Երեկն ու վաղը. 2017/2018

Dec 31, 2017 15:38


2017թ-իս մասին

2017թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը

2017-ս էնքան սիրված, էնքան հագեցած, լիքը երազանքների իրականացման տարի էր․․․ Նախորդից շատ չեմ տարբերվի էս անգամ՝ 2 գժոտ մինի-ճամփորդություններս Թբիլիսի, Տաթևը՝ ամենաուրի՜շ, պապայի աղջիկը լինելու ամենա-ամենազգացողությունը՝ պապայի գյուղի դպրոցի վերջին զանգին որպես պատվավոր հյուր ելույթ ունենալիս․․․ էնքաաաաաան շատ էին էդ պահերը․․․ Ու հա՝ Արսենի այբբենարանի հանդեսին արցունքախառն վիճակս․․․

2017թ. սիրածս գրքերը

Սիրած… Չէ՜, սիրածն էն բառը չէ՝ շաաաաաատ թանկ գիրքս՝ «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր»-ը․․․ Թանկ՝ որովհետև ի՛մ Տերյանն էր, թանկ, որովհետև նվիրեց Գևորգ Էմին-Տերյանը․․․ ամենա-ամենաիմ․․․

2017թ. սիրածս ֆիլմերը

Հմմմ․․․ ուզում եմ հիշել։ Ու չեմ հիշում․․․ Աաաաաա․․․

2017-ին 2 անգամ եմ միայն գրազանման բան եկել, 2 դեպքում էլ՝ ֆիլմերի հետ էր կապված։ Ու հետաքրքիր է, որ 2 անգամն էլ էդ գրազանմանը իր տրամաբանական ելքին չհասավ․ ֆիլմերից ոչ մեկը չնայեցի։

2017թ. սիրածս հոդվածները

Քանի որ չեմ հիշում կարդացածս ու շատ տպավորված հոդվածները, էգոիստություն անեմ՝ Տոտոյի համար գրածս 2 հոդվածը F1-ի մասին․․․

2017թ. սիրածս համերգները

Վերջին տարիներին համերգ շատ քիչ եմ գնում․․․ Չգիտեմ ինչի․․․ Նոյեմբերի վերջին Կարինեն ինձ «պոկեց-տարավ» ժողովրդական երգի համերգի․․․Որքա՜ն ունեի դրա կարիքը։

2017թ. սիրածս երգերը/կատարողները

Անքննելի՝ ვაგიორქო მა...



Մեգրելական էս երգը Միշո Սուլուխիայի ու Ուրսա խմբի կատարմամբ ամենա-ամենան է․․․ Իմիջիայլոց, ինքնագնահատականս ավելի բարձրացավ, երբ հայտնաբերեցի որ ամենաիմ Դոմինգոն վրաստանյան իր համերգի համար հենց էդ երգն էր ընտրել կատարելու համար։

2017թ. սիրածս հեռուստահաղորդումները

Ես էդ հաղորդման, այսինքն հաղորդաշարի հստակ անունը չգիտեմ։ Հանրայինի հեռուստաֆիլմերը՝ Էլլա Լազարյանի հեղինակած․․․ հրաշք են․․․

էդ ֆիլմերին ամեն կիրակի իմ 7 տարեկան տղան է անհամբեր սպասում՝ մեկ Կոմիտաս, մեկ Սևակ, մեկ Բակունց, մեկ՝ Մինաս․․․

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2017թ-ին

Չսիրեցի էդ բառը․․․

Ինչի՞ համար եմ ինձ ներում

էս էդ տարին չէր․․․Էս տարում ես ինձ չներեցի ոչ մի բանի համար․ ծերանում եմ երևի։

Ո՞րն է 2016 և 2017թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը

չսիրեցի 2017-ի դեկտեմբերը․․․ ինքը վատն էր․․․

Բավականաչափ զվարճացե՞լ եմ

Իսկ չափը ո՞րն է…

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»

․․․աշխարհի ամենահանճարեղ բառը «բայց»-ն է․․․ ո՞ւմ է պետք ցանկացած այո կամ ոչ, եթե դրան հաջորդում է բայցը․․․

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»

Նույնը ↑

2018թ-ի մասին

Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում

Դեկտեմբերի 31ն է, էս պահին՝ 15։33․․․ ու ես դեռ ակնկալիք չունեմ։

Գայանե, դո՞ւ ես )))

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել

Զիպ-լայնով թռնելու եմ․․․ հենց նոր որոշեցի ))) Բայց՝ հենց Ենոքավանի։

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2018-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին

էն, ինչ որ ուզում եմ ու ինչից կուրախանամ, ինձ չի սպառնում :)

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ

Համակերպվելուց եմ վախենում, բայց գիտեմ, որ պիտի դա անեմ։

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր

Էլի, էլի ու էլի՝ դեկորացիաների փոփոխություն եմ ուզում։

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել

Չէի ուզենա խղճիս առաջ մեղավոր լինել․․․Չէի ուզենա մարդկանց կորցնել․․․

զապաս զահլա, տեսած, զգացած, Նոր տարի, ես, ապրած, դատարկ մտքեր

Previous post Next post
Up