Ծայրահեղությունների 2017-ս՝ այբուբենում

Jan 10, 2018 22:42


Գայանեոտ 2017-ս․․․ Էն որ ես ինձ համար խնդիրներ եմ ստեղծում ու հետո հերոսաբար դրանք հաղթահարում։
Հաղթահարումը  2018-ի ջանին մնաց․․․

Ա - Արևակարոտ


Արևակարոտ․․․ 2017-ի ֆեյսբուքյան հարթակից քիչ արտահայտություններ կան, որ դաջվել են ուղեղումս․․․ Բայց Ղազարյան Գևորգի էս գրառումը էնքա՜ն եմ հիշել, ցիտել ու հա՜ ասում եմ․  «Աաայ տենց սաղդ Արևին կպաշտեք»։

Ինձ անարև չթողեք, էլի՜․․․

Բ - Բանալի
Ու որքան էլ բանալ թվա՝ մեքենայի բանալի․․․
Փետրվարին էր՝ մեքենայիս բանալին ինձանից ձեռք էր քաշել -առանց ինձ օդանավ էր բարձրանում, հազիվ ետ բերեցի…
Օտսյուդա մոռալՅ. Գայանե ջան, եթե գնալու միտք չունես, օդանավակայան արի միայն դիմավորելու նպատակով…Չնայած՝ արդեն 2018-ին էդ էլ մոտդ մարդավարի չի ստացվում։

Գ - Գորիս
Ցնդելու քաղաք է․․․ 2017-ի շատ բացահայտումներիցս մեկը, 2017-ի լավագույն օրերիցս մեկը հենց էնտեղ եմ ունեցել․․․

Դ - Դաջվածք
Հա՛, այո՜, վերջապես․․․ Ես արեցի դա։
Կյանքիս ամենաքիչը 2/3 դրա մասին էի երազում, բայց չկողմնորոշված՝ ի՞նչ, մարմնի որ հատվածում, ո՞նց․․․



Անբացատրելի շատ շնորհակալություն dangxuan -ին, որ ոչ միայն նրբորեն ուղղություն տվեց, այլև՝ ուզածս բառի լիիիիքը էսքիզներ ուղարկեց ընտրության համար։ Ճիշտ է՝ իր կողմից ամենաչհավանվածը ես ընտրեցի, բայց ինձ աաաաահավոր շատ է դուր եկել․․․ ու հա՝ Apasionade-ն՝ նաև մաշկագիր։

Ե - Երկրաշարժ
Երկրաշարժոտ տարի էր։ Ո՛չ երկրակեղևային․․․ մտքային։

Զ - Զգայուն
Անցած տարի ինձ հարցրեցին՝  ինչի հանդեպ եմ զգայուն արվեստում ու կյանքում: Ասացի՝ 2 դեպքում էլ՝ խոսքի:
Արվեստում՝ պոեզիան, պրոզան, խոսքը... իմ ամենօրյա խոսքի մասը՝ իմ լեզվով գրած, ճիշտ նույն բառերով արտահայտած ո՜ւ.. ու ազդու էն ուժով, որ ոչ ես ու ոչ էլ շրջապատումս որևէ մեկը չենք կարողանա էդօրինակ արտահայտել վիճակը, զգացումը, հողն ու օդը, հողի համն ու օդի գույնը, կյանքի խտությունն ու ապրածի փուչ լինելը... Խո՛սքը...
Ու կյանքում...առօրյայում...երբ 1 բառից կարող ես աշխարհի երջանկագույն մարդը լինել ու մեկ այլ՝ ընդամենը 1 բառից մեռնել ուզենալ...
Հա՛, ես զգայուն եմ խոսքի հանդեպ...
Ու երբ առանց նյութական պատճառի ոռնալ եմ ուզում, երբ աշխարհի գույները բացառապես գորշի երանգներն են առանց Ջեյմսի էրոտիզմի, ուրեմն «ի սկզբանէ էր Բանն»...

Է - էգո
Ու նույնիսկ էգո չէ, այլ՝ «Էգոդ սանձիր»․․․Գարունս անցավ էդ կարգախոսով, որ ոչ մի կաթիլ իմը չէր, բայց ներարկվում էր ընդդեմ ներքին ընդվզման։
Էն մարդն, ում ես աստվածացնում էի ժամանակին, իր գրեթե յուրաքանչյուր խոսքում օգտագործում էր «ինքնաբավ» բառը...
իսկ ես աստվածացնում էի՝ չ՛ինքնաբավ...
Նա, ով իմ կյանքում շատ-շատ բան փոխեց, տակնուվրա արեց մտքերս, ապրած ու մանավանդ՝ չապրած 30 տարիներս, ասում էր՝ «էգո՛դ սանձիր»...
իսկ ես կարոտում ու խանդում էի՝ էգոիստաբար...
***
ես էդպես էլ չսովորեցի ապրել՝ ի պահանջ...

Ը - Ընկնող աստղ
Մի անգամ տեսա՝ տարեվերջին։ Երազանքս պահեցի, իսկ ինքը չիրականացավ։ Բայց ես մեկ է՝ սպասում եմ։

Թ - Թբիլիսի
Էլի՝ Թբիլիսի․․․ Հա՛, եթե ես էս տարվա մեջ 7 անմոռանալի օր ունեցել եմ, էդ 7-ից 4-ը հաստատ Թբիլիսիում է եղել։



Ես սիրում եմ էդ քաղաքը, ավելի շատ՝ սիրում եմ էդ քաղաքի հետ բոլո՜ր հիշողություններս, ապրումներս, քայլերս, բացահայտումներս․․․ Ու ո՜նց եմ ուզում էլի ու էլի զգալ, ապրել, քայլել, բացահայտել․․․



Ժ - Ժամացույց/ս/
Դեռ 2016-ի վերջին՝ ծննդիս, ժամացույց էի նվեր ստացել։ Ես ու՝ ժամացույց։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, թե դրանց տկտկոցի հետ ինչ «բարի հարաբերություններում» եմ։ 20 օր դիմացա, հետո՝ պահեցի, հետո՝ էլեմենտները հանեցի․․․էդ ամենն արդեն 2017-ին․․․ ու հետո արդեն պահածս չէի գտնում ։) Ու ժամացույցս դարձավ նեղ շրջապատիս բերանի «տժվժիկը»․․․
Հ․Գ․
Սաղ հեչ՝ ախր Ferrari էր/է )))

Ի - Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ
Աստված գիտի՝ որ թվականից հարցեր եմ ուղարկել Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ-ի հայկական եթերին․․․ 2017-ի ձմեռային սերիայում վերջապես հարցս ոչ միայն սեղանին, էր, այլև՝ մասնակցեց խաղին ու այո՜՝ ես Արզումանյան Հարութի թիմի հետ  այդ մինի-մրցամարտում հաղ-թե-ցի։

image Click to view



Լ - Լավ էլի
Արտահայտությունն, իհարկե, շատ եմ օգտագործում։ Բայց էս տարի ու էս դեպքում խոսքս խմբի մասին է։ Շատ պատահաբար գարնանը բացահայտեցի։ Խմբի մասին վաղուց գիտեի, բայց երբեք չէի լսել իրենց․․․ Իսկ էս տարի լսեցի ու տարա՜վ․․․

image Click to view



«Աստվա~ծ, ես ի՞նչ կանեի, եթե գարունն անցներ կողքիս․․․»

Խ - Խանդ․․․
Իմ վախկոտությունից հետո թիվ 1 թշնամիս է։ Էդ բառի բոլոր տառերը ոնց որ մեջս դաջած լինեն․․․ 2017-ին՝ ծայրից ծայր ինձ հետապնդեց․․․ու հանգիստ չի տալիս։

Ծ - Ծայրահեղություն
Ըհը, գիտեմ՝ միայն 2017-ին չէ, որ ծայրահեղությունների մարդ եմ․․․ կամ սև, կամ սպիտակ է, կամ իմն է, կամ օտար է․․․

Կ - Կատու
Մեծ հաշվով՝ ես կատուներից չեմ վախենում։ Հիստերիկանում եմ մի թեթև, մի թեթև՝ սիրում, բայց չեմ վախենում։ Միայն թե՝ 2017-ին եղավ մի շրջան, որ կատու տեսնելիս էն աշխարհ էի գնում-հետ գալիս։
Ու դրան երկուշաբթիների երկուշաբթին էր նախորդել․ երբ օրդ/շաբաթդ/ սկսվում է կատվից...
Նույնիսկ մեկից չէ՝ 3-ից... ու իրենք էլ՝ ամենաշատը 3 օրական... Որ իրենց կատվային խելքով ավելի հաջող բան չէին մտածել, քան առավոտ-գիշերով անվահեծերիս միջի կողմից տեղավորվելն ու տպկվել-դուրս չգալը ոչ մի կերպ... Ախր բա որ չնկատեի...
Մի ամբողջ բակի՝ 1 ժամ պայքարից հետո մեքենաս էդ 3 գազաններից ազատագրվեց... Բայց մազ էր մնում, որ զանգեի փրկարարներին... ու իմ զանգը հաստատ ԱԻՆ-ի «Մազալու դեպքեր 911-ում» շարքում էր գրանցվելու...

Հ - Հունվար
Անտանելի հունվար էր։ Ատելի, անվերջանալի մառախուղը ու քաղաքը, որ ասես հոլիվուդյան սարսափ-ֆիլմերի ուրվական-քաղաքներից լիներ․․․անարև․․․2017-ի հունվարին Գյումրիից վերադառնալիս իմ վարորդական 40 շատ հազար կմ-ներից ամենածանր 32-ն եմ անցել` բառիս բուն իմաստով կույր, բառիս բուն իմաստով խարխափելով, երբ ամեն հաջորդ մետրին մտածում էի` ճամփի՞ն եմ, ճամփի վրա՞ եմ, թե՞ արդեն չէ…



Ձ - Ձվածեղ
Հա ի՞նչ… 2017-ի լավագույն ապրումներիցս մեկը ձվածեղի հետ էր կապված, համո՜վ :)

Ղ - ղեկ
Նու, էնքան էլ ղեկ չէ՝ կոնկրետ աջ ղեկ․․․ ղեկն էլ հո մարդ չի, որ փոփոխությունը ծանր տանես։ 3 ժամ միասին ու վերջ, դուք այլևս իրար համար եք ստեղծված։

Ճ - Ճգնաժամ
Միշտ մտածում էի, որ ճգնաժամն էն է, ինչն ինձ ամենահաստատ չի սպառնում, որովհետև ես հզոր стержень ունեմ: Հա բա՜… 30-նանցի ապուշ ճգնաժամ, բարև, ես քեզ չէի սպասում: Ու գնա:

Մ - Մաքսիմ Մանուկյան
Էն որ տասնյակներ են կազմում, լավագույններ ընտրում ու հետո անպայման բոլորը դժգոհ մնում ․․․  Ես չեմ կազմում, ես չեմ մասնակցում էդ կազմմանը․ ես խելոք ասում եմ՝ 2017-ի իմ թիվ 1 մարզիկը Մաքսն էր։  Երբ Արթուր Ալեքսանյանը ճանաչվեց աշխարհի եռակի չեմպիոն, հպարտ էի... Շատ հպարտ՝ որ ինքը հայ է, որ կա, որ իմ ժամանակակիցն է, որ էլի արեց...
Բայց... երբ Մաքսիմ Մանուկյանի ձեռքը եզրափակիչ գոտեմարտում մրցավարը բարձրացրեց, լաց եղա: Անզուսպ ու երջանիկ:

Յ - Յասաման
Ես մեծացել եմ: Ավելի շուտ ես «պառավել» եմ՝ 2017-ին ոչ մի յասաման չի եղել իմ կյանքում ու ոչ մի՝ 5 հատիկանոց յասամանի փնտրտուք...

Ն - Ներդաշնակ
Իմ համար ահագին անսովոր՝ 90%-անոց ներդաշնակ տարի էր․․․ Բայց ես ե՛ս կլինեի՞, որ գոնե մի քիչ կյանքս չբարդացնեի։

Շ - Շռամ․․․ Շռամը՝ պայքարողի սիմվոլ
Ու ես գիտեմ, որ հայերենում սպի բառը կա․․․
100 հազար տարվա ընկերս հարցրեց. ինչի՞ն են կանայք առաջին հերթին ուշադրություն դարձնում՝ տղամարդկանց տեսնելիս...
Հմմմ...
ես կանանցից բեխաբար եմ...
Անձամբ ես՝ ձեռքերին, մատներին, դաստակին՝ ներքին կողմից...
...ասեցի ու հանկարծ հիշեցի, որ աաաաայ էս նկարը ժամանակին բոլոր կոմպերիս դեսքթոփին էր...



Ծիծաղեց, թե՝ «ամուր ձեռքեր, որ քեզ խեղդամահ անեն»...
Իսկ ես մտածում եմ՝ «ուղղակի ամուր.. արտահայտված երակներով, շռամերով...»
Ասում է. «...ես քեզ ինչքան գիտեմ, դու հա ուդառներ ես ուտում․․․․ ու էսքան տարվա մեջ էդքան ուդառ ուտելուց հետո շռամը քո համար պայքարողի սիմվոլ ա դառել․․․ որովհետև դու էլ ես պայքարող․) էհ Գայա․․․ չեմ ուզում խորանամ անցյալի մեջ, բայց մեր ներկան մեր անցյալ որոշումների ու քայլերի հետևանքն ա․․․ դու պտի առաջ գնաս․ լռվել ես տեղդ․..»...
Լռվե՞լ... չգիտեմ...
Բայց դեսքթոփի է՛ս նկարին վերադառնալու ժամանակն էր ու ինքը վերադարձավ...

Ո - Որոշում
Բարդ տարի էր՝ որոշումների տեսանկյունից։ Ծանր հետք թողնող․․․ Չէի ուզենա էդպիսինն էլի ունենալ։

Չ - Չինարեն
Էն որ Ռանևսկայան ասում էր. "Лесбиянство, гомосексуализм, садизм, мазохизм - это не извращения. Извращений, собственно, только два: хоккей на траве и балет на льду", էդ ժամանակ չէր տեսել Արսենի չինարենի տետրը՝ /երևի/ չինարեն բառերը հայերեն տառերով ... ))) համարյա ոսկեղենիկ...



Տվյալ դեպքում ձեռագիրն իմն է…
Ու մեկ էլ՝ ես էս լեզուն սովորել Չեեեեմ ուզում:

Պ - Պսակ
Ամեն մարդ իր բաժին պսակն ունի. մեկինը թագովն է, մյուսինը փշեպսակը, երրորդինը` դափնին… ու ում մտքով կանցներ, որ իմը էս վարդիկներն են )))



Ջ - Ջայլամ
Ջայլամոտ․․․ գլուխս թաքցնում եմ՝ հեչ էլ թե իրականությունը դրանից չի փոխվում։ Ես չեմ տեսնում, ու գուցե ոչինչ էլ չկա․․․ Բայց ամեն-ամե՜ն ինչ կա․․․ փախուստը ելք չի։

Ռ - Ռիսկ
Մի բան, որը ես հիմա չունեմ։
Ռուսական Холостяк-ի վերջին սեզոնում մի աղջիկ կար՝ լրագրող, շոուում միակն, ով ինձ դուր էր գալիս։ Էդ աղջիկը սկանդալային իր կերպարով էր հայտնի շոուից դուրս, իր լեզվի տակ ոսկոր չկար, իր առաջ փակ դռներ չկային, իր համար փակ թեմաներ ու կոմպլեքսներ չկային, ու ինքը սուպերինքնավստահ կին էր․․․ Բայց նախագծում իր զգացմունքների մասին խոսեց միայն ամենա-ամենավերջին պահին․․․ ասում էր․ «ես լռում էի, որ քեզ համար հեշտ լինի, որ չբարդացնեմ քո ընտրությունը, որ քեզ անհարմար դրության մեջ չդնեմ․․․» ․․․Հենց էդ խոստովանությունից հետո ինքը դուրս մնաց պրոյեկտից։ Հերոսն ասաց․ «Մի վախեցիր զգացմունքներիցդ, մի վախեցիր նոր հարաբերություններ․․․ երբեմն պետք է տղամարդուն ձեռքդ մեկնել․․․դու դա արեցիր շատ ուշ »․․․
Ես էլ եմ վախենում․․Շա՜տ։ Որովհետև երբեմն վախենում ես կորցնել։ Հայելու առաջ նայում ես քեզ ու դեմք նկարում՝ տրամադրություն, հայացք, հավատ.... Միայն թե անգամ մի օր չպակասի Աստծո տվածից...
Տեր Աստված, տաք-տաք ձեռքերն ու հպումն էլ շատ չհամարես։

Ս - Սևագույն
«...Мне день и ночь покоя не дает мой черный человек․․․»․․․

Վ - Վա գիորկո մա՜․․․
«...Դու ինձ չես սիրում,
Դուրդ չեմ գալիս․․․»․․․
2017-իս հայտնությունն էր մեգրելական էս երգը։ ամենա-ամենա-ամենաիմականը, ամենաթանկը, ամենաուրիշը, ամենակրծողը․․․ էս երգի պատճառով մեգրելական բոլոր ֆորումներում ինձ ո՜վ գիտի՝ դեմքով են արդեն ճանաչում։
«Վա գիորկո մա՜, վա մորցոնկո մա՛...
Սքանի վորեք մա՜, վագողորենք մա՜
Սի ղալաթի վագմագոնա սքա՜նի չիրիմա...»

image Click to view



էս՝ ամենն, ինչ պետք է իմանալ սիրո մասին...չէ..․ էն... ինչ ասել է «Սե՜ր»...
Դու ինձ չես սիրում, դուրդ չեմ գալիս․․․

Տ - Տաթև
Պապան ամեն աստծո տարի ասում էր՝ «Էս տարի անպայման Տաթև կգնանք» ու ամեն անգամ հուզվելիս երգում էր «Սերս վանքում Տաթևի մոմեր վառած կաղոթե՜ր․․․»․․․
Ես Տաթև հասա անպապա․․․ Բայց ինքը կողքիս էր ո՜ղջ օրվա ընթացքում, ես իրեն անընդհատ զգում էի։ Ու հա, ես 2017-ին ինձ համար բացահայտեցի Տաթևը։

Ր - Րոպե
Ավանդաբար․․․ Տարեցտարի բառը նույնն է՝ իսկ վերաբերմունքն ու ապրածս՝ տարբեր․․․Էս տարին ապրած րոպեների տարի էր։

Ց - հենց Ց
Արսենին խնդրել էի՝ իր անուն-ազգանունը գրի...Ու որ վերջին Ց-ն չմոռանա, բացատրեցի.
-Զավակ, հայերի ազգանունները, գիտես՝ յան-ով են վերջանում, իսկ առանձնահատուկ հայերինը՝ յանՑ-ով...
Մտածեց-մտածեց, հարցրեց. բա քո Ց-ն որտեղ ես կորցրել, տիկին ՆազարյանՑ...

Ու - Ուզում եմ
Ուզո՞ւմ եմ․․․
Երբեմն մոռանում եմ, որ արդեն կյանքիս 4-րդ տասնամյակում եմ, ու զարմանում եմ, որ «ուզում եմ»-ներս էսպե՜ս փոխվել են:
Ուղղակի ուզում եմ ինքս ինձ հետ հաշտ լինել՝ գոնե ուզելիքներիս հարցում:

Փ - Փրկեք ինձ ինձանից
Որպես հեշթեգ։ Չափազանց շատ եմ օգտագործել 2017-ին։ Լավագույն-մեղմագույնը՝  մազերս լվալիս շամպունի շշով մատս ճղել-արյուն բերելը, դուռը բացելիս բռնակով ափիս մեջ ճղելը, սուրճի փոխարեն կտավատ լցնելն ու երկա՜ր դրա հալվելուն սպասելը, եզակի ազատ օրվա մասին մոռանալն ու առավոտ գիշերով օֆիս գնալ-փակ դռան առաջ մի ահագին սպասելը․․․
Չէ՜՝ #փրկեքինձինձանից ․...

Ք - Քարերով խփել չկա
Շուտ եմ ասել` քարերով խփել չկա… հեռախոսիս մեջ մի աշխարհ բան ջնջել- ICQ եմ քաշել…
#փրկեքինձինձանից

Եվ․․․․
Եվ-ը բառեր ու մտքեր է կապում, մարդկանց նույնիսկ․․․ Իսկ իմ կյանքում բայց-ն է․․․ Ասած Պավելի՝  «թարսվելու զզվելի խասյաթս»․․․

Օ - Օկեան էլզի
Մի փուլ կար՝ Ռաֆը երբ մեքենաս էր նստում, Օկեան Էլզի էր լսում միայն։ Մի օր խեղճ տղեն չդիմացավ՝ հարցրեց․  «Մեքենայիդ մեջ միայն Վակարչո՞ւկ է հնչում»․․․ Կյանքի էդ նույն փուլում Անահիտի մոտ աննկարագրելի շոկ էր նույն թեմայով /խեղճ երեխեն որերորդ տարին է՝ էդ ուղղությամբ էր աշխատում ու իմ լսելիքի փակ դռներին բախվում անընդհատ/․․․ Բայց մեքենաս կարողացավ անել էն, ինչ Անուլի մոտ չէր ստացվում։ Ու ոչ միայն լսել՝ նաև երգել․․․

image Click to view



Ֆ - Ֆորմատ
Աշխատանք, աշխատանք, աշխատանք...Ու մարդիկ՝ նույնը ամենուր․․․
Առավոտից գիշեր, գիշերից առավոտ... Աչքիդ առաջ թվեր, ֆուտբոլիստներ, մրցուղիներ, մարդիկ ու էդ ամենը, էդ բոլորը՝ անբովանդակ...
Ռեսթարթի...Չէ՛, ֆորմատի կարիք ունեմ...որ էլի՝ աշխատանք, աշխատանք, աշխատանք ու մարդիկ․..
Էնպես որ՝ 2018, ջանդ յուղիր․․․

#փրկեքինձինձանիցԵվ, այբուբեն, իմական, զգացած, ես, սևագիր, անձնական, ապրած, apasionade, #փրկեքինձինձանից

Previous post Next post
Up