Մեր կառավարությունն ավելի բարի ու շռայլ ա գտնվել. անկախ տարիքից` բոլոր քաղաքացիներին 1400-ական դոլար ա հատկացրել: Ուղղակի կարծեմ եկամուտդ պիտի ինչ-որ թվից չանցնի (թիվը չեմ հիշում, բայց կարծեմ ահագին բարձր էր), որ ստանաս, բայց դե ընդհանուր առմամբ շատերն են ստանում, համենայնդեպս, միջին եկամուտ ունեցողներին հասնում ա:
Հետաքրքիր ա, որ աղջիկդ կենդանիների վրա փորձարկված լինելը տենց կարևորում ա, այսինքն` կարելի էր սպասել: Ուղղակի մի ուրիշ հարց ա առաջանում էդտեղ. դա կարևորողները, որպես կանոն, նաև հրաժարվում են միս ուտելուց, կաշի ու մորթի կրելուց և այլն: Իրա մոտ նման ձգտումներ դեռ չեն նկատվու՞մ: :)))
ԱՆ, անանուն մեկնաբանողին ուղղված պատասխանիս մեջ արդեն նշել եմ մի քանի այլ օգնությունների մասին, որ Ավստրալիայի կառավարությունը տվել և շարունակում ա տալ թե՛ քաղաքացիներին, թե՛ բիզնեսներին։ Ընդ որում, կարծես թե ձեր կառավարությունից շատ ավելի շռայլ ա գտնվել :) Ձեզ մեկանգամյա օգնություն ա տվել 1400 դոլար, այստեղ արդեն մի տարի է ամսական ա այդքան տալիս, միանվագ (եթե աշխատանք չունես կամ աշխատավարձդ նվազել ա պանդեմիայից հետո)
Մորթի կրելուց՝ հա, ասում ա՝ սատկած կենդանու մաս չեմ կրի ինձ վրա։ Ինձ վերաբերում ա ուտելուն, ինքն առհասարակ մսակեր ա, ու կարծում եմ՝ կենդանին որպես սնունդ դիտարկելն այլ բան ա, կենդանուն տանջելը՝ կենդանի-կենդանի, հանուն դիմահարդարման արտադրանքի, լրիվ այլ բան։
Ըստ իս` շատ տարբեր չեն, ու դրանք լուրջ տարբերակելը մի տեսակ ինքնախաբեության ա նման: Ասենք, մարդու դեպքում տենց մեծ տարբերություն չես դնի, չէ՞, տանջելով են սպանում, թե «մարդկայնորեն»: Չես ասի` դե, կարևորը` մարդկայնորեն են սպանել, ոչինչ, որ սպանել են: Նենց որ եթե իրոք իրան հուզում ա կենդանիների նկատմամբ վերաբերմունքը, ենթադրում եմ, որ վաղ թե ուշ մսից էլ կհրաժարվի, ուղղակի երևի դեռ մի քիչ փոքր ա տենց լուրջ որոշում կայացնելու համար, հատկապես եթե շրջապատում էլ էդ թեմայով առանձնապես չի խոսվում, այսինքն` լրացուցիչ խթան չկա: Իսկ թունդ մսակեր լինելն էդ հարցում դժվար թե խանգարի, եթե գաղափարն ուժեղ լինի. նենց թունդ մսակերների գիտեմ, որ էդ հիմքի վրա բուսակեր են դառել, էլ դու սուս: :)))
Ոչ միայն տարբեր են, այլև լրիվ ուրիշ բնագավառից են, Ան։ Կենդանին, ի բնե, նախատեսված ա սնունդ լինելու ողջ կենդանական աշխարհի համար, և մարդն էլ այդ կենդանական աշխարհի մասն ա։ Եթե կենդանուն ուտում ա մի ուրիշ կենդանի, դու դա նորմալ ես համարում, ապա ի՞նչ տարբերություն, եթե մարդն ա ուտում։ Եթե բնության հանդեպ սխալ լիներ մարդու կողմից կենդանուն որպես սնունդ օգտագործելը, կենդանին մյուս կենդանիների համար սնունդ չէր լինի նմանապես։ Սա նորմալ բնականոն երևույթ ա, ինչպես բույսերը որպես սնունդ օգտագործելը, որոնք նույնպես ապրող օրգանիզմ են։
Հետաքրքիր ա, որ աղջիկդ կենդանիների վրա փորձարկված լինելը տենց կարևորում ա, այսինքն` կարելի էր սպասել: Ուղղակի մի ուրիշ հարց ա առաջանում էդտեղ. դա կարևորողները, որպես կանոն, նաև հրաժարվում են միս ուտելուց, կաշի ու մորթի կրելուց և այլն: Իրա մոտ նման ձգտումներ դեռ չեն նկատվու՞մ: :)))
Reply
Reply
Reply
Reply
Կենդանին, ի բնե, նախատեսված ա սնունդ լինելու ողջ կենդանական աշխարհի համար, և մարդն էլ այդ կենդանական աշխարհի մասն ա։ Եթե կենդանուն ուտում ա մի ուրիշ կենդանի, դու դա նորմալ ես համարում, ապա ի՞նչ տարբերություն, եթե մարդն ա ուտում։ Եթե բնության հանդեպ սխալ լիներ մարդու կողմից կենդանուն որպես սնունդ օգտագործելը, կենդանին մյուս կենդանիների համար սնունդ չէր լինի նմանապես։ Սա նորմալ բնականոն երևույթ ա, ինչպես բույսերը որպես սնունդ օգտագործելը, որոնք նույնպես ապրող օրգանիզմ են։
Reply
Leave a comment