(Untitled)

Mar 09, 2016 15:06

Մի սարսափելի հոգեվիճակ է, երբ մեռնում են իդեալները։ Ու դա (որ մեռնում են) հասկանում ես ոչ միանգամից։ Գիտեմ, որ փյունիկի պես հառնում կա մոխիրներից, բայց մինչև այդ՝ արցունք է ու անձկություն, ամեն քայլը՝ ցավ, ինքնանվաստացում, փոքր, փոքր հոգի՝ ինքնակենտրոնացած, տառապող։ Որտե՞ղ է ելքը...
Ելքը. գնալ հեռու մի տեղ, քո ներկա կյանքից անջատ, մոռանալ ամենն ու ( Read more... )

mood, տխուր, ցանկություններ, visions

Leave a comment

nrbakert_tashuk March 9 2016, 08:20:30 UTC
Հիշել կուռքեր չստեղծելու պատվիրանը և ուրախանալ, որ այնքան հասունացել ես ու գլուխդ հոյակապ է աշխատում, որ իդեալները մեռնում են։ Դա փորձն է, ըմբռնումն ու վարդագույն ակնոցները հանելը։ Իդեալը պատկերացրեք Լենին պապիկի տեսքով ու հանդարտվեք։ Հավատալ այսօրվան, արևին, կյանքին, մարդկային տաքուկ ջերմությանն ու սիրուն։ Արեք ինչ պիտի անեք, և թող լինի ինչ լինելու է՝ սիրում եմ անգլիացիներին հենց միայն այս ասացվածքի համար։)))

Բարի օր։))

Reply

urish March 9 2016, 09:52:18 UTC
Բարի օր :)

Իդեալները ոչ թե մարդիկ են, ատավել ևս կուռքեր, այլ կյանքի այն բաղադրիչները, որոնց մարդ ձգտում է։ Մեկի համար, օրինակ, կարիերայի մեջ առաջանալն է, մյուսի համար՝ տուն շինելը, երրորդի համար՝ շրջապատն ու նրա մեջ իր հասարակական հաջողությունը, և այլն։

"Արեք ինչ պիտի անեք" - իսկ ո՞վ գիտի ինչ պիտի անել․․․

Reply

nrbakert_tashuk March 9 2016, 11:17:11 UTC
Ես հասկանում եմ, որ խնդիրը մարդիկ չեն:)) Կարիերա, մայրություն, ամառանոց, մեքենա և այլն։ Դրանք էլ կուռքեր են։ Իսկ անելը՝ առօրյա պարտականությունների մասին է՝ ափսե լվանալը, երեխային խնամելը, ծառը ջրելը։ Ես այդպես եմ հասկանում։ Ամեն մեկին իրենը․․․

Reply

urish March 9 2016, 11:23:14 UTC
Չէ-չէ, խոսքը նպատակների մեծության մասին չի, այլ նպատակը՝ թեկուզ ծառ ջրելը կամ ինչ-որ բան կարդալը, կարևորելու, իմաստավորելու և դրանց հանդեպ ձգտում ունենալու մասին։ Դրանք եմ անվանել "իդեալներ", որոնք մի ինչ-որ պատճառով /պատճառները կարող են լինել տարբեր/ հանկարծ սկսում են հանգել, մեռնել, ունայն ու անհետաքրքիր են դառնում։ Ու հասկանում ես, որ "ինչ-որ" պատճառն է մեղավորը, ու դա ավելի է հուսահատեցնում, թեև գիտես, որ պատճառներն անցողիկ են։

"պիտի անելու" մասին, համաձայն եմ, դա ասածս "շարունակելն ու կանգ չառնելն է", մինչև որ լույս կբացվի․․․

Reply

nrbakert_tashuk March 11 2016, 07:28:34 UTC
Ոնց ասես այդ վիճակը չեն անվանում՝ «միջին տարիքի ճգնաժամ», «դեպրեսիա»...գալիս է մի ինչ-որ պահ, որ բոլորս էլ կանգնում ենք նման հոգեվիճակի առաջ: Տարիքային է : (Ընդ որում լինում է և՛ 20, և՛ 30, և՛ 40 տարեկանում: Սահմանային-անցումային փուլերում: Երբ ավարտվում է մի էտապ, հաղթահարում ես, և սկսում է երկրորդը, կամ դեռ չի սկսել): Իմ կարծիքով ուղղակի մահացու հոգնածությունն ու նոր տպավորությունների պակասն էլ : Պետք է երևի պատճառ որոնել: Բայց սովորաբար չես գտնում, կամ էլ սկսում ես մեղադրել հերթով ամեն ինչն ու ամենքին՝ «երկիրը երկիիրը չի, պադյեզդը կեղտոտ է, հիտլերն էլ տեղում չի»: )))))))) Ժամանակ է պետք՝ վստահենք մեզ ու թողնենք, որ ենթագիտակցությունն ինչ որ պետք է, անի:

Reply


Leave a comment

Up