Էսօր սկսեցի լրացնել Սոնյայի «մանկական հուշատետրը»: Էնքան եմ գրել... Ամեն-ամեն ինչ: Իր բոլոր, մինչ հիմա եղած «առաջին անգամների», իր նորաստեղծ խառնվածքի ու մնացած ամեն ինչի մասին: Եվ դեռ լիքը գրելու եմ՝ իր մեծանալուն զուգահեռ
( Read more... )
Ինչ լավ հանգամանալից հուշատետր ա։ :))) Հավես կլինի լրացնելը։ :) Ի դեպ, էստեղ մեկնաբանություն գրելուս հենց հաջորդ օրը մենք էլ մի հատ հայերեն հուշագիրք ստացանք Հայաստանում մի ազգականից։ :) Ես իսկի չգիտեի, որ հայերեն լինում ա դրանցից։ Ճիշտ ա, սենց մանրամասն չի, շատ ավելի համառոտ ա, բայց հավեսն ա։ :) Սպասի ասեմ՝ մեջն ինչեր կան։ Ուրեմն կոչվում ա «Մեր փոքրիկը», տակն էլ գրված ա՝ հուշագիրք։ Ամեն էջի ներքևի անկյունում համապատասխան նկարներ կան։ Նախատեսված ա մինչև մեկ տարեկանը լրացնելու համար, առաջին էջում էլ գրված ա՝ «Իմ կյանքի առաջին տարին»։ Բովանդակությունը սենց ա. - Ես ծնվել եմ (տարի, ամիս, օր, վայր) - Իմ անունը, մազերիս գույնը, աչքերիս գույնը, քաշս, հասակս - Սա ես եմ (երկու մեծ լուսանկարի տեղ) - Իմ ծնողները (լուսանկարի տեղ), տակը՝ հայրս (անուն, ազգանուն), մայրս (անուն, ազգանուն) - Ինչպես են նրանք ծանոթացել (տեքստի տեղ) (էս մեկի վրա ահագին ծիծաղել ենք :))). դե, պատմելու բան հաստատ կա, էլի :D) - Եղբայրներս, քույրիկներս (լուսանկարի տեղ) - Պապիկներս, տատիկներս (լուսանկարի տեղ) - Հարազատներիս մաղթանքները (էստեղ երկու էջի վրա ութ քառակուսի տարածքներ են, որոնց քանակը զարմանալիորեն համընկնում ա Արեգի ամենամոտ հարազատների քանակին :)), ու արդեն լրացրել են բոլոր հասանելի մարդիկ, բացի ինձնից ու Վազգենից, մեկ էլ քույրս ա մնացել) - Դարձա 40 օրական (տեքստի ու լուսանկարի տեղ) - Աճի օրագիր (12 ամիսների համար նախատեսված քաշի ու հասակի սյունակներով աղյուսակ) - Պատվաստումներ - Բժշկական քարտը - Իմ ատամների պատմությունը (ատամնաշարի նկար, ամեն ատամի դուրս գալու ժամանակը նշելու համար համապատասխան տեքստային հատվածով) - Ե՞րբ տեղի ունեցավ իմ ատամհատիկը - Իսկ ի՞նչ վերցրի սեղանից - Շատ եմ սիրում ուտել... - Իմ ամենասիրելի մարդիկ, խաղալիքները, հեքիաթները, երաժշտությունը... - Մի օր էլ ես խոսեցի (տակը՝ Առաջին թոթովանքները, Առաջին բառերը, Առաջին նախադասությունը, Բառեր, որ ես սիրել եմ կրկնել) - Իմ սովորությունները - Իմ առաջին հաջողությունները (Ահագին մեծ տեքստի տեղ) - Ծիծաղելի պահերը - Ինչպես է անցնում իմ օրը - Իմ մկրտության օրը (տեքստի տեղ, լուսանկարի տեղ) - Իմ առաջին ամանորը (տեքստի տեղ, լուսանկարի տեղ) - Արդեն մեկ տարեկան եմ (տեքստի տեղ, լուսանկարի տեղ)։ Վերջ։ :)
Էդ հուշատետրը կարծեմ մի անգամ տեսել եմ Նոյան տապանում, բայց էն ժամանակ ոչ Սոնյա կար, ոչ էլ դեռ հղի էի :) Ազգականներդ քո գործն ավելացրին, մի հատ էլ առանձին հատոր դա կլինի :D
Ի դեպ, էստեղ մեկնաբանություն գրելուս հենց հաջորդ օրը մենք էլ մի հատ հայերեն հուշագիրք ստացանք Հայաստանում մի ազգականից։ :) Ես իսկի չգիտեի, որ հայերեն լինում ա դրանցից։ Ճիշտ ա, սենց մանրամասն չի, շատ ավելի համառոտ ա, բայց հավեսն ա։ :) Սպասի ասեմ՝ մեջն ինչեր կան։ Ուրեմն կոչվում ա «Մեր փոքրիկը», տակն էլ գրված ա՝ հուշագիրք։ Ամեն էջի ներքևի անկյունում համապատասխան նկարներ կան։ Նախատեսված ա մինչև մեկ տարեկանը լրացնելու համար, առաջին էջում էլ գրված ա՝ «Իմ կյանքի առաջին տարին»։ Բովանդակությունը սենց ա.
- Ես ծնվել եմ (տարի, ամիս, օր, վայր)
- Իմ անունը, մազերիս գույնը, աչքերիս գույնը, քաշս, հասակս
- Սա ես եմ (երկու մեծ լուսանկարի տեղ)
- Իմ ծնողները (լուսանկարի տեղ), տակը՝ հայրս (անուն, ազգանուն), մայրս (անուն, ազգանուն)
- Ինչպես են նրանք ծանոթացել (տեքստի տեղ) (էս մեկի վրա ահագին ծիծաղել ենք :))). դե, պատմելու բան հաստատ կա, էլի :D)
- Եղբայրներս, քույրիկներս (լուսանկարի տեղ)
- Պապիկներս, տատիկներս (լուսանկարի տեղ)
- Հարազատներիս մաղթանքները (էստեղ երկու էջի վրա ութ քառակուսի տարածքներ են, որոնց քանակը զարմանալիորեն համընկնում ա Արեգի ամենամոտ հարազատների քանակին :)), ու արդեն լրացրել են բոլոր հասանելի մարդիկ, բացի ինձնից ու Վազգենից, մեկ էլ քույրս ա մնացել)
- Դարձա 40 օրական (տեքստի ու լուսանկարի տեղ)
- Աճի օրագիր (12 ամիսների համար նախատեսված քաշի ու հասակի սյունակներով աղյուսակ)
- Պատվաստումներ
- Բժշկական քարտը
- Իմ ատամների պատմությունը (ատամնաշարի նկար, ամեն ատամի դուրս գալու ժամանակը նշելու համար համապատասխան տեքստային հատվածով)
- Ե՞րբ տեղի ունեցավ իմ ատամհատիկը
- Իսկ ի՞նչ վերցրի սեղանից
- Շատ եմ սիրում ուտել...
- Իմ ամենասիրելի մարդիկ, խաղալիքները, հեքիաթները, երաժշտությունը...
- Մի օր էլ ես խոսեցի (տակը՝ Առաջին թոթովանքները, Առաջին բառերը, Առաջին նախադասությունը, Բառեր, որ ես սիրել եմ կրկնել)
- Իմ սովորությունները
- Իմ առաջին հաջողությունները (Ահագին մեծ տեքստի տեղ)
- Ծիծաղելի պահերը
- Ինչպես է անցնում իմ օրը
- Իմ մկրտության օրը (տեքստի տեղ, լուսանկարի տեղ)
- Իմ առաջին ամանորը (տեքստի տեղ, լուսանկարի տեղ)
- Արդեն մեկ տարեկան եմ (տեքստի տեղ, լուսանկարի տեղ)։
Վերջ։ :)
Reply
Ազգականներդ քո գործն ավելացրին, մի հատ էլ առանձին հատոր դա կլինի :D
Reply
Leave a comment