ուզո՞ւմ եմ...

Mar 25, 2017 23:38


ուզո՜ւմ եմ...
Երբեմն մոռանում եմ, որ արդեն կյանքիս 4-րդ տասնամյակում եմ, ու զարմանում եմ, որ «ուզում եմ»-ներս էսպե՜ս փոխվել են:
Ուզո՜ւմ եմ...
Ժամանակին ընտանիք էի ուզում՝ մեծ, ժպտացող, ամուր...տուն էի ուզում՝ ոչ էնպիսին, որում ողջ կյանքումս եմ ապրել, որում բազկաթոռին նստելիս ոտքերդ անհոգ մեկելն արդեն շռայլություն է... աշխատանք, ճամփորդություններ, շրջապատ...
էնքաաաան բան էի ուզում...
Հիմա միայն մի բան եմ ուզում՝ անել էն, ինչ էդ րոպեին ուզում եմ ու կարող եմ... որ հետո էսօրվա պես Չափսոսամ Չարածիս համար...
Ուզո՞ւմ եմ...
Չէ՜... Ուղղակի ուզում եմ ինքս ինձ հետ հաշտ լինել՝ գոնե ուզելիքներիս հարցում:
...
«...երազանքս քեզ նման քնքուշ աղջիկ էր...»...

մենակություն, զգացած, թեւերս, ես, երազանք, կիսակյանք, մարդատյաց apasionade, կին, դատարկ մտքեր

Previous post Next post
Up