Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ …
Հաշվեցե՛ք հապա,
Թե ի՞նչ ալիքով, քանի՞ վայրկյանում
Եվ քանի՞ գրամ արյուն է հոսում աղջըկա սրտից
Դեպի ամոթված այտերը նրա՝
Առաջ բերելով ա՛յն բռնկումը ջերմամիջուկային,
Որ մինչև այսօր, միամտաբա՜ր, շիկնանք ենք կոչել։
Եվ կոսմիկական ճառագայթների ի՞նչ հոսք է անցնում
Մեր մթնոլորտված աչքերի միջով,
Երբ հանկարծակի նրանք դիպչում են ուրիշ
(
Read more... )