Ո՞վ պիտի սիրի կնոջ դաջված մարմինը

Aug 31, 2010 01:35

Տխրեցի, որովհետեւ չէր լացում ֆիզիկական ցավից, չէր լացում, որովհետեւ ահագին փող էր ծախսելու: Լացում էր, որովհետեւ որպես կին տրորված էր արդեն: Ու դեռ մի մատ երեխա էր ( Read more... )

լազերային, Կին, դաջվածք

Leave a comment

Comments 12

(The comment has been removed)

amiga_ga September 2 2010, 16:00:21 UTC
Ես որ մի երեք-չորս սալոն գիտեմ, որտեղ տատու անում են, իսկ անհատ տատու անողներ կան, ինչքան ուզես: Էլ չխոսեմ նրանց մասին, որ ինքնուս են ու աշխատում են ինքնաշեն գործիքներով:

Reply

(The comment has been removed)

amiga_ga September 2 2010, 16:52:55 UTC
Ճիշտն ասած ավելի շատ տեղյակ եմ դա ջնջելու գներից: Բայց, որքան գիտեմ ու եթե չեմ սխալվում մի սմ քառակուսին մոտ երկու հազար դրամ արժի:

Reply


deghin August 31 2010, 01:10:05 UTC
Հըմ, հետաքրքիր էր... Փաստորեն, փոշմանողները քիչ չեն...
Դաջվածքների հարցը մի տեսակ հակասական է. մի կողմից դա բնորոշ է հիմնականում դեռահասներին, դե, հիմնականում էդ տարիքային շրջանում են տարվում դրանով ու հաճախ էնպիսի դաջվածքներ անում, որոնց համար ավելի հասուն տարիքում կարող են փոշմանել, ու դրանից կարելի է եզրակացնել, որ էդ տարիքում չարժե դաջվածք անել, որովհետև չմտածված լինելու հավանականությունը մեծ է, բայց մյուս կողմից էլ մեծ տարիքում սովորաբար նման ցանկություն չեն ունենում մարդիկ, որ մի հատ էլ ավելի մտածված դաջվածք անեն։

Իհարկե, ամեն մարդու իրավունքն է իր մարմնի հետ վարվել էնպես, ինչպես ցանկանում է, բայց դե հաստատ արժե անելուց առաջ մի լավ կշռադատել ու համոզվել, որ հետագայում չես փոշմանի։ Չնայած ես, ճիշտն ասած, դաջվածքի գեղեցկությունն առանձնապես չեմ էլ հասկանում։ Բայց եթե գեղեցիկ կամ հետաքրքիր էլ համարեմ ինչ-որ դաջվածք ու պահի տակ ցանկություն ունենամ մարմնիս ինչ-որ մասում ունենալու, դրա անդարձելիության մասին միտքը (դե, լրիվ անդարձելի չի գուցե, բայց շատ դեպքերում համարյա էդպես է) հետ կպահի. ես անդարձելի բաներ չեմ սիրում։ :)

Reply

ahousekeeper August 31 2010, 07:16:03 UTC
> Իհարկե, ամեն մարդու իրավունքն է իր մարմնի հետ վարվել էնպես, ինչպես ցանկանում է

Այդքան էլ չէ... Օրինակ՝ ծնողն իրավունք չունի այնպես վարվել, որ դրանից իր երեխան տուժի։ Եւ այլն :)

Reply

deghin August 31 2010, 13:27:22 UTC
Հա, մոռացել էի ավելացնել. «եթե դրանով ուրիշներին չի վնասում»։ Նմանատիպ պնդումներ անելիս, որպես կանոն, էդ միտքը ներառում եմ, էս անգամ, չգիտես ինչի, վրիպել էի ուղղակի։ :)

Reply

ahousekeeper August 31 2010, 14:34:16 UTC
:)

Reply


liana_w August 31 2010, 05:14:51 UTC
Հետաքրքիր է. աշխարհը կլոր է ու միտքն ամենուր.զուգահեռ ենք մտածում...
Մի քանի ամիս առաջ մի թեթեւ խրատական պատումիկ գրելիս այս իրավիճակին մոտ ակնարկ էլ էի նշել, չնայած այսպիսի իրավիճակի ականատես չեմ եղել...
Շնորհակալություն. գրածս մի կողմ էի դրել՝ կարծելով ոչ մեկի պետք չի լինի...

Reply

amiga_ga September 2 2010, 16:09:29 UTC
Անպայման լինքը գրի, ինձ հետաքրքրեց, անպայման կկարդամ :)

Reply


:) me_crafts December 27 2010, 09:15:38 UTC
Դաջվածքների մեջ ոչ մի անբարոյական բան չեմ տեսնում, ինչպես նաև ոչ մի իմաստ: Համենայն դեպս ինձ համար: Դաջվածքները լռիվ ուրիշ (միգուցե աֆրիկյան) մշակույթինն են, որին ես չեմ պատկանում: Ես դա այդպես եմ ընկալում:

Reply


Leave a comment

Up