Շատ կարևոր ստակատոներ

Feb 24, 2013 12:46


Նոր կարդացի orientalianգրածը...
Համաձայն չեմ:

Նախ` սիրտս չի բռնում հարցնեմ` բա ինչու ես ԱՄՆ-ում... Չեմ հարցնի. Չսիրեցի ես էդ երկիրը... դև լինի ոնց որ, էն որ լավերին տանում, տալիս են, որ կշտանա...Որոշեցի մի քանի միտք ֆիքսել, թեև աչքս ահավոր ցավում է ու ուղեղս դարձնում ֆեյսբուքի կոմենթի կիրառման մակարդակի ընդամենը Ճ ( Read more... )

Հայաստան, fair play, քարկտիկ, ըհը-ըհը, ինֆ-ի համար չեմ երաշխավորում, Հայրենիք, fizi-logus, play-off, ընտրությունները մոտենում են, համեմատություն, 3 շիշ ձեթ, պաչել-մաչել` չկա, զեկուցել իբրև վիրավորանք (c), պետությունս ՀԿ է

Leave a comment

Comments 18

nrbakert_tashuk February 24 2013, 09:04:57 UTC
Գիտես, իսկ ես իսկապես մի տեսակ ամաչում եմ ինչ-որ բան ասել: Ինձ թվում է իրավունք չունեմ: Որովհետև մի քիչ մեկ է, կորցնում ես ռեալության զգացողությունը, դադարում ես զգալ ինչն է պետք երկրիդ՝ եթե հարկ չես վճարում, առողջապահությունից չես օգտվում, կրթության չես տալիս ամեն օրյա ռեժիմով, ձեռքդ երկրիդ պուլսի վրա չէ ուրեմն: Եթե ձեռքդ հիվանդի ճակատին չէ, կողքին չես, ոնց ասես, ջերմում է, թե չէ, նուրոֆեն տվեք, թե անտիբիոտիկ: Միակ բանը որ կարող ես անել դրսից, վախերդ թվարկել(որովհետև ամենածանր տարիներին կողքին ես եղել, մտքովդ էլ չի անցել թողնել գնալ), որ անտիբիոտիկ պետք չէ, տնական կաղամբ դրեք ճակատին, կամ ընդհակառակը անել, լուրջ փաստարկներով:
Բայց որ ուզում եմ բարձրաձայնել՝ ժողովո՛ւրդ, ընտրություններ կգան ու կգնան, բանավիճեք, հարգելով իրար տեսակետները, սովորեք վերջապես հարգել իրար տեսակետը, հաստատ:

Reply

khlurd February 24 2013, 10:08:18 UTC
սա կոմենթ էի գրել.

չէ
պիտի գրել հեռվից
անպայման
շատ բաների համար
ասենք` հենց թեկուզ, որ կարդանք ու հիշենք` ով էինք
ով էլ լինեինք
հետո` որ լքված չզգանք
չզգամ
կա տենց զգացողություն, լուրջ եմ ասում
միտեսակ` որբ մնալու զգացողություն, որ երևի թե մտածում են, թե ստեղ չլինողը պիտի զգար...
հետո` պիտի անպայման գրել` թե ինչ են սիրում, ինչ են ուզում, ինչ են երազում... որ ես իմանամ, թե քանի հոգու ու ինչ տեղեր եմ պահելու հետ գալու... Որ նպատակ լինի, հասկանում ես ՞՞՞
Posted on 24 фев, 2013 12:57 (местное)

Reply

nrbakert_tashuk February 24 2013, 10:22:50 UTC
Հասկանում եմ: Երբ ինքնաթիռով մեկին ճանապարհում ես մութ ու ցուրտ երկրից, պարտվածի զգացողությունը ճանապարհողինն է, որովհետև ինքը մնում է: Առաջին պահին, որովհետև գնացողը գնում է դեպի լույս ու ջերմություն, ֆիզիկական իմաստով, հետաքրքիր ու հագեցած կյանք (համարվում է այսպես): Ու մնում ես կարոտիդ ու խնդիրներիդ հետ ու լքվածության զցացողությունը հետապնդում է: Բայց.
Միշտ, դեռ վաղուց, ասել եմ, որ որքան կարևոր է դրսինները գործը, հայի կերպարը բարձր պահելու մեջ, ոչինչ է Հայաստանում գտնվողների դերի համեմատ, որովհետև շնորհիվ ձեզ՝ մենք բոմժ ու գնչու չենք, անցեղ ու անհայրենիք որբեր, մենք շնորհիվ ձեզ՝ Հայրենիք ունենք: Ոնց չես հասկանում, որ այդ ՄԵՆՔ ԵՆՔ ՈՐԲ առանց ձեզ: Ոչ թե դուք, առանց մեզ:Իրականում Հայաստանում երկիրը պահում են այնտեղ ապրողները, ոչ թե նրանք, որոնք փող են ուղարկում ու ֆինանսական ներդրումներ անում:

Ու փաստորեն՝ մենք չենք կարող առանց միմյանց... Ամպը որ անձրևի տեսքով իր զավակներին երկիր է ճամփում, հետո գոլորշու տեսքով հետ է նորից ստանում... անընդմեջ...

Reply

khlurd February 24 2013, 10:25:14 UTC
շատ եմ սիրում քեզ ու շնորհակալ եմ դրա համար
ուր էլ լինես
...

Reply


gagasik February 24 2013, 10:33:13 UTC
Խլուրդ ջան, դեռ չեմ կարդացել orientalian -ի գրածը, ուղակի ասեմ որ ժամանակավոր է ԱՄՆ-ում :)))

Reply

khlurd February 24 2013, 10:35:14 UTC
Ապրես, Գագասիկ ջան Ճ
այ հիմա հանգիստ ոմ ավելի
կարող եմ գնալ ու մի բաժակ սուրճ քաշել գլխիս Ճ

Reply

gagasik February 24 2013, 10:38:38 UTC
Ես հենց ետ ել անում եմ հիմա, անուշ ։ՃՃ

Reply


ext_1385998 February 24 2013, 11:27:11 UTC
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:Ճ

Reply

khlurd February 24 2013, 11:46:38 UTC
ԲլոգՆյուզ ՞՞՞
ոնց եղավ ինձ հիշեցիք՞՞

Reply


anushanahit February 24 2013, 14:02:40 UTC
Մի բան լավ գիտեմ,ուզում եմ ազատվել էս բռնահամակարգից;Անգրագետ,բռի,անխիղճ ու շատ տգեղ:Բոլորը տգեղ են` շատ տգեղ:Գուցե ներքինն ա արտահայտվում դեմքներին,չգիտեմ:Ոնց որ վերևներում հատուկ քաստինգ անցած լինեն :
Մեծ մասամբ գնացածներն են օգնում մնացածներին:Ինձ մոտ առևտրի ժամանակ շատ հաճախ ռուսական են առաջարկում:
Գնացածները ոնց որ թիկունք լինեն....Ես էդպես եմ զգում:
Անգամ վերջերս մտածում եմ գնալու մասին:էլի որ թիկունք լինելու համար մորս,հարազատներիս ու իմ ընտանիքին:
Իսկ ինչու Րաֆֆին?Հենց մենակ նրա համար,որ թուլացնենք նրան,ում չենք սիրում;Ով չի սիրում մեզ:
Շատ առաջ նայելու ուժ չունեմ ու ֆանտազիա էլ չկա...Հլա որ ազատվել է պետք սրանցից:

Reply

khlurd February 24 2013, 15:21:36 UTC
մեկ հուսահատվելուց եմ վատ լինում, մեկ էլ չարանալուց

ամբողջ օրը էն տեսաֆիլմերն եմ հիշում.Մարդիկ անցել են հուսահատության շեմից ու չարացած չեն
դրանից ավելի եմ մղկտում

չգիտեմ ինչ ասեմ

Reply

anushanahit February 24 2013, 16:10:07 UTC
Այո,մարդիք հուսահատ են ու հլա չարացած չեն:Ես էլ վախենում եմ ,որ հանկարծ չարանան ու անկառավարելի դառնան.....
Շատ ավելի վտանգավոր է չարացած ժողովուրդը,քան մի 50 օլիգարխ իրանց բանակ- դոբերմաններով....
Մի բան հաստատ գիտեմ,պիտի կանգնել Րաֆֆու կողքը ու ստիպել ճիշտ քայլեր անել:Ստիպել ու պահանջել:Սա մի քանի հոգու գործ չի:Կարծում եմ համախմբվել է պետք:
Այսինքն` կամ էս կողմում ես կամ էն.....միջինը ոնց որ կամաց -կամաց վերանում է;

Reply

khlurd February 24 2013, 16:13:38 UTC
ու ոնց ստիպել ՞՞՞

սկի չեմ հասկանում թե ոնց է հեղափոխությունը պատրաստվում անել

երնեկ Րաֆֆուն հավատացողներին, ինչ ասեմ
գոնե հիմա մի ոգևորություն ունեն

Reply


orientalian February 25 2013, 00:38:29 UTC
Ողջույն, Խլուրդ ջան ( ... )

Reply

khlurd February 25 2013, 11:44:59 UTC

Reply

khlurd February 26 2013, 02:08:09 UTC
գիտես, բաներ կային, որ չէի ջոկել

ֆիզիկապես հրապարակ գնալու առումով

մի քանի հոգու կարդացի, հետո գլխի ընկնեմ -նայեմ` Հայաստանում չեն ապրում
հա, տարօրինակ էր

Reply


Leave a comment

Up