Տատիկս

Aug 27, 2020 03:13

Մի քանի օր առաջ տատիկիս տեսա երազումս։ Մի տեսակ հստակ չէր՝ տեսա՞, թե՞ հիշեցի։ Բայց աչքիս երևաց երրորդ հարկի իր բնակարանի դռան մոտ։ Երևի որովհետև շատ տարիներ առաջ, մեր վեցերորդ հարկի բնակարանից իջնելիս, հաճախ էի տեսնում նրան հենց էդ մասում, աստիճանահարթակը լվանալիս կամ իր դուռը բացելիս։ Տեսա ու մտածեցի՝ տատիկս չի մահացել, չէ՞, չէ ոնց որ՝ ես հիմա էն ( Read more... )

գնացեքմանկություն, ես;, թանկ, հիշողություններ

Leave a comment

urish August 28 2020, 04:16:57 UTC
Հա, հետաքրքիր ա էդ առումով․ մարդիկ կան՝ ծանոթ -անծանոթ նենց ջիգյարով են ջան-երը շռայլում, որ կասկածում ես դրանց իսկականությանը (մեծ մասամբ էդպես էլ կա)։
Փորձում եմ մտածել, թե որ դեպքերում եմ ես ջան-ը գործածում․․․ Երևի մենակ դեպքերում, երբ մի բան եմ խնդրում, կամ էլ մխիթարում եմ մեկին։ Հա, ըստ էության մնացած դեպքերում առհասարակ չեմ գործածում։ Դե, հազվադեպ ինչ-որ բան հեգնելիս էլ կարող եմ կատակով գործածել։

Ի դեպ, մի հետաքրքիր բան էլ կար տատիկիս լեքսիկոնի հետ կապված, որ ուզում էի գրել, բայց չհարմարվեց։ Տատիկս երբեք խոսակցական "ա" օժանդակ բայը չէր գործածում իր խոսքում, իր մոտ միշտ, առանց բացառության "է" էր (ասում է, խոսում է, ․․․)։ Եվ նա դա հատուկ չէր անում (ինչ-որ գրական խոսելու համար), այլ ուրիշ կերպ իր մոտ ուղղակի պատոլոգիապես չէր ստացվում (որի համար ինձ թվում է նույնիսկ մի քիչ անհարմար էր զգում)։ Հա, հա, հենց պատոլոգիապես, որի մասին հետո եմ իմացել, այսինքն վերջերս, որ շատ հազվագյուտ մարդիկ կան (հայախոս), որոնց մոտ այդպես է դրվել ու ոչ մի կերպ չի ստացվում փոխել "ա"-ի։ Խոսքը խոսակցականի մասին է։ Մեկն էլ, ի դեպ, Ակումբի Կիտան է, եթե հիշում ես իրեն։ Սա ահագին հետաքրքիր լեզվահոգեբանական երևույթ է, որ արժի ուսումնասիրել, կարծում եմ։

Սրտիկ ջան, բայց լավ է, որ տատիկդ վերադարձել է Հայաստան։ Հանգամանքները չգիտեմ իհարկե, բայց շատ կարևոր քայլ է արել իմ կարծիքով։

Տիկնիկների հաշվով մի քիչ ուրիշ առումով էի գրել․ տուն-տեղ, ապրանք, դրանք իհարկե շատ ավելի մնայուն են, քան մարդիկ, բայց ոչ տիկնիկները։ Տիկնիկները սովորաբար առաջինն են լքում տարածքը՝ կամ կոտրվում են, կամ ուղղակի աստիճանաբար նետվում՝ երեխայի մեծանալուն զուգընթաց։ Էդ առումով, շատ հաջողված ֆիլմ է Toy story-ն, որը հենց հուշերի արժեքայնության մասին է հանձինս տիկնիկների պահպանման։

Reply

deghin August 28 2020, 13:46:15 UTC
Ինչ հետաքրքիր ա, «ջան»-ի հետ կապված ես էլ ունեմ տենց բզիկ. մինչև վերջին տարիներն ընդհանրապես չէի գործածում. լրիվ քո ասածի պես` ոնց որ լեզուս չպտտվեր մի տեսակ, իմը չէր, որ ասեի` ահավոր անբնական կզգայի ինձ: Հետո զգացի, որ դա կողքից շատ տարօրինակ ա նայվում ու հաճախ ընկալվում ա որպես սառնություն, ջերմության, սիրալիրության բացակայություն, ու սկսեցի փորձել ասել, ու զգացի, որ սովորելու վրա ա զգալի չափով: :))) Ճիշտ ա, հիմա էլ շատերից անհամեմատ ավելի քիչ եմ օգտագործում, բայց արդեն ավելի բնական ու ոչ ստիպողաբար ա ստացվում: Այնուամենայնիվ, մի տարօրինակ բան կա. ամենամտերիմ, ամենահարազատ մարդկանց չեմ կարողանում ջան ասել. խոսքը թե՛ հարազատների մասին ա, թե՛ ամենամտերիմ ընկեր-ընկերուհիների. հազարից մեկ բացառություններ եղել են, բայց էլի անբնականության զգացողություն եմ ունեցել: Մամաս էլ, պապաս էլ չեն ասում, պապաս մենակ «բալիկ ջան» արտահայտության մեջ, վերջին տարիներին մեկ-մեկ անվան հետ սկսել ա գործածել, ու նենց անսովոր ա հնչում: Մամաս էլ ա ահագին ուշ սկսել գործածել: Քույրս ու եղբայրս էլ, ինչքան նկատել եմ, ինձ նման ամենամտերիմների հետ չեն գործածում, համենայնդեպս, մենք իրար երբեք ջան ասած չկանք, բայց դա բնավ ջերմության պակասի հետ կապ չունի, էլի: :)))

Ի դեպ, Կիտան իրականում ա-երով ա խոսում, մենակ գրելիս ա, չգիտես ինչի, միշտ է-ով գրում: Ու հետաքրքիրն էն ա, որ ընդհանուր տենց գրական չի գրում առանձնապես, բայց է-երը մշտապես իրենց տեղում են: :D Այ, Կիտայի մաման իրականում էլ ա է-երով խոսում: Ինքը գյումրեցի ա, բայց գյումրվա բարբառով չի խոսում. մենակ է-երն են: :) Կարող ա դրա ազդեցությունն ա Կիտայի մոտ, չգիտեմ:

Reply

urish August 29 2020, 06:04:29 UTC
Վայ, բա ինձ ասել էր, որ "է"-ով ա խոսում, ես էլ նույնիսկ ասեցի, որ տատիկս էլ էր տենց։ Այսինքն՝ ես էդպես եմ հասկացել, որ խոսակցականն ա, ոչ թե գրավորը։ Երևի սխալ եմ հասկացել։

Ջան-ի հետ կապված , հարազատներիցս ես ամենաբնականը երեխաներիս եմ "ջան" ասում, ինչ-որ մամայական քնքշանքի ու հոգատարության նոտայով :)
Բայց մնացած դեպքերի համար էլ սովորել եմ, էլի, ջան գործածել, ու դժվար չի, երբ որ դիմացինիդ հանդեպ իրոք քնքշանք կամ խանդաղատանք ես զգում։ Փոքր ժամանակ դժվար էր, որովհետև փոքր էի ու դիմացիներս սովորաբար ավելի հարգանքի կամ պատկառանքի էին արժանի, քան քնքշանքի իմ կողմից :)

Reply


Leave a comment

Up