Sep 18, 2010 12:18
Հիշո՞ւմ եք Չիպոլինոյի սովետական մուլտը:
Էն օրը բախտի բերմամբ նորից նայեցի:
Ահագին հաջող մուլտ է՝ էն ժամանակների համար, նույնիսկ մտածում եմ՝ եթե ռուսերեն տեքստը չլիներ, ու հիմա առաջին անգամ նայեի, չէի էլ մտածի, թե սովետական է:
Փոքր ժամանակ կարդացել եմ Ջանի Ռոդարիի «Չիպոլինոն» ու մինչև հիմա լավ հիշում եմ: Մտածում եմ՝ պատմությունը սովորական մարդկային է, բայց զարմանալի է, որ կերպարները բանջարեղեններ ու մրգեր են. լավագույն դեպքում կարող էին կենդանիներ լինել կամ երևակայական արարածներ, ինչպես լինում է այն հեքիաթներում, որտեղ չկան մարդիկ:
Բայց տես, որ էստեղ բանջարաբոստանային կուլտուրաներ են: :) Ու ոնց է Ռոդարին որոշել՝ ովքեր են «վատերը», ովքեր՝ «լավերը»: Լիմոնները վատն են, պոմիդորը՝ սրիկա, նարինջը՝ տականք, իսկ այ սոխը՝ իսկական հերոս: Միգուցե տրամաբանությունը չափերի մե՞ջ է. տռուզներն ու փքվածները կերած-խմած չինովնիկներն են: Բայց էդ դեպքում ինչո՞ւ է դդումն էդքան խեղճ ու կրակ վիճակում, ինքն էլ է հո հաստագլուխ... Ու որ խորանաս, սոխն էլ մի բարալիկ բան չի:
Չէ, հաստատ Ռոդարին ուրիշ տրամաբանությամբ է շարժվել, որի ծայրը ես բռնել չեմ կարող: Մնում է միայն ուրախանալ, որ իմ սիրած բանջարեղենը հերոսի դերում է: :)
Ի դեպ, Երևանում ժամանակ առ ժամանակ ցուցադրվում է «Չիպոլինո» բալետը՝ Արինա Արարատյանի բեմադրությամբ: Ինքս չեմ տեսել. ինտերնետը նոր քանդրտում էի՝ Չիպոլինոյով տարված, գտա էդ ինֆորմացիան: :)
Տեսնողներ եղե՞լ են:
Չիպոլինո,
գրքեր,
դեպքեր ու դեմքեր,
մուլտ