Եթե ես ամերիգան լինեի. Պատերազմների ու արժեքների գրավչությունն ու գրավումը

Nov 05, 2012 19:11

Ամերիկա չեմ ուզում լինել:

Առաջ թե ուղղակի չէի սիրում այդ երկիրը, հիմա սոսկում եմ:
Բայց դա այլ ու անձնական խոսակցություն է թերևս, մի ուրիշ անգամ կանեմ:

ԱՄՆ-ի դեմոկրատական արշավը հիմարին անգամ հիմա պետք չէ բացատրել, թե ինչ է իրականում: Չգիտեմ, մտքներիդ ծայրով երևի դուք էլ մտածում եք, որ հիմա գոնե իր ներքին խնդիրների վրա կկենտրոնանա, արյունը դրսում կքչանա, Իրանի վախը մեզ էլ հանգիստ կթողնի մի թեթև...

Այս փայլուն ու հստակ ցքցքացող ժամացույց-երկիրը իրականում ճահճացող գորշ զանգված է, որ իր կուլ տվող ժամանակային տեմպի տակ, բարոյադեմոկրատիկ քարոզով ու ֆիլմական կպչուն շիրայով ճահճի պես ներս է խմում մարդկանց էներգիան: Աղանդի պես քաշում է իր մեջ ու սկսում է աղալ ոսկորներդ ազատության ատամնաբաց ժպիտով: Եհովականություն ու պրագմատիկ տեսություն ծնող, սնող, ապրեցնող ու տարածող երկիրը:
Ասում եք` ինչու ա ապա հզոր ՞՞՞

Ձեր շուրջը նայեք:
Չե՞՞՞ք խեղդվում հաճախ, որ թվում է, թե սեղմում են կողքերից ու` դեպի ներքև, հատակ, մի անիմաստ, անտրամաբանական ու դոգմատիկ տեսություն առանց հոգնելու առաջ քշելով.

Դեմագոգ եք ասում ՞՞՞
Փորձեք բան բացատրել. Գիտություն, տրամաբանություն, բարոյականություն, մարդ, ցավ, անհրաժեշտություն, մարդկայնություն... շարեք, վառեք, կիսվեք մեջտեղից ու փորձեք բացատրել... Կարող եք՞՞՞

Նարեկ Սարգսյանին բան բացատրեք. Չէէ. երդում է տվել, որ պիտի քաղաք կործանի: Հյուսիսայինի տակ գարաժներ, էն քաղաքապետարանի կողմերը հողը արդեն նստում է էլիտարների ոտքի տակ... Ինչ արվեստ, ինչ պապերի տուն, մանկության կարոտ-քաղաք... վերջ տվեք. ինքը գեոդեզիան էլ կուրացած ունի, վաղվա օրն էլ:

Նույնիսկ իր մոլուցքի մեջ անիմաստ է` վաղը թոռներդ ուր են ապրելու, որ քանդում ես ու գետնի տակուվրա ռումբեր շարում ՞՞՞

Կարող եք բան բացատրել կամ հասկանալ ՞՞՞ Ծը. Կասի` ԻՆՁ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ԷԴ Է:

Վարչապետին բան բացատրեք. Չէ, ձեններս կտրել ենք, շառը քաշի, իր բացահայտումները չնայվող սերիալի նման ու երեկ ծնվածի պես բեմականացնի:

Էն մշակույթի նախարարին... Չէ:
էն.. Ծըըը...
Մի կենտրոնացեք անունների վրա. Իշխանություն-ընդդիմություն...
Ընդդիմություն, որ ուղղակի իշխանություն չէ, էդքան բան:

(զըըըըըըըըընգ՞՞՞)

Էն կոմենթ գրողներին, որ ինչ էլ ասես, ասում են` նախանձ ես, Ասում ես` մեռած հանճարների արձանները այնպես մի սարքեք, որ ծաղր լինի, ասում են` նախանձում ես. Չէէէէ. գլուխ չեք հանի, թե իրենց տրամաբանությամբ մեռածին պիտի նախանձես, թե ծաղրին. Մի էլ փորձեք, կհայհոյեն:

Էդ է:
Հայկական ամերիկան: Կարող ես հաղթել դրան ՞՞՞

Դե, դու հաղթի, ես էլ կբացատրեմ, թե ինչու է Ամերիկան լինելով էդքան տուֆտա ու տափակ երկիր, դառնում գերտերություն:

Ամերիկան դարձել է Ռեյ Բրեդբերիի ու Ռոբերտ Շեքլիի նկարագրած երկիրը. Fahrenheit 451, Piligrimage to Earth, Mindswap ...

Երկիրը երկիր չի ասելով, էս է, մենք էլ ենք դառնալու:
Չգիտեմ ինչ:
Երկրագնդով մեկ վազող մրջյուններ, որ վազքի մեջ կորցնում են արմատները, որովհետև այլապես կարոտը կսպանի...  Անապատային... էն կլոր վազող բույսերի անունն ինչ էր՞՞՞ ...

Երկիրն սկսել է արագ պտտվել:
Գերտերություններ:
Ղզիկային ուժ: Անտեր թողնող տղամարդկանց պես. Եսապտույտ:
Կեսն էս կողմ, կեսը` էն. Ու քամվում է երկրագունը:
Մոտս տպավորություն է, թե վերջին օրերն ենք մզում... Թող հազարամյակ լինի, կամ ավելին. մեկ է` վերջինը:
Այդ մոտեցմամբ ենք ապրում:

... Ախ. հաա... Ամերիգան:
Ինչ կանեի ես, եթե Ամերիկան լինեի ՞՞՞
Մուսուլմանական մասում պատերազմներ կհրահրեի, իսկ մնացած գումարները, որ պատերազմի վրա պիտի ծախսեի այլուրեք, կդնեի մյուս երկրների ուղեղային բանկում. Մի քանի ամերիգյան համալսարան, որ` ամենալավերն են երկրի վրա ու լիքը հրավերներ` այդ երկրների երիտասարդներին:
Էն փողերից սարքված խոստումներ` լավ կյանքի հեռանկարի միֆի կամ իրականության հետ` աշխատավարձ:
Ու վերջ:
Իմն եք:

Այս մեթոդը աշխատել է առաջ, աշխատում է հիմա, կաշխատի վաղը:

Հասարակ հաշվարկ:
Բա ինչ գիտեիք ՞՞՞
Obama&Romni, genocide&mets eghern&demokdemocracy.

օ.կե՞՞՞:

հա բա՞՞
                                                                                                                                     /շարունակելի/

ծառատունկ-շուրջպար, ահաբեկիչների հետ չեն բանակցում, բառ չունեմ, գյուտության ու կռտության, պյուռոսյան, ՓՈՔՐոգի, disneyland, gens, 3 շիշ ձեթ, genocide, պետությունս ՀԿ է, Понедельник начинается в субботу, էլիտարներ և գավառացիներ, fair play, զ-ով tag չունեի..., fizi-logus, play-off, ախմախապատում, գորշ մասսա, ընտրությունները մոտենում են, postmodern, Ոսկե Ձկնիկ, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up