(Untitled)

Mar 09, 2016 15:06

Մի սարսափելի հոգեվիճակ է, երբ մեռնում են իդեալները։ Ու դա (որ մեռնում են) հասկանում ես ոչ միանգամից։ Գիտեմ, որ փյունիկի պես հառնում կա մոխիրներից, բայց մինչև այդ՝ արցունք է ու անձկություն, ամեն քայլը՝ ցավ, ինքնանվաստացում, փոքր, փոքր հոգի՝ ինքնակենտրոնացած, տառապող։ Որտե՞ղ է ելքը...
Ելքը. գնալ հեռու մի տեղ, քո ներկա կյանքից անջատ, մոռանալ ամենն ու ( Read more... )

mood, տխուր, ցանկություններ, visions

Leave a comment

Comments 19

nrbakert_tashuk March 9 2016, 08:20:30 UTC
Հիշել կուռքեր չստեղծելու պատվիրանը և ուրախանալ, որ այնքան հասունացել ես ու գլուխդ հոյակապ է աշխատում, որ իդեալները մեռնում են։ Դա փորձն է, ըմբռնումն ու վարդագույն ակնոցները հանելը։ Իդեալը պատկերացրեք Լենին պապիկի տեսքով ու հանդարտվեք։ Հավատալ այսօրվան, արևին, կյանքին, մարդկային տաքուկ ջերմությանն ու սիրուն։ Արեք ինչ պիտի անեք, և թող լինի ինչ լինելու է՝ սիրում եմ անգլիացիներին հենց միայն այս ասացվածքի համար։)))

Բարի օր։))

Reply

urish March 9 2016, 09:52:18 UTC
Բարի օր :)

Իդեալները ոչ թե մարդիկ են, ատավել ևս կուռքեր, այլ կյանքի այն բաղադրիչները, որոնց մարդ ձգտում է։ Մեկի համար, օրինակ, կարիերայի մեջ առաջանալն է, մյուսի համար՝ տուն շինելը, երրորդի համար՝ շրջապատն ու նրա մեջ իր հասարակական հաջողությունը, և այլն։

"Արեք ինչ պիտի անեք" - իսկ ո՞վ գիտի ինչ պիտի անել․․․

Reply

nrbakert_tashuk March 9 2016, 11:17:11 UTC
Ես հասկանում եմ, որ խնդիրը մարդիկ չեն:)) Կարիերա, մայրություն, ամառանոց, մեքենա և այլն։ Դրանք էլ կուռքեր են։ Իսկ անելը՝ առօրյա պարտականությունների մասին է՝ ափսե լվանալը, երեխային խնամելը, ծառը ջրելը։ Ես այդպես եմ հասկանում։ Ամեն մեկին իրենը․․․

Reply

urish March 9 2016, 11:23:14 UTC
Չէ-չէ, խոսքը նպատակների մեծության մասին չի, այլ նպատակը՝ թեկուզ ծառ ջրելը կամ ինչ-որ բան կարդալը, կարևորելու, իմաստավորելու և դրանց հանդեպ ձգտում ունենալու մասին։ Դրանք եմ անվանել "իդեալներ", որոնք մի ինչ-որ պատճառով /պատճառները կարող են լինել տարբեր/ հանկարծ սկսում են հանգել, մեռնել, ունայն ու անհետաքրքիր են դառնում։ Ու հասկանում ես, որ "ինչ-որ" պատճառն է մեղավորը, ու դա ավելի է հուսահատեցնում, թեև գիտես, որ պատճառներն անցողիկ են։

"պիտի անելու" մասին, համաձայն եմ, դա ասածս "շարունակելն ու կանգ չառնելն է", մինչև որ լույս կբացվի․․․

Reply


artashes98 March 9 2016, 08:26:21 UTC
Minchev chsovores inqd qez sirel, mshtapes aydpisi hogevijaknerum es linelu...

Reply

urish March 9 2016, 09:48:57 UTC
Ենթադրենք, թե տրամաբանություն կա ասածումդ, բայց նախ հասկանալ ա պետք "ինքդ քեզ սիրելու" կոնցեպտը։

Reply

artashes98 March 9 2016, 10:00:39 UTC
Mi angam arden grel ei dra masin; ches mtatsel, ches xorhel, ches verlutsel inqd qo mej...

Mek barov` inqnabavutyun.

Problema pilisopayakan e; qez hamar "ինքնակենտրոնացած"-a zugaktsvum e "տառապող"-i het, indz hamar` balans gtnelu ev stabilutyan het.

Reply

urish March 9 2016, 10:05:10 UTC
Ինքնաբավության կամ ինքդ քեզ սիրելու համար պետք ա ճանաչես քեզ։ know thyself. Իսկ ես ինձ չեմ ճանաչում դեռ :( Ու չգիտեմ էլ՝ երբևէ կհասնե՞մ դրան։ Երբեմն սարսափած թվում ա թե ճանաչելու բան էլ չկա :((

Reply


anushanahit March 9 2016, 09:56:58 UTC
Պաուզա է պետք վերցնել ու ֆիլտրել քեզ շրջապատողներին:Ընդմիշտ մոռանալ բացասական էներգիա տարածողներին ու թողնել միայն դրական աուրայով մարդկանց:
Դրանից հետո շատ բան իր տեղը կընկնի:

Reply

urish March 9 2016, 10:02:33 UTC
Ես էլ եմ գիտակցում, որ լուծումը պաուզան է, բայց այն անվերջ դատարկություն է թվում, որ տանելու է դեպի անէացում, ու տագնապած անհամբերության նոպան խախտում է ամեն անգամ․․․
Դրական-բացասականն էլ խառնվել են բոլորը, ու բոլորի մեջ զգում ես քեզ անապատում․․․

Երևի ԼԱՎ երաժշտություն ա պետք լսել նաև․ ես երբեք երաժշտություն չեմ լսում։

Reply


Leave a comment

Up