Ռ-Ռիսկ ... Ռի՞սկ

Feb 20, 2018 01:10


/այբուբենի հետքերով, որ 2017-ից սիրուն եկավ 2018 ու արանքում հիշեց 2014-ի էէէէն խորհուրդը/...

Ասում են, Տիգրան Պետրոսյանը Բոտվիննիկի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին նախորդող 3 տարիների ընթացքում ոոոոոչ մի անգամ չէր խախտել ռեժիմն ու անգամ ամանորի գիշերն էր հրաժարվել շամպայնից: Ու հետո, երբ նրան հարցրել են, թե «մի՞թե շամպայնի մեկ գավաթը ձեզ կխանգարեր՝ չեմպիոն դառնալ», Պետրոսյանն ասել է. «Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Բայց ես պիտի իմանայի, որ արել եմ ամե՛ն բան»...

Ես Տիգրան Պետրոսյան չեմ...

ու հարցն անգամ էն չէ, որ էսքանը գրագետ ձևակերպելու համար Ռաֆի հոգին կերա, կամ որ նույնիսկ երեխես ինձանից արագ ու ճիշտ է շարում ֆիգուրները տախտակին...

Ես Պետրոսյան չեմ, որովհետև ես ոոոոչինչ չարեցի...որովհետև  ոչինչ չեմ անի չե՞մ անի:

Ռ -Ռիսկ...

Հիշո՞ւմ եք, պատմել էի՝ Ռուսական Холостяк-ի վերջին սեզոնում մի աղջիկ կար՝ լրագրող, շոուում միակն, ով ինձ դուր էր գալիս։ Էդ աղջիկը սկանդալային իր կերպարով էր հայտնի շոուից դուրս, իր լեզվի տակ ոսկոր չկար, իր առաջ փակ դռներ չկային, իր համար փակ թեմաներ ու կոմպլեքսներ չկային, ու ինքը սուպերինքնավստահ կին էր․․․ Բայց նախագծում իր զգացմունքների մասին խոսեց միայն ամենա-ամենավերջին պահին․․․ ասում էր․ «ես լռում էի, որ քեզ համար հեշտ լինի, որ չբարդացնեմ քո ընտրությունը, որ քեզ անհարմար դրության մեջ չդնեմ․․․» ․․․Հենց էդ խոստովանությունից հետո ինքը դուրս մնաց պրոյեկտից։ Հերոսն ասաց․ «Մի վախեցիր զգացմունքներիցդ, մի վախեցիր նոր հարաբերություններ․․․ երբեմն պետք է տղամարդուն ձեռքդ մեկնել․․․դու դա արեցիր շատ ուշ »․․․
Ես էլ եմ վախենում․․Շա՜տ։ Որովհետև երբեմն, հաճախ վախենում եմ կորցնել չունեցածս։ Բայց ինձ ասում են՝ անկեղծ եղիր... ու համ էլ ասում են՝ մի՛ արա, չանե՜ս էդ... Ասում էին նաև՝ էլ երբեք ոոոոչ ոքի էնպես չնվիրվես, ինչպես..., որ մեղք ես/եմ...

Չխրատվեցի...

Ու չէ՜՝ ռ-ն ռիսկը չէ... Որովհետև աչքերս փակում եմ ու ասում. լույս չկա, որովհետև ոտքս դնում եմ արգելակին ու ճանապարհն էլ չի երևում, որովհետև հայելու առաջ նայում եմ ինձ ու դեմք նկարում՝ տրամադրություն, հայացք, հավատ.... Միայն թե անգամ մի օր չպակասի Աստծո տվածից... Որ տաք-տաք ձեռքերն ու հպումն էլ Աստված շատ չհամարի։

...

Որովհետև սիրում եմ...

կիսակյանք, սպասում, ես, սևագիր, անձնական, դատարկ մտքեր

Previous post Next post
Up