Դե, դերասանական կարիերան բոլոր տեղերում էլ ամենաքիչ հնարավորություններ ընձեռող մասնագիտություններից ա, եթե ոչ հենց ամենաքիչը։ Ու հաջողվելը էդ գործում հենց ամենաշատն ա կախված հանգամանքներից․ հայտնի ծնողներ կամ բարեկամություն, հարմար արտաքին, ասպարեզ դուրս գալու առիթ, իսկ բնատուր տաղանդը մեծ մասամբ ամենաքիչ դեր ունեցող գործոնն ա։ Համենայնդեպս, դատելով ներկայիս հանրահայտների բեքգրաունդից՝ թե ինչպես են հաջողել, այդպիսի տպավորություն ա առաջանում (ու նրանցից հաջողակները տաղանդը զարգացնում են հենց կարիերիայի ըթնացքում, որի դռները ինչ-որ հանգամանքների շնորհիվ բացվել են իրենց առաջ)։ Ընդհանրապես, արվեստի գործում ահագին մարկետինգ կա ներդրված՝ հաջողելու համար, որովհետև իրական հասկացողներն ու գնահատողները շատ ավելի քիչ են, քան որոշակի բրեյնվոշային ազդեցությամբ ձրավորված սպառողական մասսան։ Ու եթե, օրինակ, շարքային դաշնակահարը կամ նկարիչը հեչ որ չլինի մանուկներին դասեր տալով կարող ա դեռ իր գլուխը պահի, շարքային դերասանը որտե՞ղ ու ի՞նչ պահանջարկ կարող ա ունենալ․ դերասանական գործի տեղերը խիստ սահմանափակ են, քանի որ "անհատական" բնույթի գործեր են, ոչ մասսայական։
Ինչ վերաբերում ա առաջին պարբերությանդ մտքին, թե անձնական կյանքում ավելի շատ կանտրոլ ունես, քան մասնագիտական, եսիմ, դժվար ա ասել։ Ես կասեի՝ հաճախ հակառակը, քանի որ անձնական կյանքում (որի մեջ մեծ մասամբ ավելի շատ մարդիկ են շղթայական ներգրավված, քան զուտ մեկ մարդը՝ անձնական հարաբերության օբյեկտը) վերջ դնելն ինչ-որ բանի այնքան էլ միակողմանի ու պարզ գործողություն չի։ Գուցե էդպես ա ավելի երիտասարդ տարիքում, երբ commitment-ների առումով ավելի քիչ բարդ են հարաբերությունները (ներառյալ դրա մեջ ընդգրկված այլ ասպեկտներ ու մարդիկ), ու վերջ դնելիս միայն ինքդ քո հետ ես գործ ունենում՝ մեծ հաշվով։ Իսկ այ մասնագիտական առումով խոչընդոտների հաղթահարումը հիմնականում քեզնով ա որոշվելու (հանգամանքներից բացի), այսինքն՝ այլ մարդիկ դրանից չեն վնասվի կամ ազդվի։ Էդ առումով, կանտրոլը ավելի նեղ-անձնային ա, ու դրանով՝ ավելի կառավարելի։
Դե դերասանինը ծայրահեղ օրինակ էր։ Բայց շատ ավելի շատ են ուզած մասնագիտությունները, քան ստացվածները։ Բավական մեծ դիսբալանս կա էդ առումով մարդկանց ուզածի ու աշխատաշուկայի «պահանջարկի» միջև։ Կարաս վերցնես գրեթե բոլոր տեսակի հումանիտար մասնագիտությունները, հասարակագիտականների մեծ մասը, բնագիտականների ու առողջապահականի որոշակի ֆրակցիա, բոլոր արվեստներն ու սպորտաձևերի մեծ մասը, ու տակը շատ քիչ բան ա մնում, դեպի որոնք եթե ուզենաս թեքվել, հնարավորություններ կան, ու հաստատ մենակ քեզ վրա աշխատելով կստացվի։
Ինչ վերաբերում ա անձնականին, հենց էդ ա, որ ավելի երիտասարդ տարիքում կատարած ընտրությունները բերում են կոնկրետ հետևանքների ավելի մեծ տարիքում, ու եթե ավելի մեծ տարիքում «ստացվածի» հետ ա մարդ գործ ունենում, երևի ջահել ժամանակ էլ շատ ուշադրություն չի դարձրել, թե ինքն ինչ ա ուզում, այլ գոհացել ա «ստացվածով»։ Բայց սա նաև ցանկացած հարաբերության մասին ա ճիշտ, նաև ընկերների։
Դե հա, էդպես ա․ երիտասարդ տարիքում կատարած ընտրություններից էլ սկսվում ա ամեն ինչ, այսինքն՝ հաստատվում են էն setting-ները, որոնք հետո դառնում են քեզ շրջապատող հանգամանքները։ Կոնկրետ հենց իմ օրինակում, որտեղ "ստացվածը" ոչ միայն չի համապատասխանում ուզածին, այլև հակասում ա։ Այսպես, ես, լինելով հարյուր տոկոսանոց հումանիտար, հենց էդ երիտասարդ տարիքում էր, որ որոշակի հանգամանքների ազդեցությամբ կամ ներշնչանքով ընտրեցի ամենատեխնիկական ուղղությունը, որի վրա վատնեցի ուսման prime տարիներից յոթը (համալսարան, հետո մագիստրատուրա), ու թեև երկուսն էլ ավարտեցի կարմիր դիպլոմով (ինչու՞ թեև, հենց կարմիր դիպլոմով ավարտելն էլ տրաֆարետային մտածողության արդյունք ա), սովորել եմ մեծագույն տհաճությամբ, զուտ որպես տհաճ պարտականություն, բայց էդ սեթինգսով էլ շղթայական գնացել են մյուս իվենթները կյանքիս, այսպես ասած՝ "ստացվել են", ու երբ հիմա գնում ես ամենասկիզբը՝ հասկանալու, թե ոնց "ստացվեց" նման ընտրությունը՝ ի հակառակ "ուզածին", հիսուն/հիսուն է՝ հանգամանքներ/անձնական հատկանիշներ, ու գնալով բացահայտում եմ թե՛ մեկը և թե՛ մյուսը, ու թե ինչպես դրանք միասին աշխատեցին ու ստացվեց "ստացված" կյանք։ Եթե հետաքրքիր ա, կարող եմ պատմել անկեղծ, բայց դա առանձին գրառման նյութ ա։
Ինչ վերաբերում ա առաջին պարբերությանդ մտքին, թե անձնական կյանքում ավելի շատ կանտրոլ ունես, քան մասնագիտական, եսիմ, դժվար ա ասել։ Ես կասեի՝ հաճախ հակառակը, քանի որ անձնական կյանքում (որի մեջ մեծ մասամբ ավելի շատ մարդիկ են շղթայական ներգրավված, քան զուտ մեկ մարդը՝ անձնական հարաբերության օբյեկտը) վերջ դնելն ինչ-որ բանի այնքան էլ միակողմանի ու պարզ գործողություն չի։ Գուցե էդպես ա ավելի երիտասարդ տարիքում, երբ commitment-ների առումով ավելի քիչ բարդ են հարաբերությունները (ներառյալ դրա մեջ ընդգրկված այլ ասպեկտներ ու մարդիկ), ու վերջ դնելիս միայն ինքդ քո հետ ես գործ ունենում՝ մեծ հաշվով։ Իսկ այ մասնագիտական առումով խոչընդոտների հաղթահարումը հիմնականում քեզնով ա որոշվելու (հանգամանքներից բացի), այսինքն՝ այլ մարդիկ դրանից չեն վնասվի կամ ազդվի։ Էդ առումով, կանտրոլը ավելի նեղ-անձնային ա, ու դրանով՝ ավելի կառավարելի։
Reply
Ինչ վերաբերում ա անձնականին, հենց էդ ա, որ ավելի երիտասարդ տարիքում կատարած ընտրությունները բերում են կոնկրետ հետևանքների ավելի մեծ տարիքում, ու եթե ավելի մեծ տարիքում «ստացվածի» հետ ա մարդ գործ ունենում, երևի ջահել ժամանակ էլ շատ ուշադրություն չի դարձրել, թե ինքն ինչ ա ուզում, այլ գոհացել ա «ստացվածով»։ Բայց սա նաև ցանկացած հարաբերության մասին ա ճիշտ, նաև ընկերների։
Reply
Reply
Reply
Reply
Leave a comment