Մինիմալիզմի թևի տակ

Jun 15, 2013 22:56


Վերջին մոտ մի տարում, ինչ ինձ համար նորովի բացահայտել եմ մինիմալիզմ երևույթն ու դրա առավելությունները, ահագին փոխվել եմ։ Առաջ շատ էի մանր-մունր զիբի-բիզի բաներ առնում, որոնք ոչ միայն հեռու էին անհրաժեշտություն լինելուց, այլև անիմաստ կերպով լցնում էին տան՝ առանց այդ էլ չհերիքող տարածքը։ Դրանք կարող էին լինել տան հարմարավետությունն ավելացնող զանազան ( Read more... )

Բզիկներ, Նախասիրություններ, Մինիմալիզմը կյանքում, Մանրապատումներ, Հուշադարան, Ես, Մինիմալիզմ

Leave a comment

Comments 19

mar_amirchanyan June 16 2013, 09:52:08 UTC
Իսկ ինձ մոտ հակառակ պրոցեսն է սկսվել. մինիմալիզմից հոգնել եմ ու սկսել եմ շուրջ բոլորս "փափկացնել": Փուլային է երևի:)

Reply

deghin June 16 2013, 12:32:08 UTC
Գուցե։ :) Բայց իմ ասած մինիմալիզմի դեպքում նենց չի, որ ինձ ստիպելով եմ մինիմալիստ, էդ մի ամբողջ փիլիսոփայություն ա, որի շնորհիվ ուղղակի գոհանում ես քչով, ոչ թե քեզ ուղղակի մի կերպ զսպում ու համակերպվում։ Զսպելու պահեր էլ են, իհարկե, լինում, բայց էստեղ կարևորը ոչ էնքան զսպելու հանգամանքն ա, այլ էն, որ դու առանց էդ բաներն ունենալու էլ քեզ բավարարված ու երջանիկ զգաս։ Ու հիմա ես ինձ էդ առումով զրկված չեմ զգում, էլի, գոհ եմ ու բավարարված։ :) Այլ կերպ ասած՝ ոչ թե կամքի ուժի հարց ա, այլ ընկալման, վերաբերմունքի, երբ ուղղակի գիտակցում ու զգում ես, որ դու էդ ամեն ինչի կարիքը չունես քեզ երջանիկ կամ բավարարված զգալու համար։

Reply


fikus_l June 16 2013, 10:45:34 UTC
ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մարդը կարող է իր խնդիրները ինքնուրույն հաղթահարել: ես օրինակ, նման դեպքում կվազեի հոգեբանիս մոտ, բայց էդպես միշտ չէ, որ ճիշտ ա: հոգեբանը լավ բան ա, ինքս էլ հոգեբան եմ, բայց գնալով ավելի ու ավելի եմ հասկանում, որ միայն տվյալ մարդը կարա լուծի յուրաքանչյուր տիպի խնդիր՝ ինքն իր վրա հույս դնելով:
շատ մեծ բան ես արել !!!!

Reply

deghin June 16 2013, 12:43:10 UTC
Համաձայն եմ լրիվ։ Եթե մարդն ինքը չգիտակցի ու չցանկանա, ոչ մի հոգեբան կամ ուրիշ մարդ չի կարող լիարժեք օգնել։ Կարող ա կոնկրետ իրավիճակներում օգնեն, բայց եթե մարդու ընդհանուր վերաբերմունքն ու մտածողությունը չփոխվեց, նույն խնդիրները հա էլ առաջանալու են ( ... )

Reply

fikus_l June 16 2013, 19:06:07 UTC
իհարկե ունենք, կնայեմ ամսի 19-ին (քննություններիցս հետո): գիտե՞ս մի բան եմ հասկացել. երբ ինչ- որ խնդրի առաջ ես կանգնում, ինքդ "գնում ու գտնում" ես էն- ինչը քեզ էդ պահին պետք ա (եթե իսկապես ուզում ես էդ խնդիրը լուծել), հաճախ նաև անկախ մեր կամքից ա լինում, նույնիսկ երբ, որ գիտակցական մակարդակից դուրս ա:
հետաքրքիր ա մեր հոգեկանը

Reply


jensteren June 16 2013, 19:43:14 UTC
Ես էլ ունեմ նման հակումներ, բայց ամեն անգամ էլ նույն մեթոդով բացառում եմ, հետո գրապնիս պարունակության հետ համեմատում դրանց գները, գցում-բռնում ու դուրս գալիս խանութից: Իսկ զիզի-բիզի բաներից վաղուց է, որ բավարարվում եմ տեղում մտովի խաղալով ու հմայվելով:

Ու փաստորեն խանութների աշխատանքի հիմքը հենց այս հակումն է կանանց մոտ: Լավ չի էլի, մեր թուլությունը օգտագորրծում են:

Reply


apsara_vard June 16 2013, 20:20:45 UTC
հմմ, նման խնդիր չեմ ունեցե, չէ, երևի վաղուց ունեցել եմ, բայց գումարի բացակայության պատճառով ինքնիրան բուժվել գնացել ա, հիմա լրիվ հակառակն ա, ինձ մի կերպ համոզում են, որ ես շատ հնաոճ եմ հագնվում ու ժամանակն ա զգեստապահարնս լրացնեմ, իսկ ես խանութ գնալիս ոչինչ չեմ հավանում ոչինչ չեմ ուզում գնեմ, որովհետև իմ տեսանկյունից ամեն ինչ ունեմ: Բայց մեկա ծայրահեղություն ա, լավ չի

Reply

deghin June 16 2013, 20:39:18 UTC
Հա, էդ էլ մի բանի չի, որովհետև էդ արդեն ընդհանուր հավեսի բացակայության մասին ա խոսում, իմ կարծիքով, ու չեմ կարծում, թե մենակ շորեր-մորեր չառնելով ա արտահայտվում։

Reply


urish June 21 2013, 00:34:45 UTC
հետաքրքրիր էր. փաստորեն հաղթահարման/հաղթանակի ճանապարհը անցնում է արժեզրկման միջով...

Reply

deghin June 21 2013, 01:15:04 UTC
:D Նաև։ Բայց դե դա տենց միանշանակ չի, այսինքն՝ շատ դեպքերում հարց ա՝ ապրանքն ա արժեզրկվում, թե դու ես ապրանքն առնելուց վեր լինում։

Reply

urish June 21 2013, 01:17:11 UTC
Դե հարաբերականորեն քո համար արժեզրկվում ա ;)

Reply

deghin June 21 2013, 01:19:20 UTC
Դե հա, եթե ավելի լայն նայենք, ապա ամեն դեպքում արժեզրկվում ա։

Reply


Leave a comment

Up