց երևի թե իմ հնարավորություններն այս էին

Reply


deghin October 18 2021, 15:41:35 UTC
Կարելի ա ասել` հա, ապրում եմ իմ ուզած կյանքը: Իհարկե, որոշ բարեփոխումներ կանեի (ավելի ճիշտ` կանեմ), բայց ընդհանուր առմամբ կյանքս ահագին իմ սրտով ա:

Այվիի տված հարցերի պատասխաններն ինձ էլ են հետաքրքրում: :)))

Reply

urish October 19 2021, 01:14:47 UTC
Գրեցի պատասխանները։

Reply

urish October 19 2021, 02:09:58 UTC
Ի դեպ, մի հարց քեզ ունեմ, Ան․
Եթե անկեղծ, ի՞նչ ես կարծում՝ կապրեի՞ր դու ուզածդ կյանքը, եթե օրինակ տեղափոխված չլինեիր ԱՄՆ, այլ մնայիր քո ներկայիս ընտանիքով Հայաստանում։ Երբևէ գնահատե՞լ ես, թե քո ուզած կյանքը ապրելուն որքանով ա նպաստել քո բնակության երկիրը, ու որ դա հավանաբար հնարավոր չլիներ Հայաստանում։

Reply

deghin October 19 2021, 02:56:52 UTC
Մտածել եմ, իհարկե: Ուղղակի Հայաստանում ապրելու դեպքում կյանքս էն աստիճանի տարբեր կլիներ, որ մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում, թե կոնկրետ ինչպիսին կլիներ, ինչ ուղղությամբ կգնար: Բայց նենց չի, որ էն, ինչ հիմա ունեմ, միակ տարբերակն ա իմ ուզածը լինելու: Ես պատկերացնում եմ, որ կարող էի էլի իմ ուզած կյանքով ապրել, բայց այլ պայմաններում: Այսինքն` էդ դեպքում էլ ուրիշ դրական բաներ կգտնեի (նաև կստեղծեի) տվյալ կյանքում, որ հիմա չունեմ ( ... )

Reply


greenrose18 October 18 2021, 16:33:53 UTC

Uzats vs. Stacvats . ..

Reply

urish October 19 2021, 01:16:44 UTC
Այսինքն, մասամբ ստացված, մասամբ ուզա՞ծ։ Թե՞ ուզածը մշտական պայքարի մեջ ա ստացվածի հետ :)

Reply


byurie October 18 2021, 17:38:20 UTC
Ուզածի ու ստացվածի արանքում ինչ-որ մի բան։ Ավելի շատ՝ անձնականում ուզածը, մասնագիտականում՝ ստացվածը։

Reply

urish October 19 2021, 01:18:06 UTC
Ինձ թվում ա՝ մասնագիտականում ստացվածը ավելի հնարավոր ա փոխել (մեծ ջանքերով իհարկե + ժամանակ), քան, օրինակ, անձնականում ստացվածը։

Reply

byurie October 19 2021, 09:01:28 UTC
Եսի՞մ, ինձ ավելի շատ հակառակն ա թվում, որովհետև մարդ անձնական հարաբերությունների վրա ավելի շատ կանտրոլ ունի, քան մասնագիտականի, այսինքն՝ կարա ցանկացած չուզված հարաբերության վերջը դնել, նորերը փնտրել, իսկ մասնագիտությունը սերտորեն կապված ա տվյալ ժամանակաշրջանի պահանջներով ու տվյալ պետության առաջնահերթություններով։ Եթե վերևում նշածդ հանգամանքներին նայենք, կարելի ա սրանք նկարագրել որպես օբյեկտիվ հանգամանքներ։ Հետո արդեն գալիս են անձնային հատկանիշներն ու անձնային հանգամանքները։

Ինձ հետ կապ չունեցող օրինակ բերեմ․ Դանիայում գրեթե ցանկացած մասնագիտությամբ կրթությունն անվճար ա, այսինքն՝ դիմացդ պատ չկա քո ուզած մասնագիտությամբ սովորելու, բայց մի քանի բացառություն կա, որոնցից մեկը դերասանական կրթությունն ա։ Ու դերասան դառնալ ցանկացող անձի համար ուսման վարձ վճարելն արդեն հանգամանք ա։ Եվ նույնիսկ էդ թանկ ուսումը ստանալուց հետո դեռ երաշխիք չի դերասան դառնալը, որովհետև աշխատանք չկա, ու շատ բավական տաղանդավոր դերասաններ էդքան ուսման վարձ վճարելուց հետո ստիպված մի հատ էլ ուրիշ մասնագիտություն են ստանում՝ ապրելով ստացված, ոչ թե ուզած կյանք։

Reply

urish October 19 2021, 12:21:49 UTC
Դե, դերասանական կարիերան բոլոր տեղերում էլ ամենաքիչ հնարավորություններ ընձեռող մասնագիտություններից ա, եթե ոչ հենց ամենաքիչը։ Ու հաջողվելը էդ գործում հենց ամենաշատն ա կախված հանգամանքներից․ հայտնի ծնողներ կամ բարեկամություն, հարմար արտաքին, ասպարեզ դուրս գալու առիթ, իսկ բնատուր տաղանդը մեծ մասամբ ամենաքիչ դեր ունեցող գործոնն ա։ Համենայնդեպս, դատելով ներկայիս հանրահայտների բեքգրաունդից՝ թե ինչպես են հաջողել, այդպիսի տպավորություն ա առաջանում (ու նրանցից հաջողակները տաղանդը զարգացնում են հենց կարիերիայի ըթնացքում, որի դռները ինչ-որ հանգամանքների շնորհիվ բացվել են իրենց առաջ)։ Ընդհանրապես, արվեստի գործում ահագին մարկետինգ կա ներդրված՝ հաջողելու համար, որովհետև իրական հասկացողներն ու գնահատողները շատ ավելի քիչ են, քան որոշակի բրեյնվոշային ազդեցությամբ ձրավորված սպառողական մասսան։ Ու եթե, օրինակ, շարքային դաշնակահարը կամ նկարիչը հեչ որ չլինի մանուկներին դասեր տալով կարող ա դեռ իր գլուխը պահի, շարքային դերասանը որտե՞ղ ու ի՞նչ պահանջարկ կարող ա ունենալ․ դերասանական գործի տեղերը խիստ սահմանափակ են, քանի որ "անհատական" բնույթի գործեր են, ոչ ( ... )

Reply


Leave a comment

Up