Սոնյայի մանկական հուշատետրը

Aug 15, 2011 13:38

Էսօր սկսեցի լրացնել Սոնյայի «մանկական հուշատետրը»: Էնքան եմ գրել... Ամեն-ամեն ինչ: Իր բոլոր, մինչ հիմա եղած «առաջին անգամների», իր նորաստեղծ խառնվածքի ու մնացած ամեն ինչի մասին: Եվ դեռ լիքը գրելու եմ՝ իր մեծանալուն զուգահեռ ( Read more... )

հուշեր, Սոնյա, լեզու

Leave a comment

Comments 15

lady_dilemma August 15 2011, 17:05:44 UTC
ինչ լավ բան ես անում:)
ժամանակին մայրս ինձ համար նման գրքույկ /ալբոմ/ լրացրել է, ես այն շատ եմ սիրում:)

Reply

iparika August 15 2011, 17:47:17 UTC
Հուսով եմ՝ իմ բալիկն էլ կսիրի իր գիրքը :)

Reply


urish August 15 2011, 23:29:56 UTC
Ես էլ եմ հայերեն լրացնում: Մտածում եմ` իր համար արժեք ունենա /իսկ հուսով եմ, որ կունենա, կկարդալ մի ձև կամ ծայրահեղ դեպքում թարգմանել կտա: Ամեն դեպքում նման բաները ոչ միայն բովանդակություն են, այլև հոգի, որ մայրը դնում է, և դա լավագույնս արվում է մայրենիով:

Reply

iparika August 16 2011, 04:39:40 UTC
Հա :)

Reply


moonleight August 16 2011, 18:48:42 UTC
իսկ հետը զբաղվելիս ի՞նչ լեզվով ես խոսում: այդ լեզուն էլ կիմանա առաջինը:Ճ

Reply

iparika August 16 2011, 18:51:12 UTC
Հայերեն իհարկե: Բայց տենց հեշտ չի լեզու իմանալու հարցը. հասարակության մեջ խոսվող լեզուն միշտ առաջ ա անցնում: Թեև ես ամեն ինչ կանեմ, որ հայերեն լավ իմանա, բայց դե գրել-կարդալը չգիտեմ ոնց կստացվի...

Reply

moonleight August 16 2011, 18:56:46 UTC
ուրեմն ամեն դեպքում հայերենը առաջին/մայրենի լեզուն կլինի, մինչև մանկապարտեզ գնալը, ընտանիքից դուրս շփվելը: դա իհարկե մենակ խոսալ-հասկանալուն ա վերաբերվում, գրել-կարդալը այդպես ինքնըստինքյան չի տրվի, հատուկ առանձին պետք է զբաղվել:

Reply

iparika August 16 2011, 19:00:42 UTC
Ինքը մսուր ա գնալու հենց էն ժամանակվանից, երբ սկսում են խոսել սովորել... Ես էլ եմ իհարկե լավատեսական, բայց հետն էլ գիտեմ սպասվող դժվարությունները հայերենի հետ կապված:

Reply


deghin August 17 2011, 11:33:07 UTC
Ուրախացա, որ որ վերջը հայերեն որոշեցիր լրացնել։ :)
Ես դեռ չեմ սկսել։ Այսինքն՝ գրի առնում եմ ահագին բան, բայց դեռ սևագիր, երևի հենց հետ գնանք ԱՄՆ, կսկսեմ մաքրագրել ու նաև նկարազարդել։ :)

Ծնողներս ինձ համար էլ են որոշ ժամանակ լրացրել էդպիսի գրքույկ, բայց կարծեմ մինչև մի տարեկանը։ Հիմա կարդում ու համեմատում եմ Արեգի հետ։ :)))
Բացի դրանից, պապիկս էլ իր հերթին է ժամանակին նմանատիպ մի հուշատետր լրացրել։ Ծնողներիս լրացրածը հիմնականում փաստեր ու թվեր են, այսինքն՝ թե քանի ամսականում ինչ էի անում, բոյս ու քաշս ինչքան էին, և այլն, իսկ պապիկինս՝ ուղղակի պատմողական՝ ընդհանուր իմ պահվածքի մասին։ :) Մի խոսքով՝ էդ երկուսը մի տեսակ իրար լրացնում են։ :))) Ես Արեգի հուշատետրի մեջ երկու տիպի ինֆորմացիա էլ ուզում եմ ներառել։ Իսկ դու ո՞նց ես անում։

Reply

iparika August 17 2011, 12:34:05 UTC
Ես էլ շատ ուրախացա, որ թեզ էստեղ տեսա ( ... )

Reply

deghin August 26 2011, 01:21:03 UTC
Ինչ լավ հանգամանալից հուշատետր ա։ :))) Հավես կլինի լրացնելը ( ... )

Reply

iparika August 26 2011, 06:44:23 UTC
Էդ հուշատետրը կարծեմ մի անգամ տեսել եմ Նոյան տապանում, բայց էն ժամանակ ոչ Սոնյա կար, ոչ էլ դեռ հղի էի :)
Ազգականներդ քո գործն ավելացրին, մի հատ էլ առանձին հատոր դա կլինի :D

Reply


byurie August 17 2011, 13:40:45 UTC
Հա, Ռիփ, իրոք էդ լավ խթան կլինի, որ հայերեն կարդալ սովորի :))) Որ սովորացնող էլ չլինի, ինքը մի ձև կսովորի:

Reply


Leave a comment

Up