Leave a comment

Comments 7

anonymous April 19 2021, 15:34:52 UTC
Դա նոր բան չի, անցյալ ամառ եվրոպական շատ երկրներ նման զանազան բաներ անում էին։

Reply

urish April 20 2021, 05:01:18 UTC
Դե, ես չէի գրել նրա համար, որ նոր բան ա, գրառման միտքը ծուղակային քաղաքականությունն էր քաղաքացիներին ակամայից ծախսել տրամադրելու համար։ Իսկ այնպես՝ Ավստրալիայում էլ բազմատեսակ այլ support-ներ են եղել և կան կորոնավիրուսի հետ կապված՝ իսկապես ի օգուտ քաղաքացիների։ Օրինակ, job seeker կամ New start allowance երկշաբաթական շարունակվող վճարումները բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չունեն աշխատանք պանդեմիայից հետո (անկախ՝ կորցրել են, թե ի սկզբանե չունեին) կամ մասամբ կորցրել են աշխատանքը (աշխատավարձի նվազում)։ Ընդ որում, վատ չեն վճարում՝ $650-850 երկշաբաթական, գումարած՝ հավելյալ ինչ-որ նպաստներ, որով մարդիկ կարողանում են քիչ թե շատ հոգալ անհրաժեշտ ծախսերը։ Քաղաքացիներից միայն պահանջվում է պարբերաբար ներկայացնել ապացույցներ, որ իրենք իրոք աշխատանք են փնտրում (օրինակ լրացված job applications ( ... )

Reply


deghin April 20 2021, 03:03:16 UTC
Մեր կառավարությունն ավելի բարի ու շռայլ ա գտնվել. անկախ տարիքից` բոլոր քաղաքացիներին 1400-ական դոլար ա հատկացրել: Ուղղակի կարծեմ եկամուտդ պիտի ինչ-որ թվից չանցնի (թիվը չեմ հիշում, բայց կարծեմ ահագին բարձր էր), որ ստանաս, բայց դե ընդհանուր առմամբ շատերն են ստանում, համենայնդեպս, միջին եկամուտ ունեցողներին հասնում ա:

Հետաքրքիր ա, որ աղջիկդ կենդանիների վրա փորձարկված լինելը տենց կարևորում ա, այսինքն` կարելի էր սպասել: Ուղղակի մի ուրիշ հարց ա առաջանում էդտեղ. դա կարևորողները, որպես կանոն, նաև հրաժարվում են միս ուտելուց, կաշի ու մորթի կրելուց և այլն: Իրա մոտ նման ձգտումներ դեռ չեն նկատվու՞մ: :)))

Reply

urish April 20 2021, 05:27:05 UTC
ԱՆ, անանուն մեկնաբանողին ուղղված պատասխանիս մեջ արդեն նշել եմ մի քանի այլ օգնությունների մասին, որ Ավստրալիայի կառավարությունը տվել և շարունակում ա տալ թե՛ քաղաքացիներին, թե՛ բիզնեսներին։ Ընդ որում, կարծես թե ձեր կառավարությունից շատ ավելի շռայլ ա գտնվել :) Ձեզ մեկանգամյա օգնություն ա տվել 1400 դոլար, այստեղ արդեն մի տարի է ամսական ա այդքան տալիս, միանվագ (եթե աշխատանք չունես կամ աշխատավարձդ նվազել ա պանդեմիայից հետո)

Reply

urish April 20 2021, 05:36:58 UTC
Մորթի կրելուց՝ հա, ասում ա՝ սատկած կենդանու մաս չեմ կրի ինձ վրա։ Ինձ վերաբերում ա ուտելուն, ինքն առհասարակ մսակեր ա, ու կարծում եմ՝ կենդանին որպես սնունդ դիտարկելն այլ բան ա, կենդանուն տանջելը՝ կենդանի-կենդանի, հանուն դիմահարդարման արտադրանքի, լրիվ այլ բան։

Reply

deghin April 20 2021, 23:21:35 UTC
Ըստ իս` շատ տարբեր չեն, ու դրանք լուրջ տարբերակելը մի տեսակ ինքնախաբեության ա նման: Ասենք, մարդու դեպքում տենց մեծ տարբերություն չես դնի, չէ՞, տանջելով են սպանում, թե «մարդկայնորեն»: Չես ասի` դե, կարևորը` մարդկայնորեն են սպանել, ոչինչ, որ սպանել են: Նենց որ եթե իրոք իրան հուզում ա կենդանիների նկատմամբ վերաբերմունքը, ենթադրում եմ, որ վաղ թե ուշ մսից էլ կհրաժարվի, ուղղակի երևի դեռ մի քիչ փոքր ա տենց լուրջ որոշում կայացնելու համար, հատկապես եթե շրջապատում էլ էդ թեմայով առանձնապես չի խոսվում, այսինքն` լրացուցիչ խթան չկա: Իսկ թունդ մսակեր լինելն էդ հարցում դժվար թե խանգարի, եթե գաղափարն ուժեղ լինի. նենց թունդ մսակերների գիտեմ, որ էդ հիմքի վրա բուսակեր են դառել, էլ դու սուս: :)))

Reply


Leave a comment

Up