Չեմ ուզում

Sep 17, 2010 12:06

Հենց սկսեմ չհետաքրքրվել իմ շուրջը կատարվածով, ինձ մոտ կամ հեռու մարդկանց կյանքով, ուրիշ աշխարհներով, նոր հայտնաբերումներով, հին գաղտնիքներով, զարմանալի բաներով, սովորական պատմություններով, կդառնամ կենդանի թաղված իմ դագաղի մեջ:
Որ դեռ շնչում ես, բայց փակված ես ինքդ քեզ հետ, ու բացի քեզնից շուրջդ ոչինչ չկա: Դրանից փախչել արդեն չես կարող. մնալու ես ու շնչես սեփական նեխումը:

սրտին մոտ

Previous post Next post
Up