Մտածել եմ, իհարկե: Ուղղակի Հայաստանում ապրելու դեպքում կյանքս էն աստիճանի տարբեր կլիներ, որ մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում, թե կոնկրետ ինչպիսին կլիներ, ինչ ուղղությամբ կգնար: Բայց նենց չի, որ էն, ինչ հիմա ունեմ, միակ տարբերակն ա իմ ուզածը լինելու: Ես պատկերացնում եմ, որ կարող էի էլի իմ ուզած կյանքով ապրել, բայց այլ պայմաններում: Այսինքն` էդ դեպքում էլ ուրիշ դրական բաներ կգտնեի (նաև կստեղծեի) տվյալ կյանքում, որ հիմա չունեմ:
Ի դեպ, որ գրեցի` իմ ուզած կյանքով եմ ապրում, իրականում նկատի ունեմ մոտ 80 %-ով: Իսկ ընդհանրապես եթե շատ խորանամ, թե կյանքումս ինչն ա իմ սրտով, ինչը` չէ, լիքը բաներ կգտնեմ, որ սրտովս չեն: Օրինակ, տարիներ առաջ էդ բաները կարող ա հերիք լինեին, որ համարեի, որ իմ ուզած կյանքով չեմ ապրում: Հիմա սովորել եմ կյանքումս եղած ամեն դրական բան, ամեն մանրուք գնահատել ու ի սրտե շնորհակալ զգալ էդ ամենի համար, ոչ թե ինձ համոզելով, որ գնահատեմ, շնորհակալ զգամ, այլ լրիվ ինքնաբուխ, բնականից անընդհատ էդ զգացողությունն ունեմ, երբեք չի լքում ինձ էդ հոգեվիճակը հիմա: Նաև գիտեմ, որ ինչը որ չունեմ, կարող եմ ունենալ, ինձնից ա կախված, էդ թվում և էնպիսի բաներ, որոնք նախկինում լրիվ անհնար էին թվում: Սա, կարծում եմ, մեծ դեր ունի. երբ գիտակցում ես, թե ինչքան բան ա քեզնից կախված, ու որ մեծ ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարող ես անել, կյանքիցդ գոհ լինելն ավելի հեշտ ա լինում: Այսինքն` երբ դու քո կյանքի կերտողն ես զգում քեզ, ոչ թե հակառակը` հանգամանքների զոհը: Ես նախկինում երբեք ինձ իմ կյանքի կերտողը չեմ զգացել, հիմա զգում եմ, ու դա ահռելի տարբերություն ա մտցնում: Ու սա ոչ թե կյանքիս պայմանների փոփոխությունից ա, այլ իմ ընկալումների, կյանքի նկատմամբ, ինքս իմ նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունից:
Հա, գնահատելը փոխում ա ընկալումներդ (եթե ոչ հաշտեցնում), ու նույն տեսանկյունից՝ այն, որ առողջ ես ու առողջ են հարազատներդ, արդեն կարող ես համարել ՄԵԾ դրական՝ աչք փակելու համար տարբեր անհամապատասխանությունների վրա, որոնք չեն մտնում "ուզածդ" կյանքի մոդելի մեջ։ Բայց մարդու պահանջները հիերարխիկ զարգանալու միտում ունեն, գումարած՝ ձգտումը կատարյալին։
Հա, բայց պահանջների զարգանալն ինչո՞վ ա խնդիր: Զարգանում են` դու էլ ըստ այդմ գործողություններ ես ձեռնարկում` բավարարելու համար: Հա, տենց ա. կյանքը դինամիկ ա, հա էլ ամեն ինչ փոխվում ա, մարդու գործն էլ ըստ էդ փոփոխությունների` սեփական գործողությունները կազմակերպելն ա:
Ի դեպ, որ գրեցի` իմ ուզած կյանքով եմ ապրում, իրականում նկատի ունեմ մոտ 80 %-ով: Իսկ ընդհանրապես եթե շատ խորանամ, թե կյանքումս ինչն ա իմ սրտով, ինչը` չէ, լիքը բաներ կգտնեմ, որ սրտովս չեն: Օրինակ, տարիներ առաջ էդ բաները կարող ա հերիք լինեին, որ համարեի, որ իմ ուզած կյանքով չեմ ապրում: Հիմա սովորել եմ կյանքումս եղած ամեն դրական բան, ամեն մանրուք գնահատել ու ի սրտե շնորհակալ զգալ էդ ամենի համար, ոչ թե ինձ համոզելով, որ գնահատեմ, շնորհակալ զգամ, այլ լրիվ ինքնաբուխ, բնականից անընդհատ էդ զգացողությունն ունեմ, երբեք չի լքում ինձ էդ հոգեվիճակը հիմա: Նաև գիտեմ, որ ինչը որ չունեմ, կարող եմ ունենալ, ինձնից ա կախված, էդ թվում և էնպիսի բաներ, որոնք նախկինում լրիվ անհնար էին թվում: Սա, կարծում եմ, մեծ դեր ունի. երբ գիտակցում ես, թե ինչքան բան ա քեզնից կախված, ու որ մեծ ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարող ես անել, կյանքիցդ գոհ լինելն ավելի հեշտ ա լինում: Այսինքն` երբ դու քո կյանքի կերտողն ես զգում քեզ, ոչ թե հակառակը` հանգամանքների զոհը: Ես նախկինում երբեք ինձ իմ կյանքի կերտողը չեմ զգացել, հիմա զգում եմ, ու դա ահռելի տարբերություն ա մտցնում: Ու սա ոչ թե կյանքիս պայմանների փոփոխությունից ա, այլ իմ ընկալումների, կյանքի նկատմամբ, ինքս իմ նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունից:
Reply
Բայց մարդու պահանջները հիերարխիկ զարգանալու միտում ունեն, գումարած՝ ձգտումը կատարյալին։
Reply
Reply
Leave a comment