Մարդու հոռետես բնույթը

Oct 28, 2015 11:51

Երբ մի տեղ եմ, ուր ինձ սովորականից լավ է, ինչ-որ լավ բան է տեղի ունենում, ինչ-որ մարդու կողքին եմ, ում հետ ինձ լավ եմ զգում, և ամեն ինչ շուրջս՝ ասես իրականացած երազանք - այդպիսի պահերին ուրախանալու փոխարեն այնպիսի մի տագնապ է պատում, այնպիսի մի անձկություն պաշարում, որ փաստացի երջանկությունս , դեռևս չճաշակված, փոխարինվում է մի անհուն թախծով, ( Read more... )

բացահայտումներ, առողջ, discomfort, մտազբաղումներ, տխուր, feelings, got something to tell

Leave a comment

Comments 14

deghin October 28 2015, 01:58:20 UTC
Հա, իրոք պետք ա ուղղակի սովորել։ Ես էլ էի մի ժամանակ տենց. լավ բաների ժամանակ լրիվ քո ասածի պես զգացողություններ էի ունենում։ Ի դեպ, մտածում եմ՝ էդ զգացողությունը ուղղակի նախօրոք զգացողություն ա իրականում, որովհետև նման զգացողությունը բնականորեն այցելում ա լավ բանի ավարտից հետո, երբ մի տեսակ դատարկության, կորստի ճնշող զգացողություն ա պատում մարդուն արդեն ավարտվածի նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ կանխաապրում ես (սենց բառ չկա երևի, հորինեցի :D )էդ ապագա զգացողությունը, քանի որ գիտես, որ շուտով լինելու ա։ Հա, ասածս ի՞նչ էր. ես, օրինակ, սովորել եմ նույնիսկ հետո չունենալ էդ զգացողությունը, այսինքն՝ հիմա կարողանում եմ էդ քո ասածի պես դրականը կրել մեջս ընդմիշտ, այսինքն՝ ես դա նենց եմ ընկալում, ոնց որ արդեն իմ սեփականությունը դարձած լինի, որը հետս տանում եմ ապագա, ոչ թե անցյալում մնացած ինչ-որ բան, որից զրկվում եմ։ Իսկ նման մոտեցման, ընկալման դեպքում էդ լավ բանի ավարտից չվախենալն ու էդ պահին դա վայելելն արդեն ինքնաբերաբար տեղի ա ունենում։

Reply

urish October 28 2015, 02:05:46 UTC
Ախր սկի էդ էլ հաստատ չի, որ դատարկության զգացողություն ես ունենալու։ Էդ վախն ա. բա որ հանկարծ ունենաս, ու էդ վախը փչացնում ա ներկայիս երջանկության զգացողությունը, մինչդեռ վախի առարկաները շատ հաճախ չեն էլ դառնում իրականություն։ Այ դա էլ պետք ա սովորել. չկանխապրել մի բան, որ դեռ տեղի չի ունեցել /ու շատ հավանաբար սկի չի էլ տեղի ունենալու/։ Վախը գիտես ինչ հնարքներ ա խաղում մարդու գիտակցության հետ...

Իսկ լավ պահերը, այո, պետք ա ընկալել որպես անքակտելի սեփականության ներառման ակտ (intake) :)

Reply

deghin October 28 2015, 02:13:12 UTC
Ընդհանրապես հա, բայց դե կոնկրետ նկարագրածդ տիպի իրավիճակներում երևի հիմնականում լինում ա էդ զգացողությունը հետո, այսինքն՝ եթե չունես հակառակ ընկալումը, ապա համարյա հաստատ ա, որ կլինի, նենց որ մտավախությունը երևի անհիմն չի։ :D Ուղղակի պիտի ապագայում կատարվելիքի վրա աշխատել, որ հաստատ իմանաս՝ չի լինելու, ու չվախենաս դրանից։ :D

Իսկ ընդհանրապես համաձայն եմ, որ հաճախ վախենում ենք լրիվ օդի մեջ, շատ դեպքերում՝ ուղղակի «ապահովության համար»։

Reply

urish October 28 2015, 02:14:46 UTC
Ան, իրականում կյանքը լիքն ա անակնկալներով, հատկապես լավ ու չսպասված-լավ. այ դրա վրա էլ պետք ա հիմվել, անպայման կարդարացվի։

Reply


deghin October 28 2015, 01:59:48 UTC
Հա, մոռացա նշել, որ չնայած ասում եմ՝ սովորել եմ տենց ընկալել, բայց նենց չի, որ լրիվ էքսպերտ եմ էդ հարցում. ընդհանուր առմամբ տենց ա, բայց, ցավոք, չեմ կարող ասել, թե միշտ ա հաջողվում։ :)))

Reply

urish October 28 2015, 02:06:49 UTC
սովորելը քիչ ա, վարժվել կամ ինքնավարժեցնել ա պետք երևի :)

Reply


artashes98 October 28 2015, 04:55:23 UTC
AGAH es, da e himnapatjara.
[Hima lav a, heto el uzum vor lav lini, u edpes havitenakan!! Vay, karogh a vagha lav chlini? Ax, Kikos jan, Kikos!]

I dep, nkatel em, vor andznakan hartserum kanayq shat agah en.

Reply

urish October 28 2015, 05:11:50 UTC
Ագահ եմ :( Մի քիչ քիչը թերի ա…

Reply


anonymous October 28 2015, 23:30:13 UTC
Остановись, мгновенье! Ты прекрасно! Из трагедии «Фауст» (1808) великого немецкого ученого и писателя Иоганна Вольфганга Гёте (1749-1832).

Reply

urish October 29 2015, 00:10:17 UTC
Հայերեն գեղեցիկ է շատ․ Կա՛նգ առ, ակնթարթ, դու չքնա՛ղ ես։

Reply

ljinlj October 29 2015, 10:25:45 UTC
հա Ան ջան ես հենց դա էի ուզում գրեմ "սքանչելի"-ով․․․ բայց երեկոյան ipad-ով հայերեն չկարողացա տպեմ․․․

Reply


Leave a comment

Up