Մտորումներ ու դիտարկումներ Հայաստան այցելությանս մասին (4-րդ մաս)

Sep 18, 2017 23:56


  Սկիզբը՝ այստեղ.

1-ին մաս

2-րդ մաս

3-րդ մաս

Էս անգամ Հայաստանի մասին գրառումներս ընդհանուր առմամբ բավական դեպրեսիվ ստացվեցին, ես էդպես չէի նախատեսել, չգիտեմ՝ ինչի էդպես եղավ, որովհետև իրականում դրական զգացողություններ ու տպավորություններ էլ քիչ չեն եղել, ու էսօրվա գրառումս Հայաստանում ունեցածս որոշ դրական զգացողությունների ու ինչ-որ պահերի ծագած ( Read more... )

Մանկություն, Մտորումներ, Հավես բաներ, Հուշադարան, #iamtestingnewposteditor, Կենցաղ, Հայաստան, Ազգային դիմանկար, ԱՄՆ, Դիտարկումներ, Կարոտ

Leave a comment

Comments 12

urish September 19 2017, 04:08:24 UTC
Ան, տող առ տող կիսում եմ հույզերդ ու զգացմունքներդ ամբողջովին, միակ կետը, որ տարբեր է՝ պատշգամբերի քչություն մեր մոտ չկա, դեռ ավելին, ավելի լեն ու բոլ են, քան հայաստանյանները, բայց այն տարբերությամբ, որ դրանք հազվադեպ են մարդիկ զարդարում իրենց ներկայությամբ․ այստեղ բազրիքին հենված, սպիտակ մայկայով, խաղաղ ու հետաքրքրասեր հայացքով ժամերով դուրս նայող բնակիչներ, ցավոք, չես տեսնի :))
Ինքս էլ պատրաստվում եմ շուտով գրել իմ ապրումների և փորձառության մասին Հայաստանում։ Կամաց-կամաց գալիս եմ, այլ գրելիք-պարտքերս հերթով կատարելով, ինչպես, երևի, նկատել ես :)

Reply

deghin September 19 2017, 04:21:14 UTC
Լսի, ինչ էլ պարտաճանաչ երկու տեղն էլ գրում ես, մալադեց։ :D Ինձ էլ ակամա «ստիպում ես» նույնն անել՝ մեկնաբանությանդ պատասխանելիս։ :))) Բայց դե լավ ա, չեմ բողոքում, շարունակի նույն ձևով։

Հաճելի ա իմանալ, որ հույզերս ու զգացողություններս կիսող կա, էն էլ ամբողջությամբ։ :)))

Պատշգամբների հետ կապված. էստեղ առանձնատները հաճախ նենց հավես, հարմարավետ սարքած վերանդաներ են ունենում, բայց որ նայում եմ, նենց ափսոսս գալիս ա. շատ քիչ մարդիկ կան, որ դրանք օգտագործում են, այսինքն՝ նստում են էդ վերանդաներում. մեծ մասամբ լրիվ անիմաստ կորող տարածք ա։ Թե ում համար են տենց լավ սարքում՝ չես հասկանում, եթե, մեկ ա, ոչ ոք չի օգտագործում։

Հա, բա գրի, շատ ես ձգձգում։ Մի քիչ էլ հետաձգես, զգացողություններդ արդեն կարող ա խամրեն, շտապիր նրանց անմահացնել, քանի թարմ են։ :D

Reply

urish September 19 2017, 04:25:39 UTC
Դե հերթով եմ մարում, չեմ ձգձգում։ Ես հերթականություն սիրող մարդ եմ :))

Ինչի՞ մենակ վերանդաները /ի դեպ, էստեղ կարծես առանց բացառության բոլոր շենքերն էլ լայն բալկոններ ունեն, դե առանձնատների մասին չեմ խոսում/, բա բակերը, մանրակրկիտ խնամված ամեն անկյունը՝ իր բուսականությամբ, բիսետկայով բանով, ու միշտ դատարկ։ Կարծես կենսակերպային ծաղր լինի․ մարդիկ էդքան ժամանակ ու ֆինանս են ներդնում խոտ հնձելու, ծառ ու ծաղիկ տնկելու վրա իրենց բակերում, հաճախ ամբողջ շաբաթ-կիրակին ծախսում են էդ գործի վրա, բայց երբեք ժամանակ չեն ունենում օգտվել, կյանքի ռիթմն այնպիսի է․․․

Reply


byurie September 19 2017, 05:29:30 UTC
Ան, էս ինչ տխուր երկիր ա ԱՄՆ-ն :D Կոպենհագենում ամեն շենք իրա խաղահրապարակն ունի, էնտեղ հաճախ էրեխեքի կտեսնես։ Ճիշտ ա՝ օրը մի քանի ժամով ու չափահասի հսկողությամբ, բայց դե հենց շենքի տարածքում ա։ Դե պատշգամբներն էլ քչություն չեն անում։ Որ շենքն էլ չունի, նոր-նոր կառուցում են։ Լվացքի պահով էլ․ ճիշտ ա՝ փողոցի վրա լվացք փռող չկա, բայց հետևի բակում շատ են փռողները, մենակ թե եղանակը լավը լինի:

Reply

byurie September 19 2017, 05:55:33 UTC
Ծլնգոց.
ԱՄՆ-ն ահագին մեծ երկիր է։ :) Մեզնից ոչ շատ հեռու մի բակ կա, մի քանի շենքերով շրջապատված, լրիվ ոնց որ երևանյան բակ լինի՝ պարաններից կախված լվացքով ու երեխաների աղաղակով ու բակում լոքշ նստած պապիկներով։ Միակ տարբերությամբ, որ երեխաները ծիածանի գրեթե բոլոր գույների են։ :)

Մեր ու կողքի փողոցում էլ երեխաները ամառը ֆուտբոլ ու գործագործ-ի տիպի խաղ են խաղում, ձմեռն էլ՝ մականախաղ։ Պատշգամբերն էլ ու դրանցում երեկոները վայելող մարդիկ գրեթե ամենուր են։ :)

Reply

deghin September 19 2017, 12:10:32 UTC
Էհ, ի՞նչ ասեմ. ձեր ԱՄՆ-ն մեր ԱՄՆ-ից լավն ա։ :))) Բայց դե Նյու Յորքը երևի կարելի ա համարել ավելի տիպիկ ԱՄՆ, չէ՞։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ի իսկական դեմքը։ :D

Reply

byurie September 19 2017, 14:03:23 UTC
Ծլնգոց․
Երբ առաջին անգամ ԱՄՆ գալուցս Նյու Յորքում մի քանի օր անցկցնելուց հետո ուրիշ քաղաք էի գնացել, ու մի երկու անգամ ասեցի «Այ Նյու Յորքում սենց էր․․․» ինձ ահագին հստակ ասացին, որ Նյու Յորքը դա Նյու Յորք ա, իսկ ԱՄՆ-ն ԱՄՆ, ու ՆՅ տիպիկ ԱՄՆ-ից նույնքան հեռու է, ինչքան օրինակ Մոսկվան տիպիկ Ռուսաստանից։ :))) Այնպես որ ոչ, Նյու Յորքը շատ ավելի հեռու է տիպիկ ԱՄՆ-ից քան իմ ԱՄՆ-ի կտորը, բայց իմն էլ է լավ հեռու։ :) Ու ընդհանրապես, տիպիկ ԱՄՆ-ությունը մի քիչ․․․ շատ կոպիտ ընդհանրացում ա։ :)

Հ․Գ»
կլինի՞ անանուն մեկնաբանությունների զտումը հանես, խնդրում եմ։ :)

Reply


Leave a comment

Up