Տատիկս

Aug 27, 2020 03:13

Մի քանի օր առաջ տատիկիս տեսա երազումս։ Մի տեսակ հստակ չէր՝ տեսա՞, թե՞ հիշեցի։ Բայց աչքիս երևաց երրորդ հարկի իր բնակարանի դռան մոտ։ Երևի որովհետև շատ տարիներ առաջ, մեր վեցերորդ հարկի բնակարանից իջնելիս, հաճախ էի տեսնում նրան հենց էդ մասում, աստիճանահարթակը լվանալիս կամ իր դուռը բացելիս։ Տեսա ու մտածեցի՝ տատիկս չի մահացել, չէ՞, չէ ոնց որ՝ ես հիմա էն ( Read more... )

գնացեքմանկություն, ես;, թանկ, հիշողություններ

Leave a comment

Comments 15

artashes98 August 27 2020, 07:15:53 UTC
Շատ գեղեցիկ էր, ՈՒրիշիկ: Նոստալգիան ինձ եկավ-տարավ: Տատիկներիս հիշեցի: Մանավանդ մամայիս մամային, ով մի քանի տարի անց էր կացրել ամերիկյան որբանոցում` Արևելյան Հայաստանի տարածքում (1910 թվի ծնված էր): Միայն մեծ քույր ուներ, ընտանիքը չկար: Ինչպես մենք ենթադրում ենք, Արևմտյան Հայաստանից են գաղթել, քանի որ իր առաջին հիշողությունները Թալինի հետ են կապված, իսկ դա մշեցիների վերաբնակեցման հիմնական տեղերից էր: Քույրը հանձնել էր փոքրիկին որբանոց, որտեղից հետո, երբ հաջող ամուսնացավ, ետ վերցրեց արդեն աղջնակին և իր մոտ պահեց, հետագայում էլ տատիկս ամուսնացավ իր քրոջ ամուսնու եղբոր տղայի` պապիկիս հետ: Բայց դա ուրիշ պատմություն է ( ... )

Reply

urish August 27 2020, 07:22:08 UTC
Ինչ հուզիչ էր, աչքերս լցվեցին․․․

Անցած գրառման մեջ սերունդների ապրած կյանքի ոգեղենությունից էինք խոսում կակռազ, ու հիմա մտածեցի՝ մենք մեզ համեմատում ենք մեր երեխաների (հաջորդ սերնդի) հետ, բայց է՛լ ինչքան առավել ոգեղեն են ապրել մեր նախորդ սերունդները, չնայած զրկանքներին։ Գուցե զրկանքներն են կյանքը ոգեղեն դարձնում, քան կուշտ ու պարարտ կյանքը, չգիտեմ․․․

Իսկ տատիկները մի առանձին կոնցեպտ են կյանքի։ Ուղղակի դա ուշ ես հասկանում․․․

Reply

artashes98 August 27 2020, 07:50:27 UTC
Իմն էլ լցվեցին...

Reply


srtik August 28 2020, 03:54:22 UTC
Շատ հետաքրքիր էր, տատիկիդ կարծես ճանաչելիս լինեմ, կարդալուց աչքերիս առաջ էր։

Իմ տատիկն էլ անցյալ ամիս գնաց Հայաստան։ Շատ եմ տխրել, մի տեսակ զգացողություն ունեմ, թե էլ չեմ տեսնելու։ Տիկնիկների մասը կարդալիս հիշեցի, որ տատս գնալուց մի քանի օր առաջ տխուր-տրտում նստել էր, որ հարցրի՝ ի՞նչ ա եղել, ասեց. «Մտածում եմ՝ մարդն անցողիկ ա, առարկաներն են մնայուն. դրածս տուն-տեղը կա, եղած-չեղածս լրիվ կա, բայց քույր-ախպերներիցս, մերոնցից ոչ մեկը չկա»։

Ինչ հետաքրքիր ա, հեչ չէի մտածել, բայց նոր բռնացրի ինձ, որ ես էլ խոսակցականում մարդկանց ջանով չեմ դիմում, ինչքան էլ հարազատ լինեն, մի տեսակ չի ստացվում։ Իսկ գրելուց հաճախ գրում եմ, չնայած՝ երբեմն երկար-բարակ մտածում եմ՝ գրել, թե՞ չգրել։

Reply

urish August 28 2020, 04:16:57 UTC
Հա, հետաքրքիր ա էդ առումով․ մարդիկ կան՝ ծանոթ -անծանոթ նենց ջիգյարով են ջան-երը շռայլում, որ կասկածում ես դրանց իսկականությանը (մեծ մասամբ էդպես էլ կա ( ... )

Reply

deghin August 28 2020, 13:46:15 UTC
Ինչ հետաքրքիր ա, «ջան»-ի հետ կապված ես էլ ունեմ տենց բզիկ. մինչև վերջին տարիներն ընդհանրապես չէի գործածում. լրիվ քո ասածի պես` ոնց որ լեզուս չպտտվեր մի տեսակ, իմը չէր, որ ասեի` ահավոր անբնական կզգայի ինձ: Հետո զգացի, որ դա կողքից շատ տարօրինակ ա նայվում ու հաճախ ընկալվում ա որպես սառնություն, ջերմության, սիրալիրության բացակայություն, ու սկսեցի փորձել ասել, ու զգացի, որ սովորելու վրա ա զգալի չափով: :))) Ճիշտ ա, հիմա էլ շատերից անհամեմատ ավելի քիչ եմ օգտագործում, բայց արդեն ավելի բնական ու ոչ ստիպողաբար ա ստացվում: Այնուամենայնիվ, մի տարօրինակ բան կա. ամենամտերիմ, ամենահարազատ մարդկանց չեմ կարողանում ջան ասել. խոսքը թե՛ հարազատների մասին ա, թե՛ ամենամտերիմ ընկեր-ընկերուհիների. հազարից մեկ բացառություններ եղել են, բայց էլի անբնականության զգացողություն եմ ունեցել: Մամաս էլ, պապաս էլ չեն ասում, պապաս մենակ «բալիկ ջան» արտահայտության մեջ, վերջին տարիներին մեկ-մեկ անվան հետ սկսել ա գործածել, ու նենց անսովոր ա հնչում: Մամաս էլ ա ահագին ուշ սկսել գործածել: Քույրս ու եղբայրս էլ, ինչքան նկատել եմ, ինձ նման ամենամտերիմների հետ չեն գործածում, ( ... )

Reply

urish August 29 2020, 06:04:29 UTC
Վայ, բա ինձ ասել էր, որ "է"-ով ա խոսում, ես էլ նույնիսկ ասեցի, որ տատիկս էլ էր տենց։ Այսինքն՝ ես էդպես եմ հասկացել, որ խոսակցականն ա, ոչ թե գրավորը։ Երևի սխալ եմ հասկացել։

Ջան-ի հետ կապված , հարազատներիցս ես ամենաբնականը երեխաներիս եմ "ջան" ասում, ինչ-որ մամայական քնքշանքի ու հոգատարության նոտայով :)
Բայց մնացած դեպքերի համար էլ սովորել եմ, էլի, ջան գործածել, ու դժվար չի, երբ որ դիմացինիդ հանդեպ իրոք քնքշանք կամ խանդաղատանք ես զգում։ Փոքր ժամանակ դժվար էր, որովհետև փոքր էի ու դիմացիներս սովորաբար ավելի հարգանքի կամ պատկառանքի էին արժանի, քան քնքշանքի իմ կողմից :)

Reply


deghin August 28 2020, 13:50:30 UTC
Ան, բայց լավ ես անում, որ սենց գրում, անմահացնում ես հուշերդ, հատկապես ընտանեկան: Մարդկանց մասին մտերիմների, անմիջական շփում ունեցած մարդկանց կողմից գրված հուշեր կարդալը հետաքրքիր ա, հատկապես եթե լավ են գրում, ոնց որ դու: :))) Ես հատկապես վերջերս սկսել եմ շատ կարևորել սենց ընտանեկան պատմությունների պահպանումը: Ու ինքս էլ հաճույքով կկարդայի իմ նախնիների մասին սենց գրված պատմույուններ, եթե որևէ մեկը գրի առած լիներ: Ուղղակի մտածում եմ` գուցե ավելի լավ կլիներ, եթե դրանք սենց զուտ բլոգային գրառումներով չսահմանափակվեին, այլ նաև տպագրվեին:

Reply

urish August 29 2020, 05:58:01 UTC
Հուշերի մասին ինձ համար ամենից հեշտն ա գրել, Ան։ Երևի նրա համար, որ ընթացիկ պրոցես չէ, որը դեռ էնքան էլ հասկանալի չի, էնքան էլ բնորոշելի չի, հատկապես՝ էնքան էլ գնահատելի չի։ Հուշերի ժամանակ ա պետք որ անցնի, որ լրիվ դուրս լինես էդ իրականությունից ու ի վիճակի լինես կողքից ու հստակ տեսնելու ինչը ոնց էր իրականում։ Հուշերը մի տեսակ բյուրեղացած, ավարտուն բաներ են, որոնց ընդամենը պետք ա նայել ու նկարագրել, ի տարբերություն հեղհեղուկ, անհասկանալի ներկայի։ Գոնե ինձ համար էդպես ա։

Ես էլ եմ սիրում ուրիշների հուշերը կարդալ, երբ որ անկեղծ են գրված, ու առաջնայինը առանձնացված ա երկրորդականից։ Ու նմանապես հիմա արդեն ուզում եմ իմ հուշերն էլ ընթերցող ունենան (ի տարբերություն առաջվա), դրա համար կիսվում եմ։ Ուղղակի, ցավոք, ընթերցող համարյա չունեմ, մի քանի բառացիորեն հատիկ, բոլորը ֆեսբուքում են, իսկ ես ահավոր զզվում եմ ֆեյսբուքի թե՛ ֆորմատից, թե՛ շունը տիրոջից չտարբերվող մթնոլորտից։ Մի տեսակ ռիսկ չեմ անի գրառումներս էնտեղ գցել։

Reply

deghin August 30 2020, 03:38:32 UTC
Հա, լուրջ առաջընթաց ա, որ արդեն ուզում ես ուրիշներն էլ կարդան: :))) Դե, էս դարում, երբ բլոգները մեռած հարթակ են, դժվար ա շատ ընթերցող ունենալը: Շատ ընթերցող ունենալու համար պիտի Ֆեյսբուքում գրես: Բայց, փաստորեն, չես ուզում, որ ամեն մարդ կարդա: Ես ինքս վերջերս սկսել եմ որոշ օրագրային/բլոգային գրառումներ անել Ֆեյսբուքում, բայց բաներ կան, որ չեմ դնի էնտեղ: Ես ցանկացած բան հրապարակելիս մի տեսակ ինքնաբերաբար պատկերացնում եմ բոլոր կարդացողներին, ու ոմանց դեպքում մի տեսակ չէի ուզենա, որ կարդային, դրա համար չեմ դնում: Բայց կուզենայի, որ ինձ համար դա նշանակություն չունենար: Հուսով եմ` մի օր կհասնեմ դրան:

Reply

urish August 30 2020, 05:11:45 UTC
Գիտես երևի որն ա տարբերությունը բլոգի և ֆեյսբուքի ընթերցողների միջև "որակի" առումով (թույլ տամ ինձ էսպես ասել)․ Բլոգ մտնում են նրանք, ովքեր գնահատում են գիրը՝ ստեղծագործական առումով, որպես գրականություն՝ եթե կուզես, ոչ միայն հետաքրքրված են, այլև ունակ են գնահատելու, իսկ ֆեյսբուքիդ ընկերների մեջ ամենատարբեր բնույթի ընթերցողներ են, որոնցից շատերը միայն վիզուալ լսարան են՝ այսպես ասած, ավելի շատ հետաքրքրված են նկարներով (էսօր ուր ես եղել, ինչ ես կերել, ում ծնունդը շնորհավորեցիր-չշնորհավորեցիր, ․․․), ու դնել բլոգային գրառում՝ հատկապես կիսանձնական-օրագրային, մի տեսակ մերկ ներկայանալ ա ամենքի առաջ, ովքեր ոչ միայն սովոր չեն քեզ մերկ տեսնել, այլև անհասկանալի ա դա նրանց, իսկ ինչը որ անհասկանալի ա, հաճախ սխալ ու անհարկի մեկնաբանությունների տեղիք ա տալիս, այդ թվում՝ բամբասանքի ( ... )

Reply


ifodiano August 28 2020, 18:11:06 UTC
сильно...

Reply

urish August 29 2020, 05:47:37 UTC
Ուրախ եմ, որ կարդացիք։

Reply


Leave a comment

Up