Սալլի Ռունիի ֆենոմենը ու նրա երրորդ վեպը

Sep 29, 2021 21:25


Սալլի Ռունիի առաջին վեպը՝ «Զրույցներ ընկերների հետ», կարդացել եմ դեռ 2018-ի ամռանը, երբ «Նորմալ մարդիկ» լույս չէր տեսել, ու Ռունիի հաջողությունը դեռևս սահմանափակ էր, հայտնի միայն գրական նեղ շրջանակներում ու գրական փառատոնի այցելուներին։ Ու երբ կարդում էի այդ վեպը՝ Լուիզիանա գրական փառատոնին ընդառաջ, գիտեի նաև, որ շուտով երկրորդն է լույս տեսնելու՝ « ( Read more... )

Գրականություն

Leave a comment

Comments 3

urish October 1 2021, 03:28:41 UTC
Վայ, ինչ հետաքրքիր է, երեկ գիշերը աղջիկս ինձ պատմում էր հենց այս հեղինակի "Conversation with Friends" գրքի մասին, որը հենց նոր էր վերջացրել ։ Գիրքն էլ մոտն էր՝ պատմելիս, ամբողջը դեղին մարկերներով էջանշված։ Ես լրիվ քնատ վիճակում էի, ու իր երկար պատմության տակ էլ քնեցի․․․ Հիշում եմ միայն, որ սկսեց նրանից, որ այս գրողի ոճը շատ է հավանում, ու փորձում էր բացատրել, թե ինչպես է գրում։ Ստոիկ, ասաց, չգիտեմ ոնց ճիշտ բացատրեմ․․․ ասաց, ոնց որ փաստերով պատմի՝ առանց էմոցիոնալ պարտադրանք դնելու։ Հետո սկսեց երկար պատմել իր տպավորությունները, ու ես արդեն հանգել էի, ոչինչ չեմ հիշում ( ... )

Reply

byurie October 1 2021, 12:48:18 UTC
Հետաքրքիր ա շատ։ Հեչ չէի պատկերացնի, որ գիրքը տասնհինգ տարեկանի դուր կգա, որովհետև բավական «մեծական» ա էն իմաստով, որ շատ կոնկրետ սերնդի կոնկրետ խնդիրներ ա վեր հանում։ Բայց հա, իրոք լավ ա գրում, ու բարդ ա բացատրելը՝ ինչու, դիպուկ ա նկատել աղջիկդ։

Ի դեպ, երբ ամուսնության մասին ծավալվել էինք Իպարիկայի գրառման տակ, ուզում էի քեզ ասել, որ կարդաս Սալլի Ռունիի գրքերից, որտև ինքը շատ լավ ա ցույց տալիս էդ սերնդային խնդիրները, էդ իրար սիրելով միասին լինել չկարողանալը։

Reply


urish October 1 2021, 03:40:14 UTC
Գիրքն էլ նոր պատվիրեցի իր համար, կուրախանա։

Reply


Leave a comment

Up