Երբ 3 տարեկան էի, ծնողներիս հետ ամռանը Սոչի էինք գնացել հանգստանալու: Էսօրվա պես հիշում եմ էնտեղ անցկացրած օրերն` իրենց զանազան մանրամասներով: Հիշում եմ, թե ոնց զարմացա` առաջին անգամ տեսնելով Սև ծովը. այն կանաչ էր, ոչ թե սև, ինչպես սպասում էի` անունից ելնելով: Ու ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչու է անունը Սև ծով, եթե իրականում կանաչ է: Հիշում եմ
(
Read more... )
Comments 4
Ի դեպ, "Եղեք իմ ամուսինը" սովետական ֆիլմում ահագին տիպական է նկարագրվում էդ սևծովյան հանգստի մշակույթը, թեև չափազանցված մի քիչ՝ անհարմարությունների առումով, բայց դե դրանով էլ ֆիլմ է գեղարվեստական։
Միտք տվեցիր, որ էդ պատմության գիրկը հավետ անցած մշակույթի մասին մի օր գրեմ՝ իմ մանկության հուշերի վկայակոչմամբ։
Հ․Գ․ Պնդուկը ես էլ էի շատ սիրում, թարմ, կանաչ կեղևով, ու հենց ասածդ խճաքարարերով էլ կոտրում էինք հենց ափին։ ի դեպ, ուրիշ մի քանի այդպիսի համեր էլ կային տիպական, որոնցից ոչ մեկը դեռ չեմ հանդիպել հետագայում։ Դրանց մասին կընդգրկեմ պատմությանս մեջ։
Reply
Հա, դու էլ գրի. Սովետի հիշողությունների մասին կարդալը մի առանձին հաճույք ա: :))) Ոչ թե որովհետև կարոտում եմ, այլ պարզապես հետաքրքիր ա հիշել, թե ինչքան ուրիշ էր կյանքը էն ժամանակ, ու թե ինչքան տարբեր ժամանակներում ենք ապրել մենք` Սովետում ծնվածներս ու Սովետը գոնե ինչ-որ չափով հիշողներս:
Reply
Ու պետք ա թողնել էս տարեգրությունը։ Հիմա կարդացող կարելի ա ասել չկա, բայց ով գիտի, գուցե մի օր մեկին պետք գան էս գրառումները, հավաքի մի տեղ ու հասանելի դարձնի ավելի լայն հասարակութան։
Տաշած քարը գետնին չի մնում :))
Reply
Reply
Leave a comment