Մոցարելա ու պոմիդոր

Sep 17, 2010 08:20

Գերմանիայում ուտելիքային առաջին հայտնաբերումներիցս մեկը մոցարելա պանիրն էր (թեև ինքը հեչ էլ գերմանական չի): Ու նաև էն, որ իրեն շատ հաճախ կարելի է տեսնել պոմիդորի հարևանությամբ՝ սալաթներում, սենդվիչներում, պիցաների վրա: Իրար հետ կարգին ընկերություն են անում: Ես էլ մի ժամանակ լավ նստած էի մոցարելայի ու պոմիդորի սենդվիչների վրա՝ մինչև վերջնականապես կերխեղդ չեղա էդ պանրով ու արդեն վրան նայել չէի կարող:

Նոր աչքովս մի թխվածքի բաղադրատոմս ընկավ, և վերհիշեցի մոցարելայի ու պոմիդորի հետ իմ լավ ժամանակները:
Հիմա էդ խմորեղենն իհարկե սարքողը չեմ. դեռ կոկորդումս կանգնած են վաղեմի ժամանակների մեծ դոզաները: Բայց հետաքրքիր էր հայտնաբերել, որ մոցարելան ու պոմիդորը նման թխվածքներում էլ են կարգին զույգ կազմում: :)



Բաղադրատոմսը՝ էստեղ:

հուշեր, համով, գերմանական

Previous post Next post
Up